Երբ իշխանությունը «դավաճաններ» է փնտրում․ Դե Գոլի և Պետենի պատմական օրինակը

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրել է․

««Դավաճան, լրտես» Դե Գոլն ու պատմության դատավճիռը․

——
1940 թվականի հունիսին, Ֆրանսիայի պարտությունից հետո, մարշալ Ֆիլիպ Պետենը զինադադար կնքեց Գերմանիայի հետ և Վիշի քաղաքում ձևավորեց նոր` կալաբորացիոնիստական կառավարություն, որն իրեն համարում էր Ֆրանսիայի միակ օրինական իշխանությունը։
Շառլ դը Գոլը հրաժարվեց ընդունել կապիտուլյացիան, մեկնեց Լոնդոն և 1940 թվականի հունիսի 18-ին BBC ռադիոկայանով դիմեց ֆրանսիացիներին՝ կոչ անելով շարունակել պայքարը նացիստական Գերմանիայի դեմ։

Վիշիի կառավարության համար սա դիտվում էր որպես ապստամբություն. Դե Գոլը ստեղծել էր իշխանության այլընտրանքային կենտրոն՝ «Ազատ Ֆրանսիա» շարժումը։
Պետենն ընտրելով համագործակցությունը նացիստական Գերմանիայի հետ, ստիպված էր ոչ միայն համոզել հասարակությանը, այլև ինքն իրեն, որ իր ճանապարհը ճիշտ էր։
Այդ պատճառով Շառլ դը Գոլին «դավաճան» հայտարարելը պարզապես իրավական կամ քաղաքական քայլ չէր։ Դա նաև սեփական ընտրությունն արդարացնելու փորձ էր։ Եթե դը Գոլը հայրենասեր էր, ապա Պետենի քաղաքականությունը կարող էր ընկալվել որպես կապիտուլյացիա։ Իսկ եթե դը Գոլը «դավաճան» էր, ապա Պետենը կարող էր ներկայանալ որպես Ֆրանսիան փրկող պետական գործիչ։

Հոգեբանության մեջ սա հայտնի է որպես պրոյեկցիա, երբ մարդը կամ իշխանությունը ուրիշներին է վերագրում այն մեղադրանքը, որն իրականում կարող է ուղղվել հենց իրեն։
Հետևաբար, դը Գոլին դավաճան անվանելը ոչ միայն քաղաքական պայքարի գործիք էր, այլև սեփական խղճի և պատմության դատաստանի առաջ ինքնարդարացման միջոց։
Պատերազմից հետո պատմությունը տվեց իր դատավճիռը։ Վիշիի ռեժիմը ճանաչվեց որպես կոլաբորացիոնիստական իշխանություն։ Պետենը դատապարտվեց պետական դավաճանության համար, իսկ Շառլ դը Գոլը դարձավ ազատ Ֆրանսիայի, ազգային արժանապատվության և դիմադրության խորհրդանիշը։

Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ երբ իշխանությունը կորցնում է իր բարոյական վստահությունը, այն հաճախ սկսում է «դավաճաններ» փնտրել։ Այդ կերպ այն փորձում է ոչ միայն լռեցնել ընդդիմախոսներին, այլև արդարացնել սեփական քայլերը՝ թե՛ հասարակության, թե՛ ինքն իր աչքում»։

դիտվել է 218 անգամ
Լրահոս
2026 թվականի օգոստոսը հավակնում է սահմանել գլոբալ ջերմաստիճանի նոր ռեկորդ․ Լևոն Ազիզյան Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը օտարերկրացիներ են Տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացել Трампа вывозили с саммита НАТО в контейнере для питания в самолёте Առեղծվածային մահվան դեպք. փողոցում դի է հայտնաբերվել․դեմքին եղել են արնանման հետքեր ԵՊՀ-ն Ադրբեջանի պատմությանը նվիրված գիտաժողով է անում Եսթեր Սահակյանը վերանշանակվել է Ազգային ու հոգևոր ինքնության զորացում. Վեհափառ Հայրապետն ընդունել է սփյուռքահայ երիտասարդների Տարաձայնությունները չպետք է հիմք դառնան Ռուսաստանի հետ թշնամության համար. Վրաստանի վարչապետ Երեկ Արագածոտնի մարզում վթարի ենթարկված «Opel»-ի վարորդը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է Չգիտեմ՝ ինչպես շարունակել, կասկածում եմ, որ երկար կխաղամ ֆուտբոլ. Մեսսիի գրառումը հոր մահից հետո Կվերականգնվի Կիևյան կամրջով երթևեկությունը Նրանք, ովքեր ծաղրում են պատերազմի և Եկեղեցու հիշատակը, այլևս ոչ մի սրբություն չունեն․ Զախարովա Ռուսաստանը պատրաստ է փոխանակել դատապարտված ավելի քան 220 ուկրաինացիների 25.5 կգ «Ափիոն» և 3 կգ «Մարիխուանա»․ կալանավորվել են Դիմում եմ ընդդիմադիր ուժերին․ սա այն սահմանն է, որից այն կողմ լռությունը կարող է արդեն անդառնալի հետևանքներ ունենալ Գտել են մոլորված 12 քաղաքացիներին Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վոլոդիմիր Զելենսկիի հետ Թուրքիայում F-16 ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվել Բացահատվել է անչափահասի նկատմամբ հոգեկան ներգործության դեպք Տակա՛նք, մտա Թբիլիսի, այնտեղ մարդիկ լացում էին Ռուբեն Վարդանյանի համար․ Գառնիկ Դանիելյան (video) Ավետիք Չալաբյանի վիճակի մասին կնոջ բացահայտումները (video) «Սրանք արյունով, ինքնությամբ են ադրբեջանցի»․ հոգեբան (video) «Դըմփ-դըմփ-հու»- ն Նիկոլի և ՔՊ-ի «ուղեղի մեջ է» (video) Գեղամ Նազարյանն ինձ սարսափելի վիրավորանք է հասցրել․ մինչև վերջ գնալու եմ․․․ լրագրող Անի Գևորգյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անի Գևորգյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am