«Չէ, ընկեր ջան, նա ձեր Փաշինյանը չէ, նա մե՛ր Փաշինյանն է». թուրք քաղաքագետի պատասխանը Հոխիկյանին

Հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանը գրում է․

«Իրանի կառավարության հրավերի շրջանակում Թեհրանում քննարկումներ էին լինում տարբեր երկրներից ժամանած ներկայացուցիչների հետ։

Տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ քննարկման ժամանակ իրանական կողմն անդրադարձավ Հայաստանի կառավարության վարքագծին՝ նշելով, թե իրենց համար տարօրինակ է Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը՝ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ սիրախաղ, Թրիփ և այլն։

«Ի՞նչ վեկտորներ ունի ձեր Փաշինյանը»,- հարցը ինձ ուղղեց իրանցի փորձագետը։

«Մեր Փաշինյանը․․․»,- այսքանը հազիվ էի հասցրել արտասանել, երբ քննարկմանը մասնակից թուրք քաղաքագետներից մեկը տեղից արձագանքեց, թե․ «Yok, arkadas, o sizin Pasinyan degil, o bizim Pasinyan'dir!» (չէ, ընկեր ջան, նա ձեր Փաշինյանը չէ, նա մե՛ր Փաշինյանն է)։

Եզակի դեպքերից էր, որ ստիպված էի համաձայնել թուրքերի հետ։ Ասացի, որ ես ընդհանրապես թուրքերին զիջելու հակում չունեմ, բայց սա այն դեպքերից է, որ մեծ ուրախությամբ կզիջեմ։ Դրան թուրք գործիչն արձագանքեց․

«11-րդ դարում այս տարածաշրջանում հայտնվելուց հետո թուրքերը արդեն 1000 տարի այստեղ են, բայց այդ 1000 տարվա մեջ կարող ենք 3 մեծ գործիչների անուն տալ, որոնք ճակատագրական փոփոխություն են բերել թուրքերի կյանքում։ Առաջինը Սելջուկն էր, որ Ալթայից թուրքերի նախնիներին բերեց այստեղ, երկրորդը Քեմալ Աթաթուրքն էր, որ ստեղծեց թուրքական հանրապետություն, ժողովրդին զարգացման ճանապարհի վրա դրեց, և երրորդը Նիկոլ Փաշինյանն է, որը գետնի վրա հիմք դրեց պանթուրքիզմի գաղափարախոսության իրագործմանը՝ հանձնելով Արցախը և փաստացի ցամաքային կապ ստեղծելով Թուրքիայի ու Ադրբեջանի միջև, շուտով միջանցքի կարգավիճակով կհանձնի նաև Սյունիքը, և մեծ Թուրքիայի համար կբացվեն դարպասները դեպի Ռուսաստանի հարավ, դեպի Չեչնիա, Դաղստան, դեպի Ղազախտան ու բնականաբար՝ Ալթայ։ Հայաստանն այդ ճանապարհին մեծ ոսկոր էր, և ավելի քան 100 տարի թուրքերը չէին կարողանում կուլ տալ այդ ոսկորը։ Փաշինյանը ջարդեց այդ ոսկորը։ Ահա թե ինչու է Նիկոլ Փաշինյանը թուրքերի՛ Փաշինյանը»։

Ծանր լռություն իջավ քննարկման մասնակիցների վրա, իսկ քիչ անց իրանցիներից մեկը բարձրաձայն ցավակցեց հայ ազգին»։

դիտվել է 853 անգամ
Լրահոս
Ոստիկանություն տեղափոխված «Tesla»-ում հայտնաբերվել է Ձեր արձագանքը կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը ՔՊ-ական Արեն Մկրտչյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել Արեգնազ Մանուկյանին աջակցության հայտարարությամբ Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Վահագն Արսենյանը հրաժարական է տվել Մալաթիա–Սեբաստիայի թաղապետը հրաժարական է տվել Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել․ 4 մարտական հաշվարկ է մեկնել Կեղծ աճուրդով տիրացել են 1.3 հեկտար հողատարածքի. Գագիկ Խաչատրյանի կինը՝ մեղադրյալի աթոռին Գետին «տապալվում» էր ոչ միայն Ծառուկյանը Կհիշե՞ք Հայաստանում վերջին անգամ երբ է խոշոր զորավարժություն անցկացվել. Արթուր Խաչատրյան Ոստիկանները հայտնաբերել են Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան իր զորակցությունն է հայտնել Գագիկ Ծառուկյանին Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը Գետահովիտ բնակավայրի Խաչաղբյուր գետից 19-ամյա պայմանագրային զինծառայողի մարմին է դուրս բերվել ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում «Ես հելա, տղե՛րք»․ երեք պատճառ՝ ինչու՞ գնաց Ալենը, բայց թող լա՛վ իմանա․ Արմինե Ադիբեկյան (video) «Փաշինյանն անդունդի եզրին է»․ ի՞նչ է եղել իրականում Գագիկ Ծառուկյանի տանը․ Սուրենյանց (video) Ալիևի ու Նիկոլի նմանությունը․ մի տարբերություն՝ Ալիևը «թրիք մաքրող կոլխոզնիկ չի»․ Ադիբեկյան (video) Մբապեն ԱԱ-ների պատմության մեջ երկու բացառիկ ռեկորդ է սահմանել 3 միլիոն վարչապետ էինք, հիմա դառանք 3 միլիոն ռագատկի քար․ լոռեցիներ (video) Տիգրան Արզաքանցյանը և Նատալյա Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծվեցին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am