Մեր հարցը փակված չէ․ մեր իրավունքները վաղեմություն չունեն․ Արցախի միություն

ԱՐՑԱԽ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ Արցախի Հանրապետության անկախության հռչակման 35-ամյակի առթիվ․

35 տարի առաջ՝ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին, Արցախի ժողովուրդը, գործադրելով ինքնորոշման իր անօտարելի իրավունքը, հռչակեց իր անկախությունը: Այս որոշումը, որին մի քանի ամիս անց հաջորդեց դեկտեմբերի 10-ի հանրաքվեն, դարձավ մեր ժողովրդի ժամանակակից պետականության ու հավաքական ինքնության հիմքը՝ երեք տասնամյակից ավելի ժամանակահատվածում ապահովելով ազատ ապրելու և սեփական ճակատագիրն ինքնուրույն որոշելու փորձառություն: Հատկանշական է, որ այդ պատմական ձեռքբերումը հնարավոր է եղել համայն հայության և Հայաստանի Հանրապետության համակողմանի ու հետևողական սատարման շնորհիվ:

Այս տարվա տարեդարձը դիմավորում ենք բացառիկ ծանր հանգամանքներում: 2020-2023 թթ. ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանության ու էթնիկ զտման հետևանքով Արցախի ողջ բնակչությունը՝ շուրջ 150,000 մարդ, բռնի կերպով զրկվեց իր հայրենիքից: Երեք տարի անց մենք շարունակում ենք ապրել բռնի տեղահանության մեջ, իսկ մեր հայրենիքը մնում է ցեղասպանական բռնազավթման պայմաններում. հենց այս իրականությունն է Արցախ Միության առաքելության հիմքում՝ պաշտպանել բռնի տեղահանված Արցախի ժողովրդի հավաքական շահերը, իրավունքներն ու արժանապատվությունը, հասնել միջազգային արդարության և նպաստել մեր ժողովրդի հավաքական վերադարձին՝ ինքնորոշված, խաղաղ, արդար, արժանապատիվ ու անվտանգ կյանքի՝ նոր ցեղասպանության վտանգներից զերծ:

Այս տարեդարձը համընկնում է Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև տեղի ունեցող հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ: Սակայն, ցավոք, այն որևէ առնչություն չունի իրական ու արդար խաղաղության և հակամարտության կարգավորման հետ, քանի որ հակամարտության բուն զոհերն ու հիմնախնդիրները անտեսված են, և ոչ մի փաստաթղթում անդրադարձ չկա Արցախի ժողովրդի իրավունքներին, կարգավիճակին, ոճրագործությունների հետաքննությանը, հայ պատանդների ազատ արձակմանը, հայատյացության քաղաքականության վերացմանը և բազմաթիվ այլ հիմնարար հարցերին:

Այս ամենի համատեքստում խիստ դատապարտելի են ՀՀ իշխանությունների այն հայտարարություններն ու գործողությունները, թե, իբր, Արցախի հարցը փակված է, և Արցախի ժողովուրդը պետք է մոռանա իր հայրենիք վերադառնալու մասին: Այսպիսի վարքը ուղղակիորեն խրախուսում ու աջակցում է ալիևյան ցեղասպանական ռեժիմին ոչ միայն ոճրագործությունները մարսելու, այլև՝ հայ ժողովրդի և հայոց պետականության հանդեպ նորանոր ոճրագործություններ պլանավորելու ու իրականացնելու համար:

Ցավալի իրականություն են նաև Մայր Հայաստանում Արցախի ժողովրդի ինքնության պահպանման և մարդասիրական կարիքների կայուն ու արժանապատիվ ապահովման լրջագույն մարտահրավերները: Բացի դրանից, Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների հանդեպ իրականացվող բռնաճնշումները և նրանց ռեսուրսների ու կարողությունների խորը ճգնաժամը լրացուցիչ հիմնախնդիրներ են հարուցում Արցախի ժողովրդի հիմնարար ու հավաքական իրավունքների պաշտպանության ու վերականգնման պայքարի ճանապարհին: Այնուամենայնիվ, մենք վստահ ենք, որ համայն հայության շահագրգիռ անձանց ու ինստիտուտների ջանքերով Արցախի ժողովրդին հաջողվելու է վառ պահել մեր պայքարի ջահը և հետևողական կերպով հետամուտ լինել իր իրավունքների ու շահերի պաշտպանությանը՝ մինչև մեր անվտանգ ու արժանապատիվ վերադարձը հայրենի տներ:

Անկախության հռչակումից 35 տարի անց և վերոնշյալ ծանրագույն պայմաններում Արցախ Միությունը վերահաստատում է հետևյալ առաջնահերթությունները՝

• Արցախի ժողովրդի անվտանգ, արժանապատիվ ու հավաքական վերադարձը իր հայրենիք՝ պատշաճ միջազգային երաշխիքների ներքո, ի կատարումն ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023 թ. նոյեմբերի 17-ի հրամանի.

