150 թուրք է ժամանել Երեւան. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.


Մեր տեղեկություններով՝ այս օրերին Հայաստանում է գտնվում շուրջ 150 թուրք գործարար, որոնք տեղավորվել են Երեւանի կենտրոնի հյուրանոցներում եւ այսօր մասնակցելու են տնտեսական ֆորումի։ Տեղեկությունը ճշտելու համար կապվեցինք էկոնոմիկայի եւ ԱԳ նախարարությունների աշխատակիցների հետ։

Ասացին. «Մեր գերատեսչության կողմից կազմակերպված կամ մասնակցությամբ գործարար շրջանակներ ներառող միջոցառում այս օրերին տեղի չի ունենում: Հավելյալ տեղեկատվության համար դիմեք Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությանը»։

Միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով, որ Հայաստան ժամանած գործարարները Թուրքիայի արեւելյան եւ արեւմտյան հատվածներից են։ Նա չհերքեց այսօր անցկացվելիք ֆորումի մասին մեր տեղեկությունը։ Ինչո՞ւ հենց Թուրքիայից։ Հարցին Կիրակոսյանը հարցով պատասխանեց. «Իսկ ինչո՞ւ ոչ Թուրքիան»։

Ապա նշեց, որ գործարարները գրանտային ծրագրի շրջանակում են եկել, իսկ ֆորումը հստակ օրակարգ չունի։ Ասաց, որ տարբեր ոլորտների գործարարներ են ժամանել՝ արդյունաբերության, տեքստիլի եւ այլն։ Հարցրինք` կառավարությունն առնչություն ունի՞ այդ ֆորումի հետ, Կիրակոսյանն ասաց՝ ոչ։ Ասաց, որ ֆորումին հաջորդող օրը՝ սեպտեմբերի 4-ին, Համալիրում ցուցահանդես է լինելու, որի բացմանը մասնակցելու է նաեւ նախարարը, իսկ ֆորումի ընթացքում հայ եւ թուրք գործարարները կապեր են հաստատելու եւ համագործակցության հնարավորություններ են քննարկելու։ Կիրակոսյանը նշեց նաեւ, որ ֆորումի վերաբերյալ տեղեկատվությունն ուղարկվել է Հայաստանի բոլոր գործարարներին, եւ շուրջ 120 հայ գործարար համաձայնել է մասնակցել հանդիպումներին ու համատեղ քննարկումներ անցկացնել։ Ֆորումը տեղի է ունենալու Երեւանի «Հոլիդեյ Ինն» հյուրանոցում։

դիտվել է 396 անգամ
Լրահոս
Լուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մաս Ես գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո Ռուֆի Թուրքիայի ԱԳ կայցելի Ադրբեջան. ինչ հարցեր են օրակարգում Ռուբեն Վարդանյանի կինը գեղանկարչական հավաքածու է նվիրաբերել Գյումրի քաղաքին Դանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ Իրանի միջուկային քաղաքականությունը մնում է հստակ և անփոփոխ. Իրանի ԱԳՆ Փաշինյան, Ալեն ու Հայկ Սարգսյան, էդ փողերը վերադարձվելու են․ Հայկ Նահապետյան (video) Գյումրու՞ց եք խոսում․․․ եկեք, տեսեք՝ ձեզ Երևանում ինչ ցույց կտամ․ Մեսրոպ Մանուկյանը՝ Ալեքսանյանին (video) Վիլեն Գաբրիելյանը 102-րդ ռազմաբազայի սահմանապահին անվանում է «չուչելյա»․ ձայնագրություն միացվեց (video) Վարդան Ղուկասյանի աշխատանքը 10-ից 10 եմ գնահատում․ Ռուբեն Մխիթարյանը՝ Վահագն Ալեքսանյանին (video) Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ օգոստոսի հաշվետվությունը Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի Երևանում ոչ սթափ, կիսամերկ տղամարդը խուլիգանություն է արել ոստիկանների ներկայությամբ Ես սրանց սրբապղծության դաշտ չեմ մտնի․․․ շատ հավանական է՝ Փաշինյանը խայծ է գցել․ Գառնիկ Դավթյան (video) Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձերբակալված փաստաբանը Էդգար Հակոբյանն է Արդեն ամեն ինչ բաժանված է. ի՞նչ է Մոսկվայում սպասվում Փաշինյանին․ Հայկ Նայապետյան (video) Թուրքիայից Հայաստան իրականացվել է 1 մլն 336.000 դոլարի արտահանում Ռուբինյա՛ն, Փաշինյանի հետ ձեր ասածի համար տարաձայնություն եք ունենալու․ Արամ Վարդևանյան (video) «Mercedes»-ը բախվել է կայանված «Iveco» բեռնատարին․ 1 հոգի հոսպիտալացվել է Եղոյանին ասե՛ք՝ լռի․ Արթուր Խաչատրյանի խոսքի ժամանակ ՔՊ-ականները խառնվեցին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am