Քաղաքացիներին «0%» են խոստանում, հետո՝ տոկոս գանձում․ ինչո՞ւ է ԿԲ-ն աչք փակում բանկերի արարքի վրա

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը Կենտրոնական բանկին կոնկրետ խնդիր է ներկայացրել՝ քաղաքացիները դժգոհում են, որ բանկերը «0% ապառիկ» կամ «անտոկոս ապառիկ» են խոստանում, բայց վարկը ձևակերպելուց հետո, պարզվում է, ամիսներ անց քաղաքացիները անտոկոս վարկի համար վճարում են տոկոս։ ԿԲ-ն մատնանշում է օրենքը, իսկ իրականությունը դրանից չի փոխվում։

«Ժողովուրդ» օրաթերթը երկարատև սպասումից հետո ԿԲ-ից ստացավ պատասխան, որը փաստացի շրջանցում է խնդրի ամենակարևոր հատվածը։ Կենտրոնական բանկը մանրամասն ներկայացնում է, որ սպառողն իրավունք ունի վարկը վաղաժամկետ մարել, որ ավել վճարումը պետք է ուղղվի մայր գումարի նվազեցմանը, որ պետք է փոխվի մարման ժամանակացույցը, և որ բանկը պարտավոր է այդ մասին տեղեկացնել հաճախորդին։

Բայց «Ժողովուրդ» օրաթերթը ԿԲ-ին սա չէր հարցրել։ Մեր հարցը շատ ավելի պարզ էր․ եթե քաղաքացին, օրինակ, «անտոկոս» 6 կամ 12-ամսյա ապառիկի շրջանակում նախատեսվածից ավելի գումար է վճարում, այդ գումարը փաստացի ինչպե՞ս է հաշվանցվում, և արդյոք բանկն իրավունք ունի այն տեղափոխել հաջորդ՝ արդեն տոկոսով գործող ժամանակահատված։ ԿԲ-ի պատասխանից այս հարցի հստակ պատասխանը չենք ստացել։

Ավելին՝ ԿԲ-ն ինքն է ընդունում, որ ներկայացված դեպքերի ուսումնասիրության արդյունքում հնարավոր է՝ խնդիր լինի վարկավորման ծախսի նվազեցման գործընթացում, և նշում է, որ ուսումնասիրության ավարտից հետո, անհրաժեշտության դեպքում, կարող են իրականացվել վերահսկողական միջոցառումներ։ Այսինքն՝ քաղաքացիների բարձրաձայնած խնդիրը ԿԲ-ն ամբողջությամբ չի հերքում։ Ընդհակառակը՝ ասում է, որ հնարավոր խնդիր կա, բայց դրա վերջնական գնահատականը դեռ չկա։

Այստեղ արդեն հարց է առաջանում՝ իսկ մինչ ԿԲ-ն ուսումնասիրում է, քաղաքացին ի՞նչ պետք է անի․ ինչո՞ւ պետք է վճարի անտոկոս վարկի խոստմամբ վերցված ապառիկի տոկոսները։ Բանկը նրան «0% ապառիկ» է ներկայացնում, քաղաքացին վստահում է այդ պայմանին, վերցնում է վարկը, սկսում վճարումները, ամիսներ հետո պարզվում է, որ իր կատարած ավել վճարումն աշխատում է իր դեմ։ Եվ երբեք չի լինում այնպես, որ անտոկոս վարկը հնարավոր լինի մարել վարկի ժամանակացույցից շուտ՝ իրականում անտոկոս պայմանով։

Սա սովորական պայմանագրային մանրուք չէ։ Եթե պրոդուկտը շուկայում գովազդվում է որպես «0%» կամ «անտոկոս», սպառողը պետք է հասկանա՝ ինչ է իրականում իրեն առաջարկվում։ Իսկ եթե այդ «0 տոկոսի» տակ կան այնպիսի պայմաններ, որոնց պատճառով քաղաքացին հետագայում հայտնվում է տոկոս վճարելու իրավիճակում, ապա առնվազն սպառողի տեղեկացվածության և մոլորեցման լուրջ հարց է առաջանում։

Իսկ ո՞վ է վերահսկում բանկերին։

Այս պատմության ամենահետաքրքիր հատվածը հենց այստեղ է։ Կենտրոնական բանկը բանկերի նկատմամբ վերահսկող և կարգավորող մարմին է։ Հետևաբար, երբ քաղաքացիներից ստացվում են ոչ թե մեկ, այլ բազմաթիվ նմանատիպ ահազանգեր, ԿԲ-ի պատասխանատվությունը միայն օրենքի դրույթները մեջբերելը չէ, այլ հարցին գլոբալ լուծում տալը՝ առավել ևս լրացուցիչ ժամանակ էին խնդրել՝ խնդիրը ուսումնասիրելու համար։ Մեր հարցման մեջ ԿԲ-ին ուղիղ հարցրել էինք՝ քանի՞ նման բողոք է ստացել վերջին երեք տարիներին, քանի՞ բանկում է ուսումնասիրել այդ պրակտիկան, արձանագրվե՞լ են արդյոք խախտումներ, և ի՞նչ քայլեր են ձեռնարկվել։ Սակայն այս հարցերի փոխարեն ստացել ենք հիմնականում օրենսդրական պարզաբանումներ։

