Վարորդը երկարացրել է ձեռքերն ու իրեն անպարկեշտ բազմաթիվ արտահայտություններ թույլ տվել. ահազանգում է իրավապաշտպանը

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Յանդեքս և այլ տաքսիների վարորդներ(իհարկե, ոչ բոլորը), ձեր ձեռքեր պահեք ղեկի վրա ու չփորձեք երկարացնել, այլապես լուրջ խնդիրներ կունենաք։


Ուրեմն երեկ, Հայաստան կոկնկրետ ծրագրով ժամանակ երիտասարդ ուսանողներից մեկը պատմեց մի նողկալի դեպքի մասին, որն իր հետ կատարվել էր Յանդեքս տաքսիում։ Վարորդը երեկոյան ոչ շատ ուշ իրեն տեղափոխել է քաղաքի մարդաշատ վայրերից մեկից-մյուսը և ճանապարհին՝ ավտոմեքենայի դռները փակել է այնպես, որ նույնիսկ ընթացքում չկարողանա բացել, երկարացրել է ձեռքերն ու իրեն անպարկեշտ բազմաթիվ արտահայտություններ թույլ տվել, ընդհուպ սպառնալով պահանջել աղջկա հեռախոսահամարը։ Երբ աղջիկը փորձել է այլ համար տալ, ուղղակի որ պրծնի նրա ձեռքից, ստուգել է ու պահանջել, որ հենց իրենը տա, թե չէ բաց չի թողի։ Բազմաթիվ պտույտներ է կատարել նրա տան շուրջ, իմացել տան տեղը։

Նա, հասկացել է, որ աղջիկը տեղացի չէ ու մենակ է այստեղ, որևէ պաշտպանություն չունի ու փորձել է բոլոր հնարավոր մեթոդներով օգտվել՝ այդ իր կարճ խելքով։

Արդեն չեմ էլ քննարկում, թե դա ինչ այլանդակություն է, ու ինչպես է ազդում մեր երկրի մասին օտարերկրյա քաղաքացիների պատկերացումների ձևավորման վրա, դա մի կողմ, բայց նման վարքագիծը պատժվելու է, առնվազն տնտեսական վնասի միջոցով։

Յանդեքս-ին բողոքը հայտնել է, տվյալ վարորդը ցկյանս բլոկավորվել է, և այլևս չի կարողանա, առնվազն նույ տաքսի ծառայությունում պատվերներ ընդունել։

Ես կցանկանայի, որ գործատուները խստացնեին իրենց ընթացակարգերը, և եթե վարորդը երբևէ իրեն թույլ է տվել նման այլանդակ վարքագիծ, ապա նամն ծառայություն մատուցելու հնարավորություն չունենա այլևս որևէ տեղ, բայց ես հասկանում եմ, որ դա բարդ խնդիր է, տվյալները պահպանվում են։

Երբ աղջիկը վերջապես կարողացել է դուրս գալ մեքենայից, ընդամենը մի քանի քայլ այն կողմ ոստիկան է եղել։ Նա ցանկացել է մոտենալ և պատմել կատարվածի մասին։ Սակայն դեռ չմոտեցած լսել է ոստիկանի՝ իր հասցեին հնչեցրած ռեպլիկը․ «Էս ինչ սիրուն ես...»։

Ափսոս ոստիկանի արտաքինը ու այլ մանրամասներ չի կարողանում նկարագրել, թե չէ նրա ուղղությամբ էլ բողոք կգրեի, ու, առնվազն, նկատողություն կստանար։

Գիտեմ, այսպիսի միջադեպերը քիչ չեն, էլի ներողություն եմ խնդրում պարկեշտ ու սրտացավ վարորդներից, որոնք օգնում են նույնիսկ վատ վիճակում հայտնված մարդկանց, սրտացավ են ու մարդկային, բայց նկարագրածս անընդունելի դեպքերը ևս եզակի չեն, ու, վստահ, պատժվելու են, ու եթե հանդիպեք ուղարկեք ինձ վարորդի տվյալները, անպատիժ չի մնա, առնվազն կկորցնի հաց վաստակելու մի միջոց։

P.S. Տաքսին հասարակական տրանսպորտի ամենաանձնական ձևերից մեկն է։ Մարդը նստում է փակ մեքենա՝ վստահելով իր կյանքն ու անվտանգությունը մի անծանոթի։ Եթե այդ տարածքն այլևս անվտանգ չէ, ապա վտանգի տակ է ուղևորը և մարդկանց վստահությունն այդ ծառայության նկատմամբ»։

դիտվել է 443 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ Հայաստանից կամավորներ են հավաքագրում «Հրապարակ»․ Հանձնաժողովը սկանդալային ՔՊ-ական համայնքապետի վարքագիծն անթույլատրելի է ճանաչել «Հրապարակ»․ ՔԿԾ պետն իր ենթականերին պարգեւատրել է «Ժողովուրդ». Ինչո՞ւ կապարակնքված ԱՄԱՌ ռեստորանի խախտումները չէին նկատվում տարիներ շարունակ, ում է պատկանում «Հրապարակ»․ Նորատուսցի Ալիկը՝ կրկին մեղադրյալի կարգավիճակում «Հրապարակ»․ Կանա՞նց էլ կուղարկեն դիրքեր «Հրապարակ»․ Ակամայից Փաշինյանի ծրագիրն են ի կատար ածում «Հրապարակ»․ Կարգ հաստատելու փոխարեն Ավինյանն արտահոսքի աղբյուրն է փնտրում Սյունիքի նախկին մարզպետը մրցում է քրոջ որդու հետ. «Հրապարակ» Քրեական աշխարհն ուրա՞խ է ՔԿԾ նոր պետի նշանակմամբ. «Ժողովուրդ» Իշխանությունը չի ցանկանում հեշտությամբ զիջել եվրոպական ինտեգրման հանձնաժողովը «Ուժեղ Հայաստանին» Թմրանյութ շարողների «մաֆիան» ահաբեկում է գյուղացիներին. ծեծ, խուզարկություն. «Ժողովուրդ» Թիկնիզյանը արցունքն աչքերին հրաժեշտ է տվել Ցրվենա Զվեզդային խաղացողներին ««Մայր Եկեղեցի» ասելիս «մայր» և «ոչ մայր» եկեղեցիների որևէ դասակարգում չենք ստեղծում». Սամվել դպիր Կարապետյանը բարենորոգել է հազարավոր մարդկանց կյանքեր ու եղել է հազարավորների վերջին հույսը․ Մելոյան Շիրակի պետական համալսարանի ռեկտորը վրաերթի է ենթարկել հետիոտնին «Նախքան բոլորիս Ուսամա Բեն Լադենի հետ համեմատելը՝ սովորիր մտածել». Միհրան Մախսուդյան Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայում գտնվող ավիաբազային հասցված հարվածները Քաղաքակիրթ ձեւով մերժել է Աննա Հակոբյանին․ Հրապարակ Թրաֆիկինգի՞ են ենթարկել Անահիտ Ավանեսյանի որդու գերթանկարժեք մեքենայով զորացրվելը՝ համացանցի վրդովմունքի առիթ Շատ արդիական… Բագրատ Սրբազան «Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա Լեհաստանը որոշում չի ընդունել Ուկրաինային Patriot հրթիռներ փոխանցելու վերաբերյալ. ՊՆ փոխնախարար «Միջազգային հանրությունը պետք է հակազդի Նեթանյահուին». Թուրքիայում խիստ են քննադատել Իսրայելի վարչապետին
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am