Գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի մայբախը խոշոր վթարի կենտրոնում. վարույթ կա․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մայիսի 17-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երևանում՝ Դավիթ Անհաղթ և Ուլնեցի փողոցների հատման հատվածում, տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հինգ անձ ճանաչվել է տուժող։ Վթարին մասնակցել են «Mercedes-Maybach» և «Hongqi» մակնիշի ավտոմեքենաները, որի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դեպքից հետո ինֆորմացիայի սկզբնաղբյուր shamshyan.com-ը տեղեկություն հրապարակեց, որ պարեկներն ու քննչական բաժինը ունեն կասկածներ, որ «Mercedes Maybach»-ի վարորդը եղել է այլ անձ, սակայն վարորդ ներկայացել է Արմեն Գ.-ն։Ժողովուրդ օրաթերթը պարզեց, որ «Մերսեդես-Մայբախ»-ը պատկանում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանին, որը վթարի պահին գտնվել է մեքենայում, իսկ մեքենան, ըստ շրջանառվող տեղեկությունների, վարել է նրա հետ գտնվող կինը։

Դեպքից շուրջ երեք ամիս անց «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական հարցմամբ դիմել է Քննչական կոմիտե՝ պարզելու, թե ինչ է հաջողվել պարզել քննությամբ, մասնավորապես՝ ով է իրականում գտնվել մեքենայի ղեկին։

Քննչական կոմիտեից մեզ հայտնել են, որ իրականացվում է պատշաճ և համակողմանի նախաքննություն։ Կատարվել է դեպքի վայրի և վթարված մեքենաների զննություն, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ, որոնց մի մասի եզրակացությունները դեռևս չեն ստացվել։ Հարցաքննվել են մի շարք անձինք, իսկ հինգ անձ ճանաչվել է տուժող։

ՔԿ-ն նաև հաստատել է, որ քննության շրջանակում ուսումնասիրվում է «վթարի պահին այլ անձի կողմից «Mercedes-Maybach» մակնիշի տրանսպորտային միջոցի վարորդ ներկայացած լինելու հնարավոր հանգամանքը»։

Այսինքն՝ այս պահին քննությունը դեռ վերջնական պատասխան չի տալիս, թե ով է եղել մեքենայի փաստացի վարորդը։

Քննչական կոմիտեից նաև հայտնել են, որ համապատասխան փորձաքննությունների եզրակացությունները ստանալուց և դրանք մյուս ապացույցների հետ համադրելուց հետո հնարավոր կլինի յուրաքանչյուր անձի արարքին տալ համապատասխան քրեաիրավական գնահատական։

Միևնույն ժամանակ, ՔԿ-ի փոխանցմամբ՝ նախաքննության ներկա փուլում որևէ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չի իրականացվում։

Ժողովուրդը թեմային կանդրադառնա, երբ Քննչական կոմիտեն կներկայացնի փորձաքննությունների եզրակացություններն ու վարորդի ինքնության վերաբերյալ վերջնական արդյունքները։

Իսկ մինչ այդ մեկնաբանության համար դիմեցինք ՀՖՖ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանին՝ պարզելու, թե ինչ է մեկնաբանում նա իրեն պատկանող մեքենայի վթարի մասով։

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն, անդրադառնալով վթարին, նշեց, որ տվյալ մեքենան իր կնոջն է պատկանում, որի ղեկին եղել է կնոջ վարորդը։

Եշիշե Մելիքյանի խոսքով՝ և՛ ինքը, և՛ կինը մեքենա չեն վարում, քանի որ ունեն անձնական վարորդներ։ Նրա խոսքով՝ ինքը վթարի ժամանակ մեքենայի մեջ չի եղել։

Ի դեպ, Եղիշե Մելիքյանը հիմա շրջում է այս լուսանկարի գերթանկարժեք ավտոմեքենայով, որի շուկայական արժեքը ավելի քան 100 հազար ԱՄՆ դոլար է»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 373 անգամ
Լրահոս
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին Եզրաս արքեպիսկոպոսն օծել է Իվանովոյի նոր հայկական եկեղեցու խորանը Անգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին» Շուշիի կորուստն ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրների վազքի փառատոնով․ Տիգրան Քոչարյան Պուտինն «ուրախություն և երջանկություն» է զգում ԱՄՆ-ի աջակցության պատճառով․ Զելենսկի Լոռու մարզպետարանի էջն օգտագործվել է ՔՊ թեկնածուի օգտին. «Անկախ դիտորդը» դիմել է ԿԸՀ և ՏԸՀ ԱՄՆ Գաղտնի ծառայության ղեկավարի տեղակալը պաշտոնից հեռանում է մեկուկես տարվա աշխատանքից հետո Շերեմետևոյից Երևան, Աստանա, Դուբայ և Սամարղանդ մեկնող չվերթերը 13 ժամ հետաձգվել են անօդաչու թռչող սարքերի հшրձակման պատճառով Գյումրին սովորական քաղաք չէ․ Վարդան Ղուկասյանի տոնական ուղերձը Արտակարգ դեպք՝ Երևանում․ երեք անչափահասներ Դավիթաշենում հրկիզել են «Ռիբոկ» սպորտային ակումբի էլեկտրական սնուցման համակարգը՝ պատճառելով 2 մլն 200 հազար դրամի վնաս Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան Լեհաստանում զորավարժություններ կանցկացնեն՝ Ուկրաինայում հնարավոր առաքելությանը նախապատրաստվելու համար Նման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյության Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների առերևույթ հանցավոր արարքների պատճառ Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև «Hayasa Metals»-ը մտադիր է մինչև 20 մլն դոլար ներդնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը Զվարթնոցում քննարկել է մշակութային ժառանգության պահպանության հարցերը Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին Ըմբշամարտ. Հայաստանի երկու ներկայացուցիչ կպայքարի Մ23 ԱԱ-ի բրոնզե մեդալի համար ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում բեռնատար նավի այրվելու մասին Շերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում են Ինչպիսի եղանակ է սպասվում Ալիևը որոշել է նոր հեքիաթ հնարել պատերազմի սանձազերծման մասին․ Տաթև Հայրապետյան Հայտնի են վերջնական ցուցակները «Երեկվա խայտառակությունը. Ալե՛ն, Հաջիևին մի բան պետք է ասեիր». Ռուզան Ստեփանյա (video) Մարդիկ իրենց քրտինքով բարիք էին ստեղծում, հիմա ստիպված են այսպես մանր առևտրով ապրուստը վաստակել (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am