Արաղչին մեղադրել է Իսրայելին ԱՄՆ-ի հետ հրադադարի համաձայնագիրը խափանելու համար

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մեղադրել է Իսրայելին դիվանագիտությունն ակտիվորեն սաբոտաժի ենթարկելու համար՝ դա որակելով որպես ԱՄՆ-ի հետ հրադադարի համաձայնագրի հիմնական խոչընդոտ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է IRNA լրատվական գործակալությունը։

«Սիոնիստական ​​ռեժիմը եղել և մնում է փոխըմբռնման հուշագրի իրականացման ամենամեծ հակառակորդը և խոչընդոտը։ Նրանք ամեն ինչ արեցին նման համաձայնագրի կնքումը կանխելու համար, ամեն ինչ արեցին այս համաձայնագրի ձախողման համար և ամեն ինչ արեցին դրա իրագործումը կանխելու համար», – նշել է նա։

Արաղչին հավելել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանի «անվերապահ հանձնվելու» պահանջը չի իրականացել, քանի որ Թեհրանն, ի վերջո, ընդունել է հրադադարը և բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ իր սեփական պայմաններով։

Արաղչիի խոսքով՝ նրանք, ովքեր Իրանից պահանջում էին անվերապահորեն հանձնվել, պատերազմի սկսվելուց կարճ ժամանակ անց աղաչում էին բանակցություններ։

«Մենք էինք, որ ասացինք, որ չենք ընդունելու հրադադարը, և շարունակեցինք պատերազմը, մինչև հասանք այն կետին, երբ նրանք ընդունեցին հրադադարը և բանակցություններն Իրանի պայմաններով», – ասել է նա։

Հունիսին Պակիստանի միջնորդությամբ Իրանի և ԱՄՆ-ի միջև կնքված փոխըմբռնման հուշագրով սահմանվում էր Իրանի հետ պատերազմը դադարեցնելու և նրա միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնության հասնելու 60-օրյա ժամկետ, որը լրացել է օգոստոսի 17-ին։ Կողմերը, սակայն, խախտել են հուշագրի պայմանները և հուլիսին վերսկսել են հարվածները։ Այժմ բանակցությունները փակուղում են։

դիտվել է 24 անգամ
Լրահոս
ՀԴԿ-ն պահանջում է քրեական վարույթ նախաձեռնել Արման Եղոյանի «առերեւույթ ֆաշիստական գնահատականների» կապակցությամբ Արա Զոհրաբյանը նշանակվել է Ու՞մ երեխանրի հաշվին եք ասում՝ գազը թող թանկանա․ Հայկ Ֆարմանյանը՝ ՔՊ-ին (video) Մայր բուհի դեմ գրոհ է․ նախկինում դատված Սուրեն Պապիկյանին էլ կարգեցիք․․․ Էդգար Ղազարյան (video) Լա՛վ լսեք՝ վախենում եք․ Մարիաննա Ղահրամանյանը՝ ՔՊ-ին (video) #ՈՒՂԻՂ․ Հաջիևի «կրակոցն» ու Նիկոլի «խալաթը»․ Սուրեն Սուրենյանց (video) Ինչ էր խոսում Նարեկ Կարապետյանը Սասուն Միքայելյանի հետ․ Նարեկ Կարապետյանի մեկնաբանությունը (video) Կատարի ԱԳՆ-ն զգուշացրել է Բաբ էլ-Մանդեբի նեղուցի փակվելու դեպքում աղետալի հետևանքների մասին Իրանը հայտնել է վերջին օրերի ընթացքում ամերիկյան չորրորդ ԱԹՍ-ն խոցելու մասին Ադրբեջանից Հայաստան արտահանվել են 17,6 մլն դոլարի ապրանքներ Трамп. Россия и Украина договорились не бить по энергетике друг друга Польша и Россия обменялись заявлениями о том, кто победил бы в случае их войны. Պարոն Եղոյան, եթե օգնության կարիք ունեք,«Մագնի B6-ը» օգնում. տիկին Գալյան, մուննաթ գալով չի (video) Էս հարթակից «տափակ» արտահայտությունն եք ձեզ թույլ տալիս․ Տիգրան Աբրահամյանը՝ Սրբուհի Գալյանին (video) Տիկին Բաղդասարյան, միշտ չէ, բայց էս մասը ճիշտ եք ասում․ Արթուր Խաչատրյան (video) Քաղաքացին ոստիկանությանը հայտնել է, որ Աբրահամյանը ասել է՝ «շաքարավազի գործը Ալեքսանյանի բիզնեսն է» «Էդգար Ղազարյանը Սահմանադրությունը ձեռքին դաս է տալիս ՔՊ-ականներին ու Սրբուհի Գալյանին» (video) Երևանի երթևեկության խնդիրը պետք է լուծել քաղաքային ենթակառուցվածքները զարգացնելով․ Դանիելյան Երևանի քրեական ոստիկանները բացահայտել են կողոպուտի դեպք․ 2 անձ ձերբակալվել է Էսքան հակահայ ո՞նց կարելի է լինել. ընդդիմադիրը ցույց տվեց Եղոյանին (video) #ՈՒՂԻՂ․ «Նիկոլի բլեֆը․ իր ոչ մի օլիգարխ ասֆալտին չփռվեց»․ Երվանդ Բոզոյան (video) Առաջիկա օրերին ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի Սպարտան ժամանել է Երևան լուրջ կորուստներով՝ Արարատ-Արմենիայի դեմ խաղից առաջ Սաուդյան Արաբիան և Եմենը ԱՄՆ-ից օգնություն են խնդրել հութիների հարձակումների պատճառով. POLITICO «Hyundai»-ն «Փեթակ»-ի մոտ վրաերթի է ենթարկել չթույլատրելի հատվածը հատող հետիոտնի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am