Հորմուզի նեղուցում երկու լցանավ ականների է բախվել չարտոնված երթուղով անցնելիս։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ):
«Ամերիկյան գործակալների վերահսկողության տակ գտնվող երկու նավթատար նավ Հորմուզի նեղուցում ականների է բախվել և շարքից դուրս եկել», – ասվում է ԻՀՊԿ մամուլի ծառայության հայտարարության մեջ։
ԻՀՊԿ-ն հավելում է, որ երկու նավթատար լցանավերը հարված են ստացել Հորմուզի նեղուցում Իրանի կողմից սահմանված անվտանգ անցման փոխարեն չարտոնված երթուղով անցնելու փորձի ժամանակ։ Լցանավերում հրդեհ է բռնկվել։
Տեղեկություններ են հաղորդվում նաև այն մասին, որ անձնակազմը լքել է նավերը։
ԻՀՊԿ-ն նաև նշել է, որ Իրանի զինված ուժերը չի թուլացնի Հորմուզի նեղուցի նկատմամբ իր վերահսկողությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը սեպտեմբերի 1-ի երեկոյան կրկին նոր հարվածներ են հասցրել իրար։ Իրանում կան զոհեր և վիրավորներ։
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը