Առգրավել են «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների անձնական հեռախոսները․ Աբրահամ Դանագոզյան

«Եվրոմոթորս» ընկերության տնօրեն Աբրահամ Դանագոզյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի աջակցության հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում զորակցություն է հայտնել Ծառուկյանին և անհիմն համարել ընկերության նկատմամբ իրավապահների գործողությունները։

Դանագոզյանը նշել է, որ «Եվրոմոթորսը» BMW և Mini ավտոբրենդների պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում, որն զբաղվում է մեքենաների վաճառքով, պահեստամասերի ներկրմամբ ու տեխնիկական սպասարկմամբ։

Նա ընդգծել է, որ իր աջակցությունն է հայտնում Ծառուկյանին ու նրա ընտանիքին, ինչպես նաև հավելել, որ ընկերության արտասահմանյան գործընկերները նույնպես համակարծիք են իրենց հետ։

«Ցանկանում եմ իմ զորակցությունը հայտնել պարոն Ծառուկյանին, իր ընտանիքին՝ իր կնոջը, մորն ու զավակներին։ Աբու Դաբիի մեր գործընկերները՝ Princess Cars ընկերությունից, նույնպես աջակցում են պարոն Ծառուկյանին և պատրաստ են այս հարցը բարձրացնել տեղական մարմիններում, ինչպես նաև իրավական ու միջազգային ատյաններում»,- ասել է Դանագոզյանը։

Նրա խոսքով՝ երկուշաբթի առավոտյան ընկերությունում անսպասելիորեն քննչական գործողություններ են սկսվել, ինչի հետևանքով, ինչպես հայտնել է «Եվրոմոթորսի» տնօրենը, առգրավվել են աշխատակիցների էլեկտրոնային սարքերը։

«Մեզնից վերցնում են երեք սերվեր, 19 համակարգիչ, նոթբուք և բոլոր աշխատակիցների անձնական հեռախոսները, այդ թվում՝ իմ անձնական բջջայինը, որը աշխատանքային չէ»,- հայտարարել է նա։

Դանագոզյանն ընդգծել է, որ ընկերությունը ղեկավարելու տասը տարիների ընթացքում «Եվրոմոթորսը» համարվել ու համարվում է ամենաթափանցիկ կազմակերպություններից մեկը։

«Կարող եմ վստահեցնել, որ սա ամենաթափանցիկ ընկերություններից է. մենք ժամանակին վճարում ենք բոլոր հարկերն ու գործում լիովին թափանցիկ համակարգով»,- նշել է տնօրենը։

yerevan.today

դիտվել է 205 անգամ
Լրահոս
Իրանն անհիմն է որակել ԱՄԷ-ի ուղղությամբ հրթիռներ արձակելու մեղադրանքը Արեգա Հովսեփյանի հենց այս ելույթից հետո ԱԺ-ում իրավիճակը լարվեց, ՊՊԾ աշխատակիցները մտան ներս (video) Ֆրանսիան երկու իրանցի դիվանագետի արտաքսելու որոշում է կայացրել Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 26 վագոն ցորեն կուղարկվի Հայաստան Իսրայելական ուժերը ներխուժել են սիրիական Կունեյտրա և ձերբակալություններ կատարել Կադրեր ներսից․ ինչից սկսվեց ԱԺ-ում կռիվը (video) Լոռիում ընտրական իրավունքի խոչընդոտման դեպքով նախաքննությունն ավարտվել է Տղամարդավարի չի․․․ 100-150 ՊՊԾ-ի տղերքը մտան ԱԺ նիստերի դահլիճ․ Ղազինյանը կռվից մանրամասներ հայտնեց (video) Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 5000-ը «Արայիկ Հարությունյա՛ն, դե հիմա լսիր՝ ես եմ տալիս քո անտակտ հարցի պատասխանը»․ Անաստաս Իսրայելյան (video) Իսրայելը Սիրիային հարվածելուց առաջ Թուրքիային չի զգուշացրել Իրարանցում ԱԺ-ում․ ««Անվտանգության աշխատակիցներ, մոտեցե՛ք, դու՛րս հրավիրեք Ղազինյանին» (video) Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար թուլացնել սփյուռքը նշանակում է թուլացնել Հայաստանը. Մուրադ Փափազյան Նիկոլ Փաշինյանն անոնս հրապարակեց․ Զարուհի Փոստանջյան (video) Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանի վրա ճնշումն ԱՄՆ-ին չի օգնի համաձայնագիր կնքել Գործող ռեժիմի ներկայացուցիչները ԱԺ ամբիոնից շարունակում են կեղծիք տարածել․ Շարմազանով Խոզը կերելա, էդ տորթը տարեք Նիկոլին, թող էդ էլ ուտի․ քաղաքացի (video) ՇՏԱՊ․ Բողոքի ակցիայի մասնակիցները սպասում են ԵՄ դեսպանի արձագանքին (video) Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան (video) Էդգար Ղազարյանի ելույթը կրկին իրար խառնեց ՔՊ-ականներին (video) Եռապատերազմի կուսկացությունը դու՛ք եք․․․Փաշինյանը մրցում էր Սամվել Կարապետյանի դեմ․ Նարեկ Կարապետյան (video) «Չորրորդ» Հանրապետության հիմնադիրը դուք չե՛ք, ճարտարապետը Թուրքիա՛ն է, կոնստրուկտորը՝ Ադրբեջանը (video) Մխիթարանք չէ, որ Արեգնազին թույլ են տվել հանդիպել դստեր հետ նրա ծննդյան օրը. Մետաքսե Հակոբյան (video) Ամո՛թ է, այսօր 10 հազար քաղբանտարկյալ ունենք․ Լիլիթ Գալստյան (video) Ճնշումները շարունակելու ենք, իշխանությունները տեղի են տալիս․ Գառնիկ Դանիելյանը՝ ԵՄ շենքի դիմաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am