Շարմազանով․ «Հայաստանը չպետք է աշխարհաքաղաքական առևտրի արդյունքում պարտադրված խաղաղություն ընդունի»

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Անարդար ,պարտադրված ու միակողմանի զիջումներով լի գործընթացը չի կարող երաշխավորված ու երկարաժամկետ իրական խաղաղության հանգեցնել։

Հիշեցնեմ,որ դեռեւս 2024-ի հուլիսին հրապարակվեց ԱՄՆ ներկայացուցիչ Ջեյմս Օ՚Բրայենի ելույթը,որի համաձայն ԱՄՆ-ն ձգտում է ,շրջանցելով ՌԴ-ն եւ Չինաստանը,Հայաստանի ու Ադրբեջանի միջոցով տրանսպորտային հաղորդակցություն հաստատել Կենտրոնական Ասիայի երկրների հետ։
Ավելին.ԱՄՆ պաշտոնյան դա ասել էր Ռուսաստանի դեմ տնտեսական հակաքայլեր անելու կոնտեքստում,որը կհանգեցներ ՌԴ-ի ստրատեգիական պարտությանը։

Գաղտնիք չէ,որ ի սկզբանե Արեւմուտքը ՌԴ-ի դեմ պայքարի կարեւոր պլացդարմ դիտարկում էր Վրաստանը,սակայն ստանալով վրացիների մերժումը հայացքն ուղղեց դեպի Հայաստան։

Մի քանի տարի առաջ Վրաստանի իշխանությունները նույնիսկ հայտարարեցին Արեւմուտքի կողմից Վրաստանի ներքին գործերին միջամտելու անթույլատրելիության մասին։

Իսկ իշխող «Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին մամուլի հրապարակումների համաձայն նույնիսկ հրաժարվեց հանդիպել Թբիլիսի ժամանած ամերիկյան պաշտոնյաների հետ։
Կարելի է ենթադրել,որ Վրաստանի իշխանության նման վարքագիծը «ստիպեց» Արեւմուտքին հայացքն ուղղել դեպի Հայաստան։
Բաց տեքստով Օ՚Բրայենը խոսում էր Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ տրանսպորտային հաղորդակցության անհրաժեշտության մասին ,որը փաստացի հակասում էր Իրանի ,ՌԴ-ի եւ ինչու ոչ Չինաստանի շահերին։

Ակնհայտ է,որ Կենտրոնական Ասիայի երկրներն Ադրբեջանով,Հայաստանով ու Թուրքիայով կապող տրանսպորտային նախագծի իրագործումն անհավանական էր,քանի դեռ կար Արցախի հիմնախնդիրը։
Իսկ Արցախն Ադրբեջանին հանձնելուց հետո նաեւ Թուրքիայի ու Ադդբեջանի ճնշման արդյունքում նման ծրագրի իրականացումը կարող էր ռեալ լինել։
Այդ «ծրագրի» խանգարողը ՀՀ նախորդ իշխանություններն էին ՝Սերժ Սարգսյանի գլխավորությամբ,որի քաղաքական կրեդոն էր «Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում» թեզը։
Ուստի Արեւմուտքը,չեմ բացառում նաեւ Թուրքիան նախ 2018-ին Հայաստանում իրագործեցին «գունավոր հեղափոխություն»,իսկ հետագա տարիներին ՀՀ կառավարիչների լուռ համաձայնությամբ իրականացրին Արցախի հանձնման ու հայաթափման օպերացիան։
Նման իրավիճակում Իրանը սկսեց հրապարակային իր մտահոգությունները հայտնել։
Դեռեւս մի քանի տարի առաջ Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ նշել էր,որ «օտար պետությունները չպետք է միջամտեն հարեւանների հարաբերություններին ու որ «Զանգեզուրի միջանցքը» չի բխում ՀՀ շահերից»։
Գաղտնիք չէ,որ Իրանը մի քանի անգամ իր դժգոհությունն է հայտնել ՀՀ-ում ԵՄ դիտորդների տեղակայման ու տարածաշրջան Արեւմուտքի դիրքերի ուժեղացման դեմ։

