Թրամփը «դաս» է քաղել նախորդ տարի Սպիտակ տան աղմկոտ դրվագից․ Հակոբ Բադալյան

Հակոբ Բադալյանը գրել է․

«Տեղի է ունեցել Պուտին–Թրամփ հեռախոսազրույց, ինչպես ազդարարվել էր նախօրեին։ Հեռախոսազրույցը փաստորեն հաջորդում է Ուիտկոֆֆի եւ Քուշների Մոսկվա ու Կիև կատարած այցին։ Այստեղ իհարկե առհասարակ Կիևի դերն այնքանով է, որքանով կարևոր է Զելենսկուն պահել պրոցեսի մեջ՝ նաև նրա հանդեպ Եվրոպայի անմիջական գերակայություն թույլ չտալու համար։ Այդ իմաստով, Թրամփը «դաս» է քաղել նախորդ տարի Սպիտակ տան աղմկոտ դրվագից, երբ բավականին ամոթալի վերաբերմունքի արժանացած Զելենսկին պարզապես նետվեց եվրոպական առաջնորդների գիրկը։ Հիմա նրան «ներգրավված» են պահում ամերիկա–ռուսական երկխոսությանը՝ ամբողջապես եվրոպացիների ձեռքին չթողնելու համար։

Ինչ վերաբերում է անմիջական խոսակցությանը, որ ունենում են Մոսկվան ու Վաշինգտոնը, ապա դատելով Պուտինի օգնականի տարածած տեղեկատվությունից, կա ըստ էության որոշակի համակարգում։ Դրա մասին է վկայում այն, թե՝ Պուտինն ու Թրամփը պայմանավորվել են կապի մեջ մնալ, ըստ անհրաժեշտության հաղորդակցվելու համար։

Ընդհանուր առմամբ, նրանց խոսակցությունների մասին տարածվող տեղեկությունները թերևս վաղուց ստացել են որոշակի ստանդարտ, որին հղումներ անելը որպես ճշգրիտ եզրահանգման տարբերակ, թերևս մի փոքր կասկածելի է։ Ավելի շատ կա տպավորություն, որ այդ իրազեկման ստանդարտը բուն խոսակցության շղարշ է, քան մատուցում։

Մեծ հաշվով, կարծում եմ ներկայումս կարևոր հանգամանքը այն է, թե արդյո՞ք ինչ են քննարկում Մոսկվան ու Վաշինգտոնը ԱՄՆ միջանկյալ ընտրությանը Թրամփի դիրքերի առնչությամբ և արդյո՞ք դիտարկվում է դրանք պահելու որևէ օժանդակություն։ Անկասկած է թերևս, որ հնարավոր այդպիսի դիտարկման դեպքում տարբերակներից դուրս է Ուկրաինայում հրադադարը»։

դիտվել է 298 անգամ
Լրահոս
Փարիզում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել դեռևս ուսանողական երթի մեկնարկից առաջ Ավստրալիայի առողջապահության նախկին նախարար Գրեգ Հանթը միացել է ԱՀԿ գլխավոր տնօրենի թեկնածու Գևորգ Թամամյանի նախընտրական միջազգային խորհրդատվական խորհրդին 2 միլիոն բարել նավթ տեղափոխող լցանավը պայթել է Հորմուզի նեղուցում Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին Եզրաս արքեպիսկոպոսն օծել է Իվանովոյի նոր հայկական եկեղեցու խորանը Անգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին» Շուշիի կորուստն ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրների վազքի փառատոնով․ Տիգրան Քոչարյան Պուտինն «ուրախություն և երջանկություն» է զգում ԱՄՆ-ի աջակցության պատճառով․ Զելենսկի Լոռու մարզպետարանի էջն օգտագործվել է ՔՊ թեկնածուի օգտին. «Անկախ դիտորդը» դիմել է ԿԸՀ և ՏԸՀ ԱՄՆ Գաղտնի ծառայության ղեկավարի տեղակալը պաշտոնից հեռանում է մեկուկես տարվա աշխատանքից հետո Շերեմետևոյից Երևան, Աստանա, Դուբայ և Սամարղանդ մեկնող չվերթերը 13 ժամ հետաձգվել են անօդաչու թռչող սարքերի հшրձակման պատճառով Գյումրին սովորական քաղաք չէ․ Վարդան Ղուկասյանի տոնական ուղերձը Արտակարգ դեպք՝ Երևանում․ երեք անչափահասներ Դավիթաշենում հրկիզել են «Ռիբոկ» սպորտային ակումբի էլեկտրական սնուցման համակարգը՝ պատճառելով 2 մլն 200 հազար դրամի վնաս Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան Լեհաստանում զորավարժություններ կանցկացնեն՝ Ուկրաինայում հնարավոր առաքելությանը նախապատրաստվելու համար Նման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյության Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների առերևույթ հանցավոր արարքների պատճառ Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև «Hayasa Metals»-ը մտադիր է մինչև 20 մլն դոլար ներդնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը Զվարթնոցում քննարկել է մշակութային ժառանգության պահպանության հարցերը Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին Ըմբշամարտ. Հայաստանի երկու ներկայացուցիչ կպայքարի Մ23 ԱԱ-ի բրոնզե մեդալի համար ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում բեռնատար նավի այրվելու մասին Շերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում են Ինչպիսի եղանակ է սպասվում Ալիևը որոշել է նոր հեքիաթ հնարել պատերազմի սանձազերծման մասին․ Տաթև Հայրապետյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am