Հայաստանում այսօր կրթության վրա չկա որևէ շեշտադրում, ընթանում է այդ ոլորտի ֆետիշացում․ Բադալյան

«Իրականում ամեն ինչի սկիզբը կրթությունն է։ Երբ հարց է հնչում, թե ո՞րն է Հայաստանի ապագան, պատասխանը միանշանակ է՝ Հայաստանի ապագան կրթված մարդիկ են։ Հենց այս տրամաբանությամբ էլ պետք է առաջնորդվենք», ասում է Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանը՝ ԿԳՄՍ նախարարին։ Այս մասին գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

«Թվում է, թե ամեն ինչ շատ ճիշտ է։ Իրականում սակայն, այստեղ կա մի նյուանս։ Հայաստանի ապագան կրթված մարդը չէ, Հայաստանի ապագան՝ բարոյականության որոշակի նշաձողեր ունեցող մարդն է։ Կրթվածություն կունենան ոչ բոլորը։ Ոչ բոլորն է, որ կարող են իրենց համար ապահովել լավ կրթություն, ուզենք, թե ոչ։ Եվ դրանից բացի, կրթությունը մի բան է, երբ ուղեկցվում է բարոյական արժեքներով, բարոյական նշաձողերով, եւ մեկ այլ բան է, երբ ուղեկցվում է «ամեն ինչ կարելի է» տրամաբանությամբ։

Եվ սա առավել քան վտանգավոր է, որովհետեւ Հայաստանում այսօր իշխանության է հենց դա՝ բարոյական նշաձողերից զուրկ, ամեն ինչ կարելի համարող «հայեցակարգը»։ Կարելի է այսօր ասել՝ Արցախը Հայաստան է, եւ վերջ, իսկ վաղը շատ հանգիստ կարելի է ասել հակառակը եւ ցինիկ մեկնաբանել, թե ինչու։ Կարելի է այսօր լուսանկարվել Աղդամի նռով ու հեգնել Սերժ Սարգսյանին՝ գրելով, թե Աղդամն իմ հայրենիքն է, իսկ հետո նույն ինքնավստահությամբ հայտարարել, որ Ղարաբաղը Ադրբեջան է, Աղդամն Ադրբեջան է։

Կրթությունը, լավ կրթությունը, արդիական կրթությունը, իհարկե այսօր առավել քան պետք է՝ մասնագետ դառնալու, կյանքում տեղ ունենալու, բարեկեցիկ ապրելու համար։ Բայց, այդ ամենից զատ, մարդուն հանրային բարօրությանը նպաստող է դարձնում արժեհամակարգը, բարոյականությունը, տարատեսակ ծայրահեղականություններից դուրս գաղափարականությունը։

Ինձ անհանգստացնողն այն է, որ Հայաստանում այսօր այդ ասպեկտի վրա չկա որեւէ շեշտադրում, այլ ընթանում է կրթության ֆետիշացում։ Կրկնեմ, կրթությունը հույժ կարեւոր լինելով հանդերձ, կամա, թե ակամա կարող է դառնալ հույժ վտանգավոր՝ եթե չի ուղեկցվում բարոյական ու արժեհամակարգային ուղենիշներով»։

դիտվել է 246 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ Նորատուսցի Ալիկը՝ կրկին մեղադրյալի կարգավիճակում «Հրապարակ»․ Կանա՞նց էլ կուղարկեն դիրքեր «Հրապարակ»․ Ակամայից Փաշինյանի ծրագիրն են ի կատար ածում «Հրապարակ»․ Կարգ հաստատելու փոխարեն Ավինյանն արտահոսքի աղբյուրն է փնտրում Սյունիքի նախկին մարզպետը մրցում է քրոջ որդու հետ. «Հրապարակ» Քրեական աշխարհն ուրա՞խ է ՔԿԾ նոր պետի նշանակմամբ. «Ժողովուրդ» Իշխանությունը չի ցանկանում հեշտությամբ զիջել եվրոպական ինտեգրման հանձնաժողովը «Ուժեղ Հայաստանին» Թմրանյութ շարողների «մաֆիան» ահաբեկում է գյուղացիներին. ծեծ, խուզարկություն. «Ժողովուրդ» Թիկնիզյանը արցունքն աչքերին հրաժեշտ է տվել Ցրվենա Զվեզդային խաղացողներին ««Մայր Եկեղեցի» ասելիս «մայր» և «ոչ մայր» եկեղեցիների որևէ դասակարգում չենք ստեղծում». Սամվել դպիր Կարապետյանը բարենորոգել է հազարավոր մարդկանց կյանքեր ու եղել է հազարավորների վերջին հույսը․ Մելոյան Շիրակի պետական համալսարանի ռեկտորը վրաերթի է ենթարկել հետիոտնին «Նախքան բոլորիս Ուսամա Բեն Լադենի հետ համեմատելը՝ սովորիր մտածել». Միհրան Մախսուդյան Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայում գտնվող ավիաբազային հասցված հարվածները Քաղաքակիրթ ձեւով մերժել է Աննա Հակոբյանին․ Հրապարակ Թրաֆիկինգի՞ են ենթարկել Անահիտ Ավանեսյանի որդու գերթանկարժեք մեքենայով զորացրվելը՝ համացանցի վրդովմունքի առիթ Շատ արդիական… Բագրատ Սրբազան «Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա Լեհաստանը որոշում չի ընդունել Ուկրաինային Patriot հրթիռներ փոխանցելու վերաբերյալ. ՊՆ փոխնախարար «Միջազգային հանրությունը պետք է հակազդի Նեթանյահուին». Թուրքիայում խիստ են քննադատել Իսրայելի վարչապետին Անդրանիկ Թևանյանին և Արեգնազ Մանուկյանին Քննչական բաժնից տեղափոխել են ՔԿՀ Վերջին ութ տարում 663 անձ պարգևատրվել է զենքով․ ՆԳՆ Սիսակ Գաբրիելյանի եկամուտներն աճել են. ինչ է նա հայտարարագրել ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am