Կգա մեր Հաղթանակների ժամը․ Բագրատ Սրբազանի ուղերձը Արցախին և Մայր Հայաստանին

Արցախ, իմ հոգի, իմ սիրտ, իմ կյանք, իմ գերված Հայրենիք….Մեր գողացված ուրախություն ու գողացված պատիվ… Կարոտում եմ քեզ ու խեղդվում այդ կարոտից… «ուր արդարությունն էր բնակվում, իսկ այժմ՝ մարդասպանները»… քանզի մեր «իշխաններն ապստամբներ են և գողերին գողակից, կաշառք սիրող են և վրեժխնդիր» (Ես. Ա 21-23 ):

Երանի արժանի լինենք Քեզ ու մեր նահատակ զավակներին…

Այո՛, քանի շունչ կա բերանումս և սիրտս բաբախում է, ապրելու եմ Քեզ համար՝ Քեզ վերստին հանդիպելու ու գրկելու անհագ ցանկությամբ, իմ Հրաշք Աշխարհ, իմ խոցված ու արյունաքամ Տուն…

Չեմ դադարելու ոչ մեկ վայրկյան ապրել Մեծ Վերադարձիդ տեսիլքով, որովհետև իմ երազներն ու իղձերն ավելի մեծ են, քան իմ մի քանի տարվա սահմանափակ օրերով կյանքը… Եվ այո, «արդ քանի որ այսպիսի հույս ունենք, մեծ համարձակություն ենք ունենում մեր վարքի մեջ… որովհետև Տերն Ինքը Հոգին է, ուր որ Տիրոջ Հոգին է, այնտեղ ազատություն է» (Բ Կորնթ. Գ 12, 17):

Ազատությո՜ւն Քեզ, ուրացված ու դավաճանված Հայոց Դշխո և ազատություն թշնամու բանտային ճիրաններում տառապող ու պայքարող մեր եղբայրներին… երանի արժանի լինենք Քեզ ու Քո անմահ զավակներին և այդպես օրհնված գնանք այս կյանքից…

Ազատությո՜ւն Քո շղթայված ու խոցոտված Մորը՝ մեր Մայր Հայաստանին, և ես համոզված եմ, որ կգա մեր Հաղթանակների ժամը՝ Հայոց Հաղթանակի ժամը, և մենք ենք բերելու այդ բաղձալի Հաղթանակը, որովհետև այլընտրանք չունենք… պարզապես չունենք…

«Քաջալերվեցե՛ք, Ես եմ, մի՛ վախեցեք…» (Մարկ. Զ 50):

Հայրենիքի կալանավոր

Բագրատ արք. Գալստանյան

02.09.2026

դիտվել է 220 անգամ
Լրահոս
Հայաստանի ամենամեծ չարիքներից մեկն այն է, որ սոսկալիորեն նվազ թիվ են կազմում բնույթով ազնվականները Տիգրանաշենցիները դեմ են իրենց բնակավայրը հանձնելուն, ուզում են շենացնեն գյուղը․ պատգամավոր (video) «Մենք Փաշինյանի զիջումային տրամաբանությունից դուրս ենք»․ ի՞նչ է առաջարկում «Ուժեղ Հայաստանը» (video) Դաշտավանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Խաչվերացի տոնական Սուրբ Պատարագ կմատուցվի Վախենում են, բայց տիգրանաշենցիները պատրաստ են մինչև վերջ պայքարել. «Ուժեղ Հայաստանը» Տիգրանաշենում է (video) Ի՞նչ են ասել «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները տիգրանաշենցիներին (video) Ծնողներ, շտապ փրկեք ձեր երեխաներին սրանցից (video) Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի հետ էսկալացիայի չի գնում ընտրությունների պատճառով Արցախի իշխանությունները քաղաքական կոնսուլտացիաներ են սկսում ՀՀ քաղաքական ուժերի հետ․ Իսկանդարյան Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Լեռնային Ղարաբաղ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ կա վիրավոր Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ ավտոտնակում մեքենա է այրվել Հրդեհ՝ Երևանի Վրացական փողոցի շենքերից մեկի տանիքում․ դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ Իրականում սարսափած են ռուսական պատժամիջոցներից․ «Հրապարակ» Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին»․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանը սիրաշահում է պետծառայողներին «Հրապարակ» Հայկ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի «ցուցումո՞վ» է թիմի կեղտոտ սպիտակեղենն արեւին փռում․ «Հրապարակ» Որոշել են զուսպ լինել․ «Հրապարակ» ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի նախկին խորհրդականին բանտից տուն են ուղարկել․ նա կալանքը կրում է տանը. «Ժողովուրդ». «Ժողովուրդ» Արմեն Գրիգորյանի նոր աշխատավայրն ինչ ընկերություն է և ինչով է զբաղվում․ «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք ունի դատավոր Աշոտ Հովհաննիսյանը․ «Ժողովուրդ» «ՀայաՔվեն» ողջունում է Արցախի իշխանությունների՝ քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաներ սկսելը Թուրքիան Սև ծովի արևմտյան մասում կսկսի նավթ որոնել Մեր նահատակ հերոսների ծնողները ծանր առողջական խնդիրների դեպքում պետական աջակցություն չեն ակնկալում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am