Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը սեպտեմբերի 1-ին մակագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատավոր Վահագն Մելիքյանին:
Նշենք, որ այս գործով օգոստոսի 28-ին կայացած նիստի ժամանակ դատավոր Սերժ Ռուշանյանը որոշում կայացրեց գործն ուղարկել Երևան և լուծել ընդդատության հարցը:
Հիշեցնենք, որ Վեհափառ Հայրապետի և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու 6 Սրբազաններին` Նաթան Սրբազանին, Հայկազուն Սրբազանին, Վահան Սրբազանին, Մակար Սրբազանին, Մուշեղ Սրբազանին, Հովնան Սրբազանին վերագրվող քրեկան գործը հուլիսի 27-ին էր մուտք եղել դատարան և մակագրվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանին: Օգոստոսի 7-ին կայացած դատական նիստի ժամանակ դատավորը ինքնաբացարկ հայտնեց։
Նրանց բոլորի նկատմամբ ընտրված է բացակայելու արգելք խափանման միջոցը:
Բոլորին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 507-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Նշենք, որ գործը վերաբերում է Արման Սարոյանի (նախկին Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյան) քաղաքացիական դատարան ներկայացրած հայցադիմումին, որով պահանջում էր, որ իրեն վերականգնեն թեմակալ առաջնորդի պաշտոնում: Ըստ մեղադրանքի Վեհափառ Հայրապետը և ԳՀԽ 6 սրբազանները չեն կատարել քաղքացիական դատարանի միջանկյալ որոշումը, այն է ապահովել, որ Արման Սարոյանը կատարի Մասյացոտնի թեմակալ առաջնորդի պարտականությունները:
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը