Հունիսի 24-ին զենքի և ռազմամթերքի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժին է դիմել Երևանի բնակիչ 59-ամյա Արտակ Ո․-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 11։00-ի սահմաններում, Սասունցի Դավիթ փողոցի 7 հասցեում գտնվող «SD» հյուրանոցի սենյակներից մեկը վարձակալությամբ տրամադրվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացի Զոու Չանգհուային, որից հետո նշված սենյակից աղբը դուրս բերելու ընթացքում հայտնաբերվել են տարբեր տրամաչափի կրակված փամփուշտների պարկուճներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նշված քրեական վարույթի շրջանակում իրականացվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում «SD» հյուրանոցի տարբեր սենյակներից հայտնաբերվել են տարբեր տրամաչափի կրակված 94 պարկուճներ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Արտակ Ո․-ն «SD» հյուրանոցի տնօրենն է։
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը
Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը