Թևանյանի մեղադրանքը փոխվել է․ «Ազատություն»

«Պետական դավաճանության» և «պետական գաղտնիքի հրապարակման» համար մեղադրվող ընդդիմադիր «Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանի մեղադրանքը փոփոխվել է։ Հաղորդում է Ազատությունը։

Փաստաբան Արամ Օրբելյանի փոխանցմամբ՝ մեղադրականից դուրս են բերվել մի շարք առանցքային դրվագներ։ Մասնավորապես, փաստաբանի խոսքով՝ նախաքննության ավարտից հետո դատարան ուղարկված մեղադրական եզրակացությունից հանվել է Քննչական կոմիտեի կողմից ավելի վաղ արված այն պնդումը, թե 2024 թվականի ընթացքում Թևանյանը հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից։ Փաստաբանի խոսքով՝ արդեն մեղադրանքում հատուկ ծառայությունների փոխարեն նշվում է հասարակական կազմակերպության մասին։

«Երբ որ մենք նայում ենք մեղադրանքը, հատուկ ծառայությունների կամ պետական մարմնի ձևակերպումները չկան էլ, դուրս են եկել։ Հիմա շփումները եղել են հասարակական կազմակերպության ներկայացուցչի հետ։ Դրա համար եմ ասում՝ այս մեղադրանքը ինքնին այն աստիճանի է առաջինից մինչև հիմա կտրուկ փոխվել… Սա նաև շատ կարևոր է, որ այդ առաջին գաղտնալսումները, ենթադրաբար, հետևելը, պրոցեսները իրականացրել են այն տրամաբանությամբ և դատարանից թույլտվություններ ստանալուց միշտ կառուցվել է այլ հատուկ ծառայությունների կողմից հավաքագրման տրամաբանության վրա։ Հիմա այդ ամբողջը դուրս է գալիս…», – ասաց Օրբելյանը:

Թևանյանի մեղադրական եզրակացությունից դուրս է եկել նաև մեկ այլ դրվագ։ Ըստ Արամ Օրբելյանի՝ մեղադրանքում այլևս չկա պնդումը, թե իբր Թևանյանը 622 հազար դոլարի դիմաց է պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունը փոխանցել օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչին։

«Նման մեղադրանք, այն ինչպես դուք ընթերցեցիք, որպես մեղսագրվող արարք չկա։ 622 հազար դոլար ստանալու փաստ… մեղադրանքի մասին եմ ասում, ապացույց չկար ամենասկզբից, մեղադրանքի մեջ, որ գումար է ստացել, գումարի փոխանցում է եղել, գումար ստանալու ինչ-որ խոստում է եղել, որ պիտի ինքը ստանար ու այդ գումարի դիմաց ինչ-որ գործողություն է արել, չկա», – ընդգծեց Արամ Օրբելյանը:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

դիտվել է 467 անգամ
Լրահոս
Լոռու մարզպետարանի էջն օգտագործվել է ՔՊ թեկնածուի օգտին. «Անկախ դիտորդը» դիմել է ԿԸՀ և ՏԸՀ ԱՄՆ Գաղտնի ծառայության ղեկավարի տեղակալը պաշտոնից հեռանում է մեկուկես տարվա աշխատանքից հետո Շերեմետևոյից Երևան, Աստանա, Դուբայ և Սամարղանդ մեկնող չվերթերը 13 ժամ հետաձգվել են անօդաչու թռչող սարքերի հшրձակման պատճառով Գյումրին սովորական քաղաք չէ․ Վարդան Ղուկասյանի տոնական ուղերձը Արտակարգ դեպք՝ Երևանում․ երեք անչափահասներ Դավիթաշենում հրկիզել են «Ռիբոկ» սպորտային ակումբի էլեկտրական սնուցման համակարգը՝ պատճառելով 2 մլն 200 հազար դրամի վնաս Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան Լեհաստանում զորավարժություններ կանցկացնեն՝ Ուկրաինայում հնարավոր առաքելությանը նախապատրաստվելու համար Նման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյության Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների առերևույթ հանցավոր արարքների պատճառ Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև «Hayasa Metals»-ը մտադիր է մինչև 20 մլն դոլար ներդնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը Զվարթնոցում քննարկել է մշակութային ժառանգության պահպանության հարցերը Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին Ըմբշամարտ. Հայաստանի երկու ներկայացուցիչ կպայքարի Մ23 ԱԱ-ի բրոնզե մեդալի համար ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում բեռնատար նավի այրվելու մասին Շերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում են Ինչպիսի եղանակ է սպասվում Ալիևը որոշել է նոր հեքիաթ հնարել պատերազմի սանձազերծման մասին․ Տաթև Հայրապետյան Հայտնի են վերջնական ցուցակները «Երեկվա խայտառակությունը. Ալե՛ն, Հաջիևին մի բան պետք է ասեիր». Ռուզան Ստեփանյա (video) Մարդիկ իրենց քրտինքով բարիք էին ստեղծում, հիմա ստիպված են այսպես մանր առևտրով ապրուստը վաստակել (video) Մոսկվայում ձեր ավանտյուրան չե՛ն մոռանում․ ի՞նչ է խոստովանել Փաշինյանը․ Անդրանիկ Հովհաննիսյան (video) Հրազդանն այս իշխանությունները դարձրել են գավառական քաղաք․ էս ինչ է․․․ (video) Արա՛, դուք ո՞վ եք․․․ ինչին կպնում եք՝ չորանումա, մահանումա․․․ ի՞նչ եք արել երեկ «Մուլտի Ուելնեսում» (video) Ալիևը խանգարված նորից խոսել է Հայաստանի նախագահների մասին․ չի մոռանում՝ Մոսկվայում ինչ են արել․․․ (video) Էնդրյու Թեյքը՝ Հայաստանի հանքարդյունաբերության ապագայի մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am