• Բաքվում պատանդառության մեջ պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մնացած բոլոր հայ գերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը.

• Ադրբեջանի կողմից իրականացված զանգվածային ոճրագործությունների հանդեպ պատասխանատվության ապահովումը՝ անկախ միջազգային հետաքննության միջոցով.

• Ադրբեջանում պետականորեն խրախուսվող հայատյացության քաղաքականության դադարեցումը՝ կրթական ու մշակութային քաղաքականությունների վերանայման միջոցով.

• Մայր Հայաստանում Արցախի ժողովրդի արժանապատիվ ու կայուն կեցությունը և ինքնության պահպանումը՝ մինչև վերադարձի ապահովումը:

Արցախի Հանրապետության անկախության 35-ամյակը վկայում է, որ մեր ժողովրդի ինքնության և իրավունքների գիտակցությունը գոյատևել է բոլոր փորձությունների միջով: Արցախ Միությունը շարունակելու է իր հնարավորությունների սահմաններում փաստագրել իրավախախտումները, ներկայացնել գործեր միջազգային իրավական մարմիններին, պաշտպանել բռնի տեղահանվածների շահերը Հայաստանում ու արտերկրում և պահանջել, որ ոչ մի խաղաղության գործընթաց չկառուցվի Արցախի ժողովրդի բացակայության կամ լռության հաշվին:

Մեր հարցը փակված չէ: Մեր իրավունքները վաղեմություն չունեն: Մենք շարունակելու ենք պայքարել՝ մինչև արդարությունն ու վերադարձի իրավունքը դառնան իրականություն:

Արցախ Միություն

Երևան, 2026 թվականի սեպտեմբերի 2

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Հենց այստեղ են ուզում բնակեցնել ադրբեջանցիներին․ Նարեկ Կարապետյանը մանրամասնում է (video) Երևանում պարանոցի հատվածում ստացած վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել «Վիվա Արմենիա»-ի աշխատակիցը Սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութն արդեն առկա է Թրամփը չի բացառել, որ Իրանի հետ պատերազմը կարող է ավարտվել մինչև Կոնգրեսի ընտրությունները Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ Իշխանությունը գալիս է այն գիտակցմանը, որ «իրենց եփած բորշը համտեսելը» թանկ է նստելու իրենց վրա Հայաստանի ամենամեծ չարիքներից մեկն այն է, որ սոսկալիորեն նվազ թիվ են կազմում բնույթով ազնվականները Տիգրանաշենցիները դեմ են իրենց բնակավայրը հանձնելուն, ուզում են շենացնեն գյուղը․ պատգամավոր (video) «Մենք Փաշինյանի զիջումային տրամաբանությունից դուրս ենք»․ ի՞նչ է առաջարկում «Ուժեղ Հայաստանը» (video) Դաշտավանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Խաչվերացի տոնական Սուրբ Պատարագ կմատուցվի Վախենում են, բայց տիգրանաշենցիները պատրաստ են մինչև վերջ պայքարել. «Ուժեղ Հայաստանը» Տիգրանաշենում է (video) Ի՞նչ են ասել «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները տիգրանաշենցիներին (video) Ծնողներ, շտապ փրկեք ձեր երեխաներին սրանցից (video) Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի հետ էսկալացիայի չի գնում ընտրությունների պատճառով Արցախի իշխանությունները քաղաքական կոնսուլտացիաներ են սկսում ՀՀ քաղաքական ուժերի հետ․ Իսկանդարյան Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Լեռնային Ղարաբաղ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ կա վիրավոր Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ ավտոտնակում մեքենա է այրվել Հրդեհ՝ Երևանի Վրացական փողոցի շենքերից մեկի տանիքում․ դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ Իրականում սարսափած են ռուսական պատժամիջոցներից․ «Հրապարակ» Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին»․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանը սիրաշահում է պետծառայողներին «Հրապարակ» Հայկ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի «ցուցումո՞վ» է թիմի կեղտոտ սպիտակեղենն արեւին փռում․ «Հրապարակ» Որոշել են զուսպ լինել․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am