Ստացվում է՝ մենք ԿԲ-ին հարցնում ենք՝ բանկերը սպառողին խաբո՞ւմ են, իսկ ԿԲ-ն պատասխանում է՝ ինչպես պետք է բանկերը գործեն օրենքով, բայց չի ասում՝ խաբում են, թե ոչ։ Եթե ԿԲ-ն համարում է, որ խախտում չկա, պետք է հստակ ասի։ Եթե կան խնդիրներ, պետք է հայտնի՝ որ բանկերում, ինչ ծավալով և ինչ հետևանքներով խնդիրներ կան։

Իսկ եթե ուսումնասիրությունը դեռ շարունակվում է, ապա այդ ընթացքում ինչո՞ւ է «0% ապառիկ» գովազդը շարունակում գործել նույն պայմաններով։ Որպես բանկերի լիցենավորող և վերահսկող մարմին՝ ԿԲ-ի առաքելությունը չպետք է սահմանափակվի նրանով, որ քաղաքացիներին հիշեցնի օրենքի գոյության մասին։ ԿԲ-ն պետք է պաշտպանի սպառողին։ Եվ այս դեպքում հարցը ոչ միայն բանկերին է ուղղված, այլ առաջին հերթին ԿԲ նախագահ Մարտին Գալստյանին՝ որպես այդ բանկերի լիցենզավորող մարմնի ղեկավար։ Հիշեցնենք, որ ԿԲ հիմնական գործառույթներից մեկը սպառողների իրավունքների պաշտպանությունն է։ Ըստ պաշտոնական ձևակերպման՝ «ԿԲ-ն ապահովում է, որ երկրի բոլոր ֆինանսական կազմակերպությունները գործեն ազնիվ և պատասխանատու։

Անկախ նրանից՝ սպառողը դիմում է վարկի համար, թե բացում խնայողական հաշիվ, ԿԲ-ն աշխատում է, որպեսզի նրանք ստանան արդար վերաբերմունք, ստանան համապատասխան տեղեկատվություն և խուսափեն մոլորեցնող վարքից կամ թաքնված ռիսկերից»։

Իսկ ինչպե՞ս է ստացվում, որ մարդիկ վերցնում են անտոկոս վարկ, օրինակ՝ 6 ամսով, վճարում են առաջին երեք ամիսը սահմանված գրաֆիկից շատ, այնուհետև սկսում է գործել 7-րդ ամսվա համար նախատեսված տոկոսը։ Այսինքն՝ 0 տոկոսանոց վարկը դառնում է սովորական տոկոսով վարկ։ Սա՞ է արդար վերաբերմունքը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 81 անգամ
Լրահոս
Իրանի միջուկային քաղաքականությունը մնում է հստակ և անփոփոխ. Իրանի ԱԳՆ Փաշինյան, Ալեն ու Հայկ Սարգսյան, էդ փողերը վերադարձվելու են․ Հայկ Նահապետյան (video) Գյումրու՞ց եք խոսում․․․ եկեք, տեսեք՝ ձեզ Երևանում ինչ ցույց կտամ․ Մեսրոպ Մանուկյանը՝ Ալեքսանյանին (video) Վիլեն Գաբրիելյանը 102-րդ ռազմաբազայի սահմանապահին անվանում է «չուչելյա»․ ձայնագրություն միացվեց (video) Վարդան Ղուկասյանի աշխատանքը 10-ից 10 եմ գնահատում․ Ռուբեն Մխիթարյանը՝ Վահագն Ալեքսանյանին (video) Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ օգոստոսի հաշվետվությունը Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի Երևանում ոչ սթափ, կիսամերկ տղամարդը խուլիգանություն է արել ոստիկանների ներկայությամբ Ես սրանց սրբապղծության դաշտ չեմ մտնի․․․ շատ հավանական է՝ Փաշինյանը խայծ է գցել․ Գառնիկ Դավթյան (video) Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձերբակալված փաստաբանը Էդգար Հակոբյանն է Արդեն ամեն ինչ բաժանված է. ի՞նչ է Մոսկվայում սպասվում Փաշինյանին․ Հայկ Նայապետյան (video) Թուրքիայից Հայաստան իրականացվել է 1 մլն 336.000 դոլարի արտահանում Ռուբինյա՛ն, Փաշինյանի հետ ձեր ասածի համար տարաձայնություն եք ունենալու․ Արամ Վարդևանյան (video) «Mercedes»-ը բախվել է կայանված «Iveco» բեռնատարին․ 1 հոգի հոսպիտալացվել է Եղոյանին ասե՛ք՝ լռի․ Արթուր Խաչատրյանի խոսքի ժամանակ ՔՊ-ականները խառնվեցին (video) Բաքվին երբեք այդքան էմոցիոնալ չեք արձագանքում, ինչքան ՀԱՊԿ-ին կամ Բելառուսին. Վարդևանյանը՝ ՔՊ-ին (video) «Ադրբեջանը նախապատրաստվում է պատերազմի․ ի՞նչ է արել Փաշինյանը»․ Գևորգ Գևորգյան (video) Իրանը հաստատել է, որ տարածաշրջանային երկրների հետ հանդիպումը չեղարկվել է Սաուդյան Արաբիայի խնդրանքով Արմավիրի մարզպետի 30 հազոր դոլարանոց «Ռոլեքս» ժամացո՞ւյցն եք արտահանել Ինդոնեզիա․ Էդգար Ղազարյան (video) Ձեր ի՞նչ գործն ա էս հարցը․ Արթուր Խաչատրյանը հեգնեց (video) Կրեմլը ողջունել է Թրամփի կոչը Զենելսկուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am