Երևանի քաղաքապետարանը 2026 թվականի Վարդավառի տոնակատարությունների կազմակերպման համար համայնքային բյուջեից հատկացրել է ընդհանուր 199 մլն 901 հազար 777 դրամ։ Այս մասին հայտնում է ArmLur.am-ը, որի շրջանակում վերլուծվել են քաղաքապետարանի կնքած գնումների պայմանագրերը։
Ուսումնասիրության համաձայն՝ Վարդավառի միջոցառումների իրականացման նպատակով կնքվել է երկու պայմանագիր։
Ամենախոշոր պայմանագիրը՝ 199 մլն 500 հազար դրամ արժեքով, ստորագրվել է «Բեգրադ Փրոդաքշն» ՍՊԸ-ի հետ։ Պայմանագրի տեխնիկական բնութագրի համաձայն՝ ընկերությունը պարտավորվել է կազմակերպել Հանրապետության հրապարակում անցկացված Վարդավառին նվիրված համաքաղաքային բացօթյա միջոցառումը։
Բացի այդ, քաղաքապետարանը 401 հազար 777 դրամ արժողությամբ առանձին պայմանագիր է կնքել Ա/Ձ Դիանա Արեգի Մնացականյանի հետ։ Այն վերաբերում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության՝ Վարդավառի տոնին նվիրված առնվազն մեկ ժամ տևողությամբ ծիսական միջոցառման կազմակերպմանը։
Այսպիսով, երկու պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է 199 մլն 901 հազար 777 դրամ։
ArmLur.am-ը նաև հայտնում է, որ «Բեգրադ Փրոդաքշն» ՍՊԸ-ն պետական գնումների համակարգում նոր ընկերություն չէ։ Այն նախկինում ևս պետական տարբեր կառույցների հետ կնքել է բազմամիլիոնանոց պայմանագրեր՝ կազմակերպելով տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Մեր ժամանակների հերոսը» միջոցառումը։
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը
Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը