Արման Ծառուկյանն ու Կուատ Խամիտովն անցկացրել են հայացքների մենամարտ RAF մրցաշարից առաջ

UFC-ում հանդես եկող Հայաստանի ներկայացուցիչ Արման Ծառուկյանը և ղազախստանցի MMA մարտիկ Կուատ Խամիտովը հայացքների մենամարտ են անցկացրել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայանալիք RAF Georgia մրցաշարի շրջանակում նախատեսված գոտեմարտից առաջ։

Մարտիկները սեղմել են միմյանց ձեռքն ու կանգնել դեմ առ դեմ։ Հայ մարզիկը կատակով ձեռքերով չափել է ղազախստանցու ուսերն ու գոտկատեղը՝ սպասվող դիմակայությունից առաջ գնահատելով նրա ֆիզիկական մարզավիճակը։ Դրանից հետո նրանք շրջվել են դեպի լրագրողներն ու դահլիճը՝ ավանդական լուսանկարահանման համար։

Ծառուկյանի և Խամիտովի միջև ըմբշամարտի կանոններով գոտեմարտը կկայանա այսօր և կանցկացվի ամերիկյան RAF լիգայի՝ Թբիլիսիում ընթացող մրցաշարի միջին քաշային կարգի շրջանակներում։

Մարտիկների միջև այս դիմակայության պատմությունը սկսվել է դեռևս 2025 թվականի դեկտեմբերի 17-ին Մոսկվայում կայացած ACBJJ 20 ջիու-ջիթսուի մրցաշարի ժամանակ։ Այդ երեկո Խամիտովը մրցավարների ոչ միաձայն որոշմամբ հաղթել էր UFC-ի վետերան Ռաշիդ Մագոմեդովին, որից անմիջապես հետո մամուլի ասուլիսի ժամանակ մարտահրավեր էր նետել Ծառուկյանին (վերջինս նույն մրցաշարում նվաճել էր «Աստղերի գոտին»)։

Խամիտովն Արմանին մեղադրել էր հարվածային ոճի մարտիկ Շարա Բուլետի հետ մենամարտելու ծրագրերի պատճառով «հեշտ ճանապարհ» ընտրելու մեջ՝ կոչ անելով կազմակերպիչներին և անձամբ հայ մարտիկին փոխել ծրագրերը հօգուտ իրենց անձնական հանդիպման։ Ծառուկյանն ընդունել էր մարտահրավերը, ինչն էլ արդյունքում հանգեցրեց Թբիլիսիում նրանց գոտեմարտի պաշտոնական հաստատմանը։

Armsport

դիտվել է 195 անգամ
Լրահոս
Կադրեր ներսից․ ինչից սկսվեց ԱԺ-ում կռիվը (video) Լոռիում ընտրական իրավունքի խոչընդոտման դեպքով նախաքննությունն ավարտվել է Տղամարդավարի չի․․․ 100-150 ՊՊԾ-ի տղերքը մտան ԱԺ նիստերի դահլիճ․ Ղազինյանը կռվից մանրամասներ հայտնեց (video) Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 5000-ը «Արայիկ Հարությունյա՛ն, դե հիմա լսիր՝ ես եմ տալիս քո անտակտ հարցի պատասխանը»․ Անաստաս Իսրայելյան (video) Իսրայելը Սիրիային հարվածելուց առաջ Թուրքիային չի զգուշացրել Իրարանցում ԱԺ-ում․ ««Անվտանգության աշխատակիցներ, մոտեցե՛ք, դու՛րս հրավիրեք Ղազինյանին» (video) Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար թուլացնել սփյուռքը նշանակում է թուլացնել Հայաստանը. Մուրադ Փափազյան Նիկոլ Փաշինյանն անոնս հրապարակեց․ Զարուհի Փոստանջյան (video) Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանի վրա ճնշումն ԱՄՆ-ին չի օգնի համաձայնագիր կնքել Գործող ռեժիմի ներկայացուցիչները ԱԺ ամբիոնից շարունակում են կեղծիք տարածել․ Շարմազանով Խոզը կերելա, էդ տորթը տարեք Նիկոլին, թող էդ էլ ուտի․ քաղաքացի (video) ՇՏԱՊ․ Բողոքի ակցիայի մասնակիցները սպասում են ԵՄ դեսպանի արձագանքին (video) Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան (video) Էդգար Ղազարյանի ելույթը կրկին իրար խառնեց ՔՊ-ականներին (video) Եռապատերազմի կուսկացությունը դու՛ք եք․․․Փաշինյանը մրցում էր Սամվել Կարապետյանի դեմ․ Նարեկ Կարապետյան (video) «Չորրորդ» Հանրապետության հիմնադիրը դուք չե՛ք, ճարտարապետը Թուրքիա՛ն է, կոնստրուկտորը՝ Ադրբեջանը (video) Մխիթարանք չէ, որ Արեգնազին թույլ են տվել հանդիպել դստեր հետ նրա ծննդյան օրը. Մետաքսե Հակոբյան (video) Ամո՛թ է, այսօր 10 հազար քաղբանտարկյալ ունենք․ Լիլիթ Գալստյան (video) Ճնշումները շարունակելու ենք, իշխանությունները տեղի են տալիս․ Գառնիկ Դանիելյանը՝ ԵՄ շենքի դիմաց (video) Լա՛վ լսեք, մենք այս խայտառակությունը կոտրելու ենք․ Նարինե Դիլբարյանը՝ ԵՄ շենքի դիմաց (video) Ընտանեկան բռնության դեմ խոսողի ամուսնու կողմից քաղաքական ու հոգեբանական բռնության են ենթարկվում մայր ու դուստր. Սոնա Աղեկյան Արարատի մարզում առևանգել են 18-ամյա աղջկան. 30-ամյա երիտասարդը ձերբակալվել է Սարսափելի մանրամասներ՝ ինչ վիճակում են պահել Անդրանիկ Թևանյանին կալանավայրում․ Մանուկ Սուքիասյան (video) Մարտի 1-ի գործով կալանավորվածներից մեկը լուծ էր ընկել, գիտե՞ք՝ ինձ ուր կանչեցին․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am