Գագիկ Խաչատրյանին պատգարակով տեղափոխելու տեսանյութերն ու լուսանկարները խոշտանգման վկայություններ են

Համացանցում Գագիկ Խաչատրյանի ձերբակալման, դատարան պատգարակով տեղափոխման և այդ գործընթացը պատկերող տեսանյութերն ու լուսանկարները ՀՀ քաղաքացու նկատմամբ խոշտանգման, անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի վկայություններ են, այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը։

«Առերևույթ ծանր առողջական վիճակում գտնվող անձին ֆիզիկական ուժեղ ցավերի պայմաններում տեղափոխելն այլ բան չէ, քան դիտավորություն, և այն ենթակա է իրավական ամենախիստ գնահատականի, քանզի օրենքով թույլատրելի էր համապատասխան քննչական գործողությունն իրականացնել նրա գտնվելու վայրում։

Խիստ մտահոգիչ է նաև այն հանգամանքը, որ նման գործողություններն, ըստ հրապարակված տեղեկությունների, կրկնվել են մի քանի անգամ՝ հունիսի 5-ին, հունիսի 7-ին և սեպտեմբերի 1-ին, և ամեն անգան նոր դրվագի շրջանակում։

Դիտավորությամբ անձին ուժեղ ֆիզիկական, հոգեկան տառապանք և ցավ պատճառելը, նրան նվաստացնելու, ընկճելու կամ պատժելու նպատակով նման վերաբերմունք ցուցաբերելը ավելին է, քան անմարդկային վերաբերմունքը, դա խոշտանգում է և չի կարող արդարացվել քրեական հետապնդման որևէ նպատակով։

Պետության կողմից իրականացվող քրեական հետապնդումը չպետք է վերածվել մարդու արժանապատվության ոտնահարման գործիքի։

Օրենքի խստությունը չի նշանակում մարդու նկատմամբ դաժանություն, իսկ կալանավորումը չի վերացնում բժշկական պատշաճ օգնության և մարդկային վերաբերմունքի իրավունքը, ինչը պետության համար սահմանագիծ է, որը երբեք չպետք է հատվի։

Օրենքի առջև բոլորը հավասար են, սակայն որևէ մեղադրանք չի կարող կանխորոշել անձի մեղավորությունը. այն կարող է հաստատվել բացառապես օրինական ուժի մեջ մտած դատական ակտով։

Մարդու արժանապատվությունը նվաստացնող, նրա կյանքի հետ անհամատեղելի վերահոշյալ փաստը դատապարտելի է»,-նշված է հայտարարության մեջ։

դիտվել է 210 անգամ
Լրահոս
Ծանոթացեք «44-օրյայի» քննիչ հանձնաժողովի զեկույցին, աղմկարահույց է․ Գեղամ Մանուկյան (video) Շինհրապարակներում պատահարների թիվն աճում է․ վերջին 3,5 տարում 80 մարդ է մшհացել. Hetq.am Լիբանանը և Իսրայելը բանակցություններ կանցկացնեն Հռոմում․ Al Jazeera Սուր երկխոսություն Էդգար Ղազարյանի և Արուսյակ Ջուլհակյանի միջև (video) ԵՊՀ ռեկտորի ընտրություններն անցկացվում են ժամկետից շուտ. միակ թեկնածուն Հովհաննես Հովհաննիսյանն է «Առու՛շ, քո նման ծախվածին պատմեմ՝ Նիկոլը ոնց է օգտագործելու, ու․․․»․ Նարե Սոսե (video) Վիճաբանություն և դանակահարություն՝ Երևանում․ ձերբակալված կա Արաբկիրի քննչականում պետք է հանրային քրեական հետապնդում նախաձեռնվի Խաչատրյանի նկատմամբ․ Ղազարյան (video) Հենց այստեղ են ուզում բնակեցնել ադրբեջանցիներին․ Նարեկ Կարապետյանը մանրամասնում է (video) Երևանում պարանոցի հատվածում ստացած վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել «Վիվա Արմենիա»-ի աշխատակիցը Սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութն արդեն առկա է Թրամփը չի բացառել, որ Իրանի հետ պատերազմը կարող է ավարտվել մինչև Կոնգրեսի ընտրությունները Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ Իշխանությունը գալիս է այն գիտակցմանը, որ «իրենց եփած բորշը համտեսելը» թանկ է նստելու իրենց վրա Հայաստանի ամենամեծ չարիքներից մեկն այն է, որ սոսկալիորեն նվազ թիվ են կազմում բնույթով ազնվականները Տիգրանաշենցիները դեմ են իրենց բնակավայրը հանձնելուն, ուզում են շենացնեն գյուղը․ պատգամավոր (video) «Մենք Փաշինյանի զիջումային տրամաբանությունից դուրս ենք»․ ի՞նչ է առաջարկում «Ուժեղ Հայաստանը» (video) Դաշտավանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Խաչվերացի տոնական Սուրբ Պատարագ կմատուցվի Վախենում են, բայց տիգրանաշենցիները պատրաստ են մինչև վերջ պայքարել. «Ուժեղ Հայաստանը» Տիգրանաշենում է (video) Ի՞նչ են ասել «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները տիգրանաշենցիներին (video) Ծնողներ, շտապ փրկեք ձեր երեխաներին սրանցից (video) Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի հետ էսկալացիայի չի գնում ընտրությունների պատճառով Արցախի իշխանությունները քաղաքական կոնսուլտացիաներ են սկսում ՀՀ քաղաքական ուժերի հետ․ Իսկանդարյան Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Լեռնային Ղարաբաղ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am