Ի՞նչ օրինաչափությամբ են պաշտոնների առաջադրվում․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ուրեմն, մինչ ՍԴ-ում վիճարկվում էին հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները, մինչ ընդդիմության ներկայացուցիչները քարը քարի վրա չէին թողնում Բարձր դատարանում, Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն արդեն պաշտոններ էին բաժանում: Կներեք, որ իշխանության միջանցքներում դեֆիցիտ բառ գործածենք, բայց տարրական պարկեշտությունը հուշում է, որ նախ՝ պետք էր սպասել ՍԴ որոշմանը:

Չնայած, ում մասին կամ ում ենք սա ասում: Նիկոլ Փաշինյանը, երբ դեռ քվեարկության արդյունքների հազիվ 10-20 տոկոսն էր հայտնի, կեսգիշերից քիչ անց ելավ ու իրեն հաղթած հռչակեց: Ըստ երևույթին, հիմա էլ նույն սկզբունքն է գործում, այսինքն՝ երևի վստահ է, որ ՍԴ-ն, ԿԸՀ-ի պես, իր ուզածով է շարժվելու (Սահմանադրական դատարանի որոշ դատավորներ, կարծում ենք, պետք է որ վիրավորական համարեն Փաշինյանի նման կարծիքը, բայց վերջինիս պահվածքը հենց նման վերաբերմունքի մասին է խոսում)։ Կամ պարզապես ուզում է ցույց տալ, թե ինքն այնքան վստահ է ընտրությունների «փառահեղ» ընթացքի վրա, որ ՍԴ որոշմանը սպասելու կարիք չունի:

Բայց սա էլ դեռ մի կողմ: Պաշտոնների թեկնածուներ են «ընտրում», թող «ընտրեն»: Ի վերջո, հանրության համար բացարձակ էական չէ՝ որ պաշտոնում որ քպականը կնշանակվի: Այնտեղ ամեն ինչ որոշում է մեկ մարդ: Բայց այստեղ այլ՝ ոչ պակաս էական հանգամանք կա, որին արժե ուշադրություն դարձնել:

Ի մասնավորի, երբ փորձում ես հասկանալ, թե ի՞նչ արժանիքների համար են այսինչին որոշել ԱԺ նախագահի կամ փոխնախագահի աթոռին նստեցնել, կամ այլ պաշտոնի նշանակել, ակնհայտ են դառնում որոշակի օրինաչափություններ, որոնցով առաջնորդվում է Նիկոլ Փաշինյանը: Ճիշտ է, նախօրեին նա դեմքի գրեթե անկեղծ արտահայտությամբ (քիչ էր մնում՝ հավատայինք) համոզում էր, թե այդ առաջադրումների և «ընտրությունների» հետ ինքը կապ չունի, ավելին՝ նույնիսկ տեղյակ էլ չի լինում, թե ովքեր են առաջադրվում, քննարկմանն էլ պարզապես մասնակցում է որպես լուռ դիտորդ, բայց, անկեղծ ասած, դժվար է հավատալ, որ ՔՊում Նիկոլ Փաշինյանից զատ որևէ մեկը կարող է ինքնուրույն որոշում կայացնել, քվեարկել, առավել ևս՝ առաջադրվել:

Իսկ հիմնական օրինաչափությունը կամ մոտեցումն այն է, թե նրա քաղաքական շրջապատից ով է իրեն շատ ավելի «ցույց տվել»: Չէ, օրենսդրական նախաձեռնությունների կամ, ընդհանրապես, աշխատանքի մեջ արդյունավետության մասին չէ խոսքը, այլ կոնկրետ նեղ կուսակցական, նեղ քաղաքական «դրսևորման»:

Այսինքն, ով ավելի բարձր է հավատարմություն ցույց տվել «շեֆին», ով ավելի ուժգին ու գռեհիկ է վիրավորել ընդդիմադիրներին ու ընդդիմախոսներին, ով իրեն ավելի ագրեսիվ ու անթույլատրելի է պահել, նրանք էլ ստացել են նոր պաշտոններ: Ուշադրություն դարձրեք առաջադրվածներին, բոլորն էլ ուղղակիորեն տեղավորվում են այս «օրինաչափության» մեջ:

Ի դեպ, պատահական չէր, որ ընտրություններից մի քանի ամիս առաջ քպականներն էլ առանձնահատուկ եռանդով էին պաշտպանում Նիկոլ Փաշինյանի բոլոր քայլերը, նույնիսկ մեջբերումներ էին անում, էլ ավելի մոլեգին էին հարձակվում ընդդիմադիրների վրա, առանձնահատուկ պաթոսով էին արտաբերում «շեