«Հրապարակ»․ Ինձ համար նման մարդու ձեռքը սեղմելն անգամ անպատվաբեր կլիներ

 

 Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին եւ «Ուժեղ Հայաստան» կուսակցության գործադիր մարմնի ղեկավար Ալեքսան Ալեքսանյանին վերաբերող քրեական գործի նախաքննությունն ավարտվել է եւ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել Հակակոռուպցիոն դատարան։ Գործը մակագրվել է դատավոր Լեւոն Պետրոսյանին, որը հանրությանը հայտնի է նաեւ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործով։ Նա է Վարդան Ղուկասյանին ամիսներով պահել կալանքի տակ եւ միայն վերջերս, երբ հարցաքննվել էին բոլոր վկաները, խափանման միջոց կալանքը փոխեց տնային կալանքով։

Նշենք, որ Ալեքսան (Ալիկ) Ալեքսանյանը 2026 թ. հունիսի 3-ից կալանավորված է, իսկ Նարեկ Կարապետյանի նկատմամբ կիրառվել են բացակայելու արգելք ու 1 միլիարդ դրամի գրավ։ Ըստ մեղադրանքի՝ Ալեքսան Ալեքսանյանը Նարեկ Կարապետյանի եւ այլ անձանց հետ ստեղծել եւ ղեկավարել է հանցավոր կազմակերպություն, որի նպատակն է եղել ապօրինի ճանապարհով ազդել 2026 թվականի հունիսի 7-ի ԱԺ ընտրությունների ընթացքի եւ արդյունքների վրա՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին ձայներ ապահովելու համար։ Մեղադրական եզրակացությունը կարդացողը հասկանում է, որ քննիչները «հանցավոր կազմակերպություն» են անվանել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը եւ քաղաքական գործունեությունը քրեականացրել են:

Իրավապահների վարկածով՝ «Մեր ձեւով» ՀԿ-ի միջոցով, հավաքներին եւ ընտրական գործընթացներին մասնակցելու համար քաղաքացիներին նյութապես շահագրգռել են, իսկ կազմակերպությունն օգտագործվել է կուսակցության նախընտրական գործունեության համար, եւ դրա հետեւանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս, իսկ Ալեքսանյանը, Կարապետյանը եւ այլ անձինք կատարել են նաեւ առանձնապես խոշոր չափերի փողերի լվացում։ Թե՛ Ալեքսան Ալեքսանյանը, թե՛ Նարեկ Կարապետյանը առաջադրված մեղադրանքները չեն ընդունում, ասում են, որ իրենց նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։ Դատաիրավական համակարգի, իրավապահների վարած քննությունների, տարածած հաղորդագրությունների եւ այլ հարցերի մասին «Հրապարակը» զրուցել է նախկին դատախազ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանի հետ:

- Նիկոլ Փաշինյանի «իրական Հայաստանում» ընդդիմադիր կուսակցություն ունենալը, ընտրություններից առաջ գրասենյակներ վարձակալելը, աշխատակիցներ պահելը եւ նրանց աշխատավարձ տալը, ըստ իրավապահների, հանցավոր գործունեություն է: Ի վերջո` սա ի՞նչ երեւույթ է, եւ ի՞նչ գնահատական կտաք այս ամենին:

- Ընդդիմադիրների նկատմամբ տոտալ ճնշումներ են, դրանում ոչ մեկս կասկած չունենք, հատկապես, եթե ունենք տրամաբանելու կարողություն: Նիկոլ Փաշինյանի իշխանությունն անում է ամեն բան՝ ընդդիմադիրների գործունեությանը խոչընդոտելու համար: Մենք ունենք բազմաթիվ օրինակներ: ԲՀԿ-ի հետ արվածը դրա վառ օրինակն էր: Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարություն գոյություն չունի: Որպեսզի ես կարծիք հայտնեմ կոնկրետ գործի մասին, պետք է գործի մանրամասներին ծանոթանամ, բայց այն, ինչի մասին խոսում են` Նարեկ Կարապետյանի եւ Ալիկ Ալեքսանյանի մասով, չունի հանցակազմի տարրեր, սակայն ես չգիտեմ, թե տվյալ քրեական վարույթում ինչ փաստական տվյալներ ունեն, գուցե ցուցմունքներ կան, որոնց մասին ես չգիտեմ, սակայն այն, որ իշխանություններն ամենաբիրտ կերպով քրեադատավարական գործիքակազմի ամենամեծ չարաշահումներով միջամտում են ընդդիմադիրների գործունեությանը՝ փորձելով դադարեցնել նրանց աշխատանքը, դրանում կասկած չկա:

- Փաշինյանն ասում է, որ ընդդիմադիր առաջնորդները պետք է թոշակի հույսին մնան, աչքները չպետք է հեռախոսի էկրանից կտրեն, ամեն ամսվա առաջին օրը սպասելով, թե երբ կստանան թոշակի մասին հաղորդագրությունը: Նա ասում է, որ իր բոլոր քաղաքական հակառակորդները պետությունը թալանել են եւ պետք է բանտարկվեն:

