Նահատակության խորհուրդը ժամանակից և տարածությունից դուրս է․ բոլոր ժամանակների մեջ է

«Սրբազան պայքարի» էջում հրապարակվել է հատված՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի աշխատությունից։

Նահատակության էության մասին սուրբգրային և հոգևոր փորձառությունը ներկայացվելու է հատվածաբար՝ հետևյալ բովանդակությամբ.

Ա. ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅԱՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ

Բ. ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ

Գ. ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ Է

Դ. ՆԱՅԵԼՈՎ ՀԱՎԱՏՔԻ ԶՈՐԱԳԼԽԻՆ` ՔՐԻՍՏՈՍԻ ՀԵՏ ՆՈՒՅՆԱՑԱԾ

Ե. ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՅԱՆՔԻ ՄԱՍԻՆ Է

Զ. ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԻՐՈ ՄԱՍԻՆ Է

Է. ՄԵՐ ԱՆԵԼԻՔԸ

Ստորև՝ աշխատության նախաբանը.

«ՆԱՀԱՏԱԿՔ ՊԱՆԾԱԼԻՔ

«Որոց ոգիքն թուլացեալ են յերկնաւոր առաքինութենէն` յոյժ ընդ ահիւ անկեալ է բնութիւն մարմնոյ. յամենայն հողմոյ շարժի, և յամենայն բանէ խռովի, եւ յամենայն իրաց դողայ. երազագէտ է այնպիսին ի կեանս իւրում և յանգիւտ կորուստն յուղարկի ի մահուան իւրում: Որպէս և ասաց ոմն ի հնումն, մահ ոչ իմացեալ մահ է, մահ իմացեալ անմահութիւն: Որ զմահ ոչ գիտէ, երկնչի ի մահուանէ, իսկ որ գիտէ զմահ, ոչ երկնչի ի նմանէ» (Եղիշե):

Սուրբ Եղիշեի վերոնշյալ խոսքից հետո կարելի էր այլևս ոչինչ չասել և չշարունակել, որովհետև այս մի քանի տողերն ամբողջությամբ պատկերագրում են կյանքի իմաստը, բովանդակությունն ու արժեքը:

Կարող եմ անվարան ասել, որ այն սեղմ, համառոտ և բայց խորքային և համապարփակ պատգամն է ամբողջ Աստվածաշունչ մատյանի` Աստծո նամակի` ուղղված մարդուն, և արտահայտումն է ողջ քրիստոնեական ինքնության: Ըստ որի, ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՀԱԳՈՒՅՆ ԳԱՂԱՓԱՐԸ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ԻՍԿՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԷՈՒԹՅՈՒՆՆ Է, այսինքն, եթե չկա նահատակության ու մարտիրոսության գաղափարը, ապա քրիստոնեություն գոյություն չունի, եթե չկա նահատակության գաղափարը, ապա չկա քրիստոնյան և եթե չկա խաչելության խորհուրդը, ապա գոյություն չունի Հարության Հաղթանակը:

Նահատակության գաղափարը քրիստոնեական կյանքի ողնաշարն է, այն հրաշեկ առանցքը, որի շուրջ ձևավորված է և որից բխում է քրիստոնեական բարոյագիտությունը, վարքաբանությունը և կենցաղավարությունը: Այլ խոսքով, նահատակության և զոհաբերության խորհուրդը խմբագիրն է քրիստոնեական փիլիսոփայության կյանքի գրքի:

ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԵՎ ՍՈՒՐԲ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԻՑ ԵՎ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԵՆ, ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՄԵՋ ԵՆ ԵՎ ՀԱՄԱՐ ԵՎ ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՃԻՇՏ ԵՆ: Նրանք ծնվում են անցյալում, բայց ապրում են ապագայում, և հետևաբար, նրանց հիշատակությունն ու տոնախմբումը ոչ միայն անցյալի հիշատակումն է, այլ ներկայում նրանց հետ նույնանալու և հիշելու գալիքի համար` որպես պատմությունը և ժամանակները կամրջող կամար և սերունդներին փոխանցվելիք պատգամ:

Ի՞նչ է մեզ փոխանցում Եղիշեն. «Նրանք, ում հոգիները թուլացած են երկնավոր առաքինությունից` հոգևոր խորքային գիտակցությունից և կյանքի ըմբռնումից, նրանք մարմնապես սարսափելի վախի մեջ են ապրում մշտապես և ամեն ինչից: Այդպիսին երազագետ է իր կյանքում և անգտանելի կորստյան է մատնվում իր մահվան ժամանակ: Իսկ ամենաէականը` ով մահը չի ճանաչում, երկնչում է նրանից, իսկ ով ճանաչում է և գիտի, թե ինչ է մահը, չի երկնչում նրանից»:

Այսպիսով, նրանց հիշատակությունը ոչ թե անցյալի մասին է, այլ` ապագայի:

Ինչպես բոլոր ժամանակներում, այնպես էլ ժամանակակից աշխարհը մշտապես հիացել է խաչելության խորհրդի պատկերով և հոգևոր գեղեցկությամբ` մարդուն ներկայացնելով սիրո զոհաբերության կամ զոհաբերական սիրո վեհությունը: Սակայն ժամանակակից աշխարհը չի ցանկանում, որ մարդը այն դարձնի գիտակցություն, վարքագիծ, գործողություն և կյանքի փիլիսոփայություն, այլ սիրում է տաք սենյակում, հարմարավետ դահլիճներում, նույնիսկ եկեղեցիներում խոսել այդ մասին, բայց ոչ՝ ապրել նրա մեջ և նրանից բխած վարքով:

Սա հավատքի նվազեցումն է սոսկ արժեհամակարգային և բարոյական գաղափարական աստիճանի` կենդանի ապրող հավատքը վերափոխելով մշակութային մնացուկի կամ մտահայեցողական խաղերի` հանգեցնելով հոգևոր մինիմալիզմի, այսինքն` կրոն առանց Աստծու, քրիստոնեություն առանց Քրիստոսի, մշակութայնացած քրիստոնեություն առանց Քրիստոսի Անձի, խաչելություն առանց գամերի:

Այս ամբողջի խտացումը գեղեցկագույնս ներկայացնում է Սբ. Գրիգոր Նարեկացին` խոսքի և գործի հակադրության և, միևնույն ժամանակ, խոսքի և վարքի նույնական լինելու անհրաժեշտության մասին խոսելով.

Մի՛ լիցի ինձ երկնել, եւ ոչ ծնանել,

Ողբալ, եւ ոչ արտասուել,

Խորհել, եւ ոչ հառաչել,

Ամպել, եւ ոչ անձրեւել,

Ընթանալ եւ ոչ հասանել,

Պաղատիլ, եւ անտես մնալ,

Կողկողիլ, եւ ոչ ողորմիլ,

Աղաչել, եւ ոչ ինչ աւգտել

Զոհել, եւ ոչ ճենճերել,

Զքեզ տեսանել, եւ դատարկ ելանել:

(ԲԱՆ Բ, Գ)

Այս մասին է վկայում առաքյալը. «Ինչպես, որ մարմինն է մեռած առանց հոգու, նույնպես էլ հավատքն է մեռած առանց գործերի» (Հակ. 2:26): Սա ոչ թե պարզապես առաքինի գործերով հավատքը «գնելն» է, այլ հավատքի կենդանության մասին է, երբ այն համոզմունք է, վարք և կենցաղ, շոշափելի և զգալի «ունայնանալու աստիճան մինչև մահ, և այն էլ խաչի մահ» (Փիլիպ. 2:6-8):

Շարունակելի…

Բագրատ արք. Գալստանյան»։

դիտվել է 131 անգամ
Լրահոս
Բուլղարիայի կողմից իր տարածքի տրամադրումը Միացյալ Նահանգներին՝ Թեհրանի դեմ գործողություններին աջակցելու համար, Սոֆիային կդարձնի ռшզմական ագրեuիայի մասնակից․ Բաղայի Էդ իրանցիները, որ իրականում կարծես քուրդ են, լավ էլ խաբեբաներ էին, մի դոլար ՀՀ-ում չեն ներդրել (video) Նյու Յորքի քաղաքապետը խոստովանել է, որ քաղաքը լիազորություններ չունի ձերբակալելու Նեթանյահուին Վախն ընկել է Խաչատուր Սուքիասյանի սիրտը. Դավիթ Մկրտչյան (video) Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Արտակարգ իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ հսկայական կոյուղատարից կեղտաջրերը լցվում են մարդկանց այգիներ. կա համաճարակի վտանգ Իրավունքի գերակայության արժեզրկման գործընթաց է, բայց հուսահատությունը երբեք չի կարող գերակայել․ Արամ Վարդևանյան «Ռոսպոտրեբնադզոր»-ը հարցում է ուղարկել Թուրքիա, ռուս զբոսաշրջիկների մոտ Կոքսակի վիրուս է հայտնաբերվել Հայաստանի անձնագիրը Henley & Partners-ի վարկանիշում 73-րդն է. Արտակ Զաքարյան Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակչից հետո Արագածոտնի թեմը հրավիրում է միասնական ժամերգության Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա. Նարեկ Կարապետյան (video) Կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեների գազամատակարարումը Մի ուշագրավ դրվագ՝ ԿԸՀ նիստից․ Գոհար Մելոյան (video) Մարմարաշենում «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց․ կա վիրավոր «Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ փոսում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Ավիացիոն անգարներ, ռազմական լոգիստիկայի ենթակառուցվածքներ. ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին Իրանի դատարանը որոշել է՝ Ծառուկյանի նկատմամբ տեղի է ունեցել հանցագործություն․ Արման Աբովյան (video) Գագիկ Ծառուկյանին կրկին ձեռնաշղթաներ հագցրած բերեցին քննչական (video) Երևանում սպանվածը Ինդոնեզիայի քաղաքացի էր. մեղադրյալները նրա հայրենակիցներն են Ընտրել են Փաշինյանին և բերքը թափել․ արդա՞ր է (video) Պենտագոնը հայտարարել է, որ Իրանի «քթի տակ» գաղտնի տեղափոխել է մինչև 500 միլիոն բարել նավթ Չինաստանը և Ռուսաստանն աջակցում են Իրանին ռազմական հակամարտությունում. Պենտագոնի ղեկավար Իրանի հետ պատերազմի գնահատված արժեքը ներկայում կազմում է 37,5 միլիարդ դոլար. Հեգսեթ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հուլիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանի անդամ Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ավրցյանը, Արցախ Հուլիսի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am