Ուիթքոֆը Մոսկվայում և Կիևում կայացած բանակցությունների արդյունքների մասին
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ դրական է վերաբերվում Մոսկվայում և Կիևում կայացած խաղաղ բանակցությունների արդյունքներին, հաղորդում է Reuters-ը։
«Նա ասել է, որ լավ է գնահատում և՛ Մոսկվայում, և՛ Կիևում կայացած խաղաղ բանակցությունները», – հաղորդել է գործակալությունը։
Նշենք, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները ժամանել են Կիև՝ մասնակցելու ուկրաինական խաղաղության գործընթացի վերաբերյալ բանակցություններին։