Իրանը կտրականապես դեմ է հանդես եկել այդ ծրագրին , շատ լավ հասկանալով ,որ այն սպասարկելու է Թուրքիաի ու Արեւմուտքի շահերը։
Հենց այդ պատճառով է Իրանի Ռազմավարական հետազոտությունների խորհուրդը 2024-ին կարծիք հայտնել,ըստ որի Ղարաբաղյան վերջին պատերազմն անհրաժեշտ էր Արեւմուտքին «Թուրանական միջանցք» ստեղծելու համար։

Պատահական չէ,որ Իրանում այդ միջանցքն անվանել են ոչ թե «Խաղաղոպթյան խաչմերուկ»,այլ՝ «Թուրանական միջանցք»։
ՀՀԿ-ն մշտապես իր մտահոգությունն է հայտնել նման ծրագրի վերաբերյալ եւ նույնիսկ 2025-ի օգոստոսի 11-ին հատուկ ԳՄ հայտարարություն է ընդունել։
Հիշեցնեմ 2025-ի օգոստոսի 11-ի ՀՀԿ ԳՄ հայտարարության առանցքային կետերը.«Բարձր գնահատելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղասիրական ջանքերը՝ պետք է արձանագրել, որ ստորագրելով այս համաձայնագիրը, ՀՀ արկածախնդիր կառավարիչները վտանգավոր փորձության են տանում Հայաստանի ինքնիշխանությունը, ինչպես նաև զոհաբերում են Արցախի ժողովրդի իրավունքները՝ լեգիտիմացնելով Բաքվի ռեժիմի կողմից Արցախում իրականացված էթնիկ զտումների և հայրենազրկման փաստը։

Մասնավորապես՝
Հուշագիրն անտեսել է ՀՀ օկուպացված տարածքներից ադրբեջանական ուժերի դուրսբերման պարտադիր պահանջը։
Հուշագիրը որևէ պարտավորություն չի ամրագրում ապօրինի կալանավորված և Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին ազատ արձակելու հարցով։

Հայաստանի սահմանների անձեռնմխելիության, անվտանգության և տարածքային ամբողջականության միջազգային իրական երաշխիքների փոխարեն, համաձայնագրում տեղ են գտել անորոշ և անհասցե խոստումներ:
Հուշագրում բացակայում են Արցախահայության սեփականության, մշակութային եւ հոգեւոր ժառանգության պաշտպանության, ինչպես նաև քաղաքական իրավունքների վերաբերյալ դրույթները։

Հայաստանի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ միջազգայնորեն ճանաչված միակ բանակցային ձևաչափի լուծարման համաձայնությունն անթույլատրելի նահանջ է հակամարտության կարգավորման հայտնի սկզբունքներից՝ ինչը պաշտոնական Երևանի վրա, Ադրբեջանի կողմից ակնհայտ ճնշման հետևանք է, և արցախահայության բռնի տեղահանման միջազգայնորեն արդարացում։

Նման պայմաններում հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորող որեւէ փաստաթուղթ, ներառյալ՝ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը, չի կարող նպաստել կայուն եւ արդար խաղաղության հաստատմանը։ Այն էականորեն սահմանափակելու է նաեւ Հայասսանի Հանրապետության անվտանգության եւ ինքնիշխանության ապահովման գործիքակազմը եւ կապելու է երկրի արտաքին քաղաքականության ձեռքերը»։

ՀՀԿ ԳՄ-ն 2025-ի օգոստոսի 11-ի հայտարարությամբ
պահանջում էր.

ա)օրակարգային առաջնահերթություն դարձնել Ադրբեջանի կողմից ձերբակալված բոլոր հայ գերիների և ապօրինի պահվող անձանց անհապաղ ազատ արձակման հարցը:
բ) առանց որևէ նախապայմանի, ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումը ՀՀ օկուպացված տարածքներից՝ այն չկապելով սահմանազատման անորոշ գործընթացի հետ»։

Անդրադառնալով տարածաշրջանային իրական ու երկարաժամկետ խաղաղությանը՝ ՀՀԿ-ն իր մոտեցումները հստակ ձեւակերպմամբ ներկայացրել է .
«Տարածաշրջանում իրական խաղաղությունն ու երկարատև կայունությունը պահանջում է արդարության վրա հիմնված, հավասարակշռված և կողմերի համար ընդունելի լուծումներ, ոչ թե հարկադրանքի և աշխարհաքաղաքական առևտրի վրա կառուցված և պարտադրված մնացորդային արդյունքներ:
Խաղաղասիրությունն ու հաղորդակցության ուղիների բացարձակ սուվերեն գործարկումն ընդունելով որպես ՀՀ արտաքին քաղաքականության սկզբունք՝ ՀՀԿ-ն չի կարող անարդար, պարտադրված և ոչնչով չերաշխավորված խաղաղության հռչակումն ընդունել որպես առկա իրավիճակի իրական հանգուցալուծում՝ հատկապես, երբ շարունակվում են ոտնահարվել հայ ժողովրդի կենսական իրավունքները, տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխան պետականությանը հարիր արժանապատիվ կեցվածքը»։

