Ամենասարսափելին այն է, որ Հայաստանի իշխանությունները նորից ստում են

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրում է․

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈւԹՅՈւՆՆԵՐԸ ՆՈՐԻՑ ՍՏՈւՄ ԵՆ, ԵՎ ՆՈՐԻՑ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՀԱՐՑՈւՄ

Գեներալ-մայոր Յահյա Ռահիմ Սաֆավին, որը զբաղեցնում է Իրանի Իսլամական հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիի զինված ուժերի գործերով գլխավոր օգնականի և ավագ խորհդականի պաշտոնը, կարևորագույն հայտարարություն է արել TRIPP-ի վերաբերյալ: Նա, ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ:

Հերքելով ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընտրվելիք նախագահ ՔՊ-ական Սարգիս Խանդանյանի հայտարարությունները, նա հայտարարել է.

«Մենք Հայաստանի հետ ոչ մի նախնական պայմանավորվածություն TRIPP-ի վերաբերյալ չունենք: Այդ հարցով չունենք ոչ մի իրական փոխըմբռնում, ոչ էլ հատման ընդհանուր կետ:

Մենք բացահայտ և հստակ կերպով Հայաստանի ուշադրությանն ենք ներկայացրել մեր կարմիր գծերը։ Հետևաբար, Հայաստանի խորհրդարանի պատգամավորի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։

Մյուս կողմից, եթե մենք դեմ ենք ԱՄՆ-ի ներկայությանը Պարսից ծոցում, ապա ինչո՞ւ պետք է աջակցենք նրանց ներկայությանը Հարավային Կովկասում։ Մենք տարածաշրջանը և մեր սահմանների անվտանգությունը դիտարկում ենք որպես մեկ միասնական ամբողջություն։ Ուստի, այս նախագիծն իր ներկայիս ձևաչափով սպառնալիք է ներկայացնում Իրանի համար։

Մենք շարունակում ենք բանակցությունները Հայաստանի հետ։ Այդուհանդերձ, եթե այնտեղ անվտանգության պատասխանատվությունը փոխանցվի ԱՄՆ զինվորականներին, Իրանն իրեն իրավունք է վերապահում դիմել պատասխան քայլերի և ունակ է ձեռնարկել համապատասխան միջոցներ»:

Հայ Ազգային Կոնգրեսը վաղուց է զգուշացրել, որ TRIPP-ի իրականացումը այն ձևով, որ որդեգրել են Հայաստանի իշխանությունները, իրականում աշխարհաքաղաքական ռումբ է, որ դրված է Հայաստանի տակ և առաջարկել TRIPP+BRICS այլընտրանքային նախագծի իրականացումը, որպես Հայաստանի անվտանգության իրական երաշխիք:

Սա հատկապես կարևոր է, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, որը շատ լուրջ փորձագետների կողմից գնահատվում է որպես Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ի ստրատեգիական պարտություն:

Այստեղ ամենասարսափելին այն է, որ Հայաստանի իշխանությունները փաստորեն նորից ստում են սեփական ժողովրդի առաջ, փորձելով թաքցնել բացառապես իշխանության պահպանման նպատակով իրագործվող արկածախնդրությունը, որը կարող է նոր ճակատագրական աղետների բերել Հայաստանն ու հայ ժողովրդին:

Այդպես եղել է 2020 թվականի պատերազմից առաջ, այդպես եղել է 2023 թվականին` Արցախը հայաթափելուց առաջ, այդպես է նաև հիմա:

Ազգային Ժողովում պաշտոններ բաժանող պետական այրերին այս հարցերը, սակայն, հետաքրքիր չեն, ինչպես անցյալում»:

դիտվել է 568 անգամ
Լրահոս
Трамп. Россия и Украина договорились не бить по энергетике друг друга Польша и Россия обменялись заявлениями о том, кто победил бы в случае их войны. Պարոն Եղոյան, եթե օգնության կարիք ունեք,«Մագնի B6-ը» օգնում. տիկին Գալյան, մուննաթ գալով չի (video) Էս հարթակից «տափակ» արտահայտությունն եք ձեզ թույլ տալիս․ Տիգրան Աբրահամյանը՝ Սրբուհի Գալյանին (video) Տիկին Բաղադասարյան, միշտ չէ, բայց էս մասը ճիշտ եք ասում․ Արթուր Խաչատրյան (video) Քաղաքացին ոստիկանությանը հայտնել է, որ Աբրահամյանը ասել է՝ «շաքարավազի գործը Ալեքսանյանի բիզնեսն է» «Էդգար Ղազարյանը Սահմանադրությունը ձեռքին դաս է տալիս ՔՊ-ականներին ու Սրբուհի Գալյանին» (video) Երևանի երթևեկության խնդիրը պետք է լուծել քաղաքային ենթակառուցվածքները զարգացնելով․ Դանիելյան Երևանի քրեական ոստիկանները բացահայտել են կողոպուտի դեպք․ 2 անձ ձերբակալվել է Էսքան հակահայ ո՞նց կարելի է լինել. ընդդիմադիրը ցույց տվեց Եղոյանին (video) #ՈՒՂԻՂ․ «Նիկոլի բլեֆը․ իր ոչ մի օլիգարխ ասֆալտին չփռվեց»․ Երվանդ Բոզոյան (video) Առաջիկա օրերին ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի Սպարտան ժամանել է Երևան լուրջ կորուստներով՝ Արարատ-Արմենիայի դեմ խաղից առաջ Սաուդյան Արաբիան և Եմենը ԱՄՆ-ից օգնություն են խնդրել հութիների հարձակումների պատճառով. POLITICO «Hyundai»-ն «Փեթակ»-ի մոտ վրաերթի է ենթարկել չթույլատրելի հատվածը հատող հետիոտնի ԱՄՆ-ն առաջին անգամ խոստովանել է, որ տիեզերքում զենք է տեղակայել Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը Սպասվում է ԱՄՆ պետքարտուղարի և ՌԴ ԱԳ նախարարի հանդիպումը Ես Արման Եղոյանի կողմից ֆիզիկական սպառնալիք տեսա․․․ ո՞վ է ուղիղ հրահանգ տվել․ Լիլիթ Գալստյան (video) Սրբուհի Գալյա՛ն, այդպես չի լինելու․․․ ուշադիր լսեք ու նայեք․ Արամ Վարդևանյան (video) «Նկատողություն անելու իրավունք չունե՛ք»․ Էդգար Ղազարյանը տեղը դրեց Սրբուհի Գալյանին (video) Լիլիթ Գալստյանի հենց այս ելույթը Արման Եղոյանին հասցրեց «հիստերիկության» (video) «Ձեր տոնը լավը չէ, դուք մի նախարար եք, ում օրոք Բաքվի հետ Հայաստանի տարածքներն են հանվել սակարկման» (video) «Քիչ էր մնում սիրտդ կանգներ կրքոտ ելույթիդ ժամանակ»․ Քրիստինե Վարդանյանն՝ Արման Եղոյանին (video) Սիլվա Համբարձումյանը զանգել է ինձ. Մեսրոպ Մանուկյանը բացառիկ մանրամասներ հայտնեց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am