Իրավապահ համակարգում նոր վերադասավորումներ են սպասվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած վերջին օրերին իշխանությանը հաջողվեց ստանալ այն քաղաքական և տեղեկատվական տեսարանները, որոնց երկար ժամանակ ձգտում էր՝ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը իրականացված խուզարկությունը, նրա գետնին տապալելու կադրերը, առանձնատնից առյուծների, վագրի և հարյուրավոր խրտվիլակների առգրավումը, Նիկոլ Փաշինյանը, մեր տեղեկություններով, շարունակում է խիստ դժգոհ մնալ իրավապահ համակարգի աշխատանքից։

«Ժողովուրդ» օրաթերթի կառավարական լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ վերջին շրջանի կուլիսային քննարկումների ընթացքում իրավապահ համակարգի գործունեությունը եղել է ամենաքննարկվող թեմաներից մեկը։ Փաշինյանի գնահատմամբ՝ բարձր աղմուկ հանած գործողությունները չեն փոխարինում այն արդյունքներին, որոնք ինքը ակնկալում է նախաքննական և դատավարական գործընթացներից։

Վարչապետը համարում է, որ իրավապահ համակարգը շարունակում է աշխատել դանդաղ, չի արդարացնում սպասելիքները, էլիտան շարունակում է ունենալ առավելություններ իրավապահ համակարգում, իսկ առանձին քրեական վարույթներով նախաքննության և դատական փուլերի միջև առկա ժամանակային ձգձգումները չեն համապատասխանում իր պատկերացումներին։

Կառավարական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հենց այս դժգոհությունների ֆոնին իշխանության ներսում արդեն քննարկվում են նոր կադրային փոփոխություններ։

Մասնավորապես, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, վարչապետ Նիկոլ Փաշինյանի նշանակետում են հայտնվել Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը, ինչպես նաև գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նշված պաշտոնյաներից ոմանց դեպքում քննարկվում է պաշտոնական տեղափոխության տարբերակը, իսկ մյուսների քաղաքական ապագայի վերաբերյալ իշխանության ներսում շրջանառվում է մեկ այլ սցենար՝ իշխանական բառապաշարով ասած՝ Ալեն Սիմոնյանի մոտ՝ «քաղաքական կապիտալ»-ում։

Իշխանության ներսում, մեր աղբյուրների պնդմամբ, վարչապետը բազմիցս նշել է, որ իրավապահ մարմինները պետք է կարողանան ապահովել ոչ միայն բարձր հանրային արձագանք ստացող գործողություններ, այլև արագ, արդյունավետ և կանխատեսելի նախաքննական ու դատավարական ընթացք։

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ կառավարության նոր կազմի ձևավորումից հետո Նիկոլ Փաշինյանը մտադիր է անցնել նաև դատական իշխանության հերթական վերաձևավորմանը։ Առաջիկա փուլում դատական համակարգում սպասվում են նշանակալի փոփոխություններ․ գլխիվայր պետք է շուռ տալ համակարգը՝ ընդհուպ դատավորներին կալանավորելով, նրանց լիազորությունները կասեցնելով և դադարեցնելով»։

դիտվել է 327 անգամ
Լրահոս
Ձեր արձագանքը կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը ՔՊ-ական Արեն Մկրտչյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել Արեգնազ Մանուկյանին աջակցության հայտարարությամբ Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Վահագն Արսենյանը հրաժարական է տվել Մալաթիա–Սեբաստիայի թաղապետը հրաժարական է տվել Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել․ 4 մարտական հաշվարկ է մեկնել Կեղծ աճուրդով տիրացել են 1.3 հեկտար հողատարածքի. Գագիկ Խաչատրյանի կինը՝ մեղադրյալի աթոռին Գետին «տապալվում» էր ոչ միայն Ծառուկյանը Կհիշե՞ք Հայաստանում վերջին անգամ երբ է խոշոր զորավարժություն անցկացվել. Արթուր Խաչատրյան Ոստիկանները հայտնաբերել են Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան իր զորակցությունն է հայտնել Գագիկ Ծառուկյանին Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը Գետահովիտ բնակավայրի Խաչաղբյուր գետից 19-ամյա պայմանագրային զինծառայողի մարմին է դուրս բերվել ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում «Ես հելա, տղե՛րք»․ երեք պատճառ՝ ինչու՞ գնաց Ալենը, բայց թող լա՛վ իմանա․ Արմինե Ադիբեկյան (video) «Փաշինյանն անդունդի եզրին է»․ ի՞նչ է եղել իրականում Գագիկ Ծառուկյանի տանը․ Սուրենյանց (video) Ալիևի ու Նիկոլի նմանությունը․ մի տարբերություն՝ Ալիևը «թրիք մաքրող կոլխոզնիկ չի»․ Ադիբեկյան (video) Մբապեն ԱԱ-ների պատմության մեջ երկու բացառիկ ռեկորդ է սահմանել 3 միլիոն վարչապետ էինք, հիմա դառանք 3 միլիոն ռագատկի քար․ լոռեցիներ (video) Տիգրան Արզաքանցյանը և Նատալյա Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծվեցին Հպարտ եմ, որ իմ հոր անունը շատերի համար միայն անուն չէ, այլ ձեռք մեկնած օգնություն․ Էմմա Ծառուկյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am