ԵՄ-ն Լայպցիգում ԱԹՍ-ի անհաջող հարձակման դեպքի առիթով կանչել է ՌԴ դեսպանին

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն Իռլանդիայում ԵՄ արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպումից առաջ հայտարարել է, որ կանչել է Բրյուսելում Ռուսաստանի դեսպանին՝ օգոստոսի սկզբին Գերմանիայի Լայպցիգ/Հալլե օդանավակայանում պայթուցիկ նյութերով բեռնված անօդաչու թռչող սարքի ենթադրյալ հիբրիդային հարձակման փորձի առնչությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա նշել է X-ում գրառման մեջ։«Լայպցիգի հարձակումներն ունեն պետության կողմից հովանավորվող ահաբեկչության բոլոր հատկանիշները։ Մենք կպատասխանենք վճռականորեն։ Ռուսաստանի ռազմական համալիրին վերաբերող 1600 կետերն արդեն մշակվում են, և մենք պատրաստ ենք ավելի շատացնել դրանք։ Մենք, ինչպես նաև շատ անդամ պետություններ, նաև կանչել ենք ԵՄ-ում Ռուսաստանի ներկայացուցչին», – նշել է նա։Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 1-ին Գերմանիայի արտաքին գործերի և ներքին գործերի նախարարները համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել են, որ Բեռլինի կառավարությունը եզրակացրել է, որ Ռուսաստանն է պատասխանատու ձախողված հարձակման համար։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն նույնպես Դուբլինում լրագրողներին հայտնել է, որ Փարիզն ի պատասխան այդ միջադեպի կանչել է Ռուսաստանի ներկայացուցչին։

«Ես կանչել եմ Փարիզում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ բողոք ներկայացնելու համար», – ասել է Բարոն՝ հավելելով, որ պատժամիջոցները պետք է կիրառվեն եվրոպական մակարդակով, մասնավորապես՝ Ռուսաստանի, այսպես կոչված, «ստվերային նավատորմի» դեմ։

Ռուսաստանցի պաշտոնյաներն, այդ թվում՝ նախագահ Վլադիմիր Պուտինը, մերժել են Մոսկվային ուղղված մեղադրանքները և նշել, որ Բեռլինը ցանկանում է շեղել ուշադրությունը սեփական թերություններից։Օգոստոսի 4-ին Լայպցիգի օդանավակայանում տեղի է ունեցել ուկրաինական An-124 բեռնատար ինքնաթիռի նկատմամբ դիվերսիայի փորձ։ Գերմանացի քննիչներին հղում անելով՝ լրատվամիջոցները նշել են, որ ենթադրյալ հարձակմանը մասնակցել է մի քանի անօդաչու թռչող սարք։ Պայթուցիկ նյութեր պարունակող ԱԹՍ-ներից մեկը հայտնաբերվել է ուկրաինական բեռնատար ինքնաթիռների մոտ, իսկ երկրորդը, հավանաբար, բախվել է DHL բեռնատար ինքնաթիռին առաջինի հայտնաբերումից մի քանի րոպե անց։

դիտվել է 115 անգամ
Լրահոս
ԵՊՀ ռեկտորի ընտրություններն անցկացվում են ժամկետից շուտ. միակ թեկնածուն Հովհաննես Հովհաննիսյանն է «Առու՛շ, քո նման ծախվածին պատմեմ՝ Նիկոլը ոնց է օգտագործելու, ու․․․»․ Նարե Սոսե (video) Վիճաբանություն և դանակահարություն՝ Երևանում․ ձերբակալված կա Արաբկիրի քննչականում պետք է հանրային քրեական հետապնդում նախաձեռնվի Խաչատրյանի նկատմամբ․ Ղազարյան (video) Հենց այստեղ են ուզում բնակեցնել ադրբեջանցիներին․ Նարեկ Կարապետյանը մանրամասնում է (video) Երևանում պարանոցի հատվածում ստացած վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել «Վիվա Արմենիա»-ի աշխատակիցը Սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութն արդեն առկա է Թրամփը չի բացառել, որ Իրանի հետ պատերազմը կարող է ավարտվել մինչև Կոնգրեսի ընտրությունները Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ Իշխանությունը գալիս է այն գիտակցմանը, որ «իրենց եփած բորշը համտեսելը» թանկ է նստելու իրենց վրա Հայաստանի ամենամեծ չարիքներից մեկն այն է, որ սոսկալիորեն նվազ թիվ են կազմում բնույթով ազնվականները Տիգրանաշենցիները դեմ են իրենց բնակավայրը հանձնելուն, ուզում են շենացնեն գյուղը․ պատգամավոր (video) «Մենք Փաշինյանի զիջումային տրամաբանությունից դուրս ենք»․ ի՞նչ է առաջարկում «Ուժեղ Հայաստանը» (video) Դաշտավանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Խաչվերացի տոնական Սուրբ Պատարագ կմատուցվի Վախենում են, բայց տիգրանաշենցիները պատրաստ են մինչև վերջ պայքարել. «Ուժեղ Հայաստանը» Տիգրանաշենում է (video) Ի՞նչ են ասել «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները տիգրանաշենցիներին (video) Ծնողներ, շտապ փրկեք ձեր երեխաներին սրանցից (video) Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի հետ էսկալացիայի չի գնում ընտրությունների պատճառով Արցախի իշխանությունները քաղաքական կոնսուլտացիաներ են սկսում ՀՀ քաղաքական ուժերի հետ․ Իսկանդարյան Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Լեռնային Ղարաբաղ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ կա վիրավոր Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ ավտոտնակում մեքենա է այրվել Հրդեհ՝ Երևանի Վրացական փողոցի շենքերից մեկի տանիքում․ դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ Իրականում սարսափած են ռուսական պատժամիջոցներից․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am