Խուզարկություն է իրականացվում Գեղարքունիքի մարզպետարանի կրթության վարչությունում․ կան ձերբակալվածներ
24News-ի տեղեկություններով, այս պահին Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ է իրականացնում Գեղարքունիքի մարզպետարանի կրթության վարչությունում:
Մեր տեղեկություններով, ենթադրյալ կաշառք տալ/ստանալու վերաբերյալ տեղեկություն են ունեցել իրավապահները, ինչի շրջանակում էլ գործողություններ են իրականացվում: Կան ձերբակալվածներ, չի բացառվում, որ նրանց թիվն ավելանա:
Հիշեցնենք, որ քիչ առաջ Armlur-ը գրել էր, որ ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը, ինչպես նաև դպրոցների տնօրեններ:
Մերի Մանուկյան