- Այդ բոլորը քաղաքական հայտարարություններ են: Նա զբաղված է իր աթոռը պաշտպանելու գործով: Այս մարդու համար իշխանությունն ու աթոռը կյանքից, հայրենիքից թանկ են: Ցանկացած մարդ կողմնակից է, որ պետությանը վնաս պատճառած ցանկացած քաղաքացի առնվազն այդ միջոցները վերադարձնի պետությանը եւ քրեական պատասխանատվության ենթարկվի, սակայն այստեղ խնդիրն այն է, թե որքանով են այդ մարդու ասածները հիմնավորված, եւ երբ է հիշում այդ մասին: Մենք տեսնում ենք, որ ով ծառայում է իրեն, նա չի հիշում, որ տվյալ մարդը թալանով է զբաղվել, սակայն բոլոր նրանք, ովքեր ընդդիմադիր գործունեությամբ են սկսում զբաղվել, հիշում է հանկարծ: Նիկոլ Փաշինյանի ասածների տակ չկա իրավականություն, նրա ասածների տակ չի կարելի իրավունքի տարրեր փնտրել: Նրա ցանկացած խոսք բխում է իր աթոռի շահերից:

- Իսկ իրավապահները չունե՞ն կամք:

- Իրավապահներն ունեն մեկ ճանապարհ` չաշխատել առհասարակ, հակառակ դեպքում չեն կարող չկատարել այդ մարդու հանձնարարությունները: Ինձ համար նման մարդու ձեռքը սեղմելն անգամ անպատվաբեր կլիներ: Սա խայտառակություն է: Հատկապես, երբ տեսնում ես, թե ինչպես է իրեն պահում Ալիեւի դիմաց կանգնած, հասկանում ես, թե ինչ տեսակ խայտառակության հետ գործ ունես: Բայց ցանկացած մարդ պետք է գիտակցի, որ գալու է պատասխան տալու ժամանակը: Ուստի ոչ թե Նիկոլ Փաշինյանի հրամաններով պետք է շարժվել, այլ պետք է գործել օրենքի տառին համապատասխան:

 

դիտվել է 582 անգամ
Լրահոս
Երեկ Տիգրանաշենում էինք. հենց այստեղ են ուզում բնակեցնել ադրբեջանցիներին. Նարեկ Կարապետյան Ծանոթացեք «44-օրյայի» քննիչ հանձնաժողովի զեկույցին, աղմկարահույց է․ Գեղամ Մանուկյան (video) Շինհրապարակներում պատահարների թիվն աճում է․ վերջին 3,5 տարում 80 մարդ է մшհացել. Hetq.am Լիբանանը և Իսրայելը բանակցություններ կանցկացնեն Հռոմում․ Al Jazeera Սուր երկխոսություն Էդգար Ղազարյանի և Արուսյակ Ջուլհակյանի միջև (video) ԵՊՀ ռեկտորի ընտրություններն անցկացվում են ժամկետից շուտ. միակ թեկնածուն Հովհաննես Հովհաննիսյանն է «Առու՛շ, քո նման ծախվածին պատմեմ՝ Նիկոլը ոնց է օգտագործելու, ու․․․»․ Նարե Սոսե (video) Վիճաբանություն և դանակահարություն՝ Երևանում․ ձերբակալված կա Արաբկիրի քննչականում պետք է հանրային քրեական հետապնդում նախաձեռնվի Խաչատրյանի նկատմամբ․ Ղազարյան (video) Հենց այստեղ են ուզում բնակեցնել ադրբեջանցիներին․ Նարեկ Կարապետյանը մանրամասնում է (video) Երևանում պարանոցի հատվածում ստացած վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել «Վիվա Արմենիա»-ի աշխատակիցը Սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութն արդեն առկա է Թրամփը չի բացառել, որ Իրանի հետ պատերազմը կարող է ավարտվել մինչև Կոնգրեսի ընտրությունները Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ Իշխանությունը գալիս է այն գիտակցմանը, որ «իրենց եփած բորշը համտեսելը» թանկ է նստելու իրենց վրա Հայաստանի ամենամեծ չարիքներից մեկն այն է, որ սոսկալիորեն նվազ թիվ են կազմում բնույթով ազնվականները Տիգրանաշենցիները դեմ են իրենց բնակավայրը հանձնելուն, ուզում են շենացնեն գյուղը․ պատգամավոր (video) «Մենք Փաշինյանի զիջումային տրամաբանությունից դուրս ենք»․ ի՞նչ է առաջարկում «Ուժեղ Հայաստանը» (video) Դաշտավանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Խաչվերացի տոնական Սուրբ Պատարագ կմատուցվի Վախենում են, բայց տիգրանաշենցիները պատրաստ են մինչև վերջ պայքարել. «Ուժեղ Հայաստանը» Տիգրանաշենում է (video) Ի՞նչ են ասել «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները տիգրանաշենցիներին (video) Ծնողներ, շտապ փրկեք ձեր երեխաներին սրանցից (video) Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի հետ էսկալացիայի չի գնում ընտրությունների պատճառով Արցախի իշխանությունները քաղաքական կոնսուլտացիաներ են սկսում ՀՀ քաղաքական ուժերի հետ․ Իսկանդարյան Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Լեռնային Ղարաբաղ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am