Ինչպես 2025-ի օգոստոսին,այնպես էլ այսօր ՀՀԿ-ն իրական ու արժանապատիվ կայուն խաղաղության կողմնակից է,բայց ոչ երբեք խաղաղության սոուսի տակ միակողմանի զիջումների իրականացման»։

դիտվել է 248 անգամ
Լրահոս
Լա՛վ լսեք՝ վախենում եք․ Մարիաննա Ղահրամանյանը՝ ՔՊ-ին (video) #ՈՒՂԻՂ․ Հաջիևի «կրակոցն» ու Նիկոլի «խալաթը»․ Սուրեն Սուրենյանց (video) Ինչ էր խոսում Նարեկ Կարապետյանը Սասուն Միքայելյանի հետ․ Նարեկ Կարապետյանի մեկնաբանությունը (video) Կատարի ԱԳՆ-ն զգուշացրել է Բաբ էլ-Մանդեբի նեղուցի փակվելու դեպքում աղետալի հետևանքների մասին Իրանը հայտնել է վերջին օրերի ընթացքում ամերիկյան չորրորդ ԱԹՍ-ն խոցելու մասին Ադրբեջանից Հայաստան արտահանվել են 17,6 մլն դոլարի ապրանքներ Трамп. Россия и Украина договорились не бить по энергетике друг друга Польша и Россия обменялись заявлениями о том, кто победил бы в случае их войны. Պարոն Եղոյան, եթե օգնության կարիք ունեք,«Մագնի B6-ը» օգնում. տիկին Գալյան, մուննաթ գալով չի (video) Էս հարթակից «տափակ» արտահայտությունն եք ձեզ թույլ տալիս․ Տիգրան Աբրահամյանը՝ Սրբուհի Գալյանին (video) Տիկին Բաղդասարյան, միշտ չէ, բայց էս մասը ճիշտ եք ասում․ Արթուր Խաչատրյան (video) Քաղաքացին ոստիկանությանը հայտնել է, որ Աբրահամյանը ասել է՝ «շաքարավազի գործը Ալեքսանյանի բիզնեսն է» «Էդգար Ղազարյանը Սահմանադրությունը ձեռքին դաս է տալիս ՔՊ-ականներին ու Սրբուհի Գալյանին» (video) Երևանի երթևեկության խնդիրը պետք է լուծել քաղաքային ենթակառուցվածքները զարգացնելով․ Դանիելյան Երևանի քրեական ոստիկանները բացահայտել են կողոպուտի դեպք․ 2 անձ ձերբակալվել է Էսքան հակահայ ո՞նց կարելի է լինել. ընդդիմադիրը ցույց տվեց Եղոյանին (video) #ՈՒՂԻՂ․ «Նիկոլի բլեֆը․ իր ոչ մի օլիգարխ ասֆալտին չփռվեց»․ Երվանդ Բոզոյան (video) Առաջիկա օրերին ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի Սպարտան ժամանել է Երևան լուրջ կորուստներով՝ Արարատ-Արմենիայի դեմ խաղից առաջ Սաուդյան Արաբիան և Եմենը ԱՄՆ-ից օգնություն են խնդրել հութիների հարձակումների պատճառով. POLITICO «Hyundai»-ն «Փեթակ»-ի մոտ վրաերթի է ենթարկել չթույլատրելի հատվածը հատող հետիոտնի ԱՄՆ-ն առաջին անգամ խոստովանել է, որ տիեզերքում զենք է տեղակայել Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը Սպասվում է ԱՄՆ պետքարտուղարի և ՌԴ ԱԳ նախարարի հանդիպումը Ես Արման Եղոյանի կողմից ֆիզիկական սպառնալիք տեսա․․․ ո՞վ է ուղիղ հրահանգ տվել․ Լիլիթ Գալստյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am