Ծառուկյանը Թբիլիսիում ոչ մի շանս չտվեց Խամիտովին

Հուլիսի 11-ին Թբիլիսիում կայացած «RAF Georgia» (Real American Freestyle) ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում հայազգի մարտիկ Արման Ծառուկյանը տպավորիչ և ջախջախիչ հաղթանակ է տարել Ղազախստանը ներկայացնող Կուատ Խամիտովի նկատմամբ։

Գոտեմարտն ավարտվել է ժամկետից շուտ՝ երրորդ մրցափուլում։ Ծառուկյանն ի սկզբանե վերահսկել է ընթացքն ու բացարձակ գերիշխել գորգի վրա՝ մրցակցին թույլ չտալով վաստակել և ոչ մի միավոր։ Մրցավարները գրանցել են տեխնիկական առավելություն՝ 11-0 հաշվով։

Այս հաղթանակից հետո Ծառուկյանը «Real American Freestyle» լիգայում իր անպարտելի շարքը հասցրեց 7-0-ի։

Փայլուն հաղթանակից անմիջապես հետո Արման Ծառուկյանը խոսափող է վերցրել ու բավականին ինտրիգային հայտարարությամբ դիմել վրացի հանդիսատեսին.

«Վրաստա՛ն, մեծագույն շնորհակալություն հյուրընկալության համար։ Նույնիսկ եթե դուք ինձ չէիք երկրպագում, միևնույն է՝ դրանով ինձ էլ ավելի շատ էներգիա տվեցիք հաղթելու համար։ Տվե՛ք ինձ որևէ մրցակցի հենց Վրաստանից, և ես նորից կվերադառնամ այստեղ», — հայտարարել է Ծառուկյանը։

Հավելենք, որ խառը մենամարտերում (MMA) 29-ամյա Ծառուկյանի պրոֆեսիոնալ ռեկորդն այս պահին կազմում է 23-3, մինչդեռ Խամիտովի ցուցանիշը 28-8-2 է։

Հայ մարտիկը, սակայն, երկար հանգստանալու մտադրություն չունի։ Արդեն հուլիսի 18-ին նա վերադառնալու է պայքարի՝ ուժերը չափելու UFC-ի չեմպիոնական տիտղոսի նախկին հավակնորդ, սկանդալային ամերիկացի Քոլբի Քովինգթոնի հետ։

Աղբյուրը՝ Armsport.am:

դիտվել է 342 անգամ
Լրահոս
Սուվերեն երկրի դատախազն ու Վերաքննիչ դատարանի դատավորի օգնականը ռուսերեն են ստորագրում․ Սրբազան Ինչ է հայտնի TRIPP-ի իրականացման մասին. կառավարությունից պարզաբանել են․ Sputnik Արմենիա «Հրապարակ»․ Հայաստանից կամավորներ են հավաքագրում «Հրապարակ»․ Հանձնաժողովը սկանդալային ՔՊ-ական համայնքապետի վարքագիծն անթույլատրելի է ճանաչել «Հրապարակ»․ ՔԿԾ պետն իր ենթականերին պարգեւատրել է «Ժողովուրդ». Ինչո՞ւ կապարակնքված ԱՄԱՌ ռեստորանի խախտումները չէին նկատվում տարիներ շարունակ, ում է պատկանում «Հրապարակ»․ Նորատուսցի Ալիկը՝ կրկին մեղադրյալի կարգավիճակում «Հրապարակ»․ Կանա՞նց էլ կուղարկեն դիրքեր «Հրապարակ»․ Ակամայից Փաշինյանի ծրագիրն են ի կատար ածում «Հրապարակ»․ Կարգ հաստատելու փոխարեն Ավինյանն արտահոսքի աղբյուրն է փնտրում Սյունիքի նախկին մարզպետը մրցում է քրոջ որդու հետ. «Հրապարակ» Քրեական աշխարհն ուրա՞խ է ՔԿԾ նոր պետի նշանակմամբ. «Ժողովուրդ» Իշխանությունը չի ցանկանում հեշտությամբ զիջել եվրոպական ինտեգրման հանձնաժողովը «Ուժեղ Հայաստանին» Թմրանյութ շարողների «մաֆիան» ահաբեկում է գյուղացիներին. ծեծ, խուզարկություն. «Ժողովուրդ» Թիկնիզյանը արցունքն աչքերին հրաժեշտ է տվել Ցրվենա Զվեզդային խաղացողներին ««Մայր Եկեղեցի» ասելիս «մայր» և «ոչ մայր» եկեղեցիների որևէ դասակարգում չենք ստեղծում». Սամվել դպիր Կարապետյանը բարենորոգել է հազարավոր մարդկանց կյանքեր ու եղել է հազարավորների վերջին հույսը․ Մելոյան Շիրակի պետական համալսարանի ռեկտորը վրաերթի է ենթարկել հետիոտնին «Նախքան բոլորիս Ուսամա Բեն Լադենի հետ համեմատելը՝ սովորիր մտածել». Միհրան Մախսուդյան Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայում գտնվող ավիաբազային հասցված հարվածները Քաղաքակիրթ ձեւով մերժել է Աննա Հակոբյանին․ Հրապարակ Թրաֆիկինգի՞ են ենթարկել Անահիտ Ավանեսյանի որդու գերթանկարժեք մեքենայով զորացրվելը՝ համացանցի վրդովմունքի առիթ Շատ արդիական… Բագրատ Սրբազան «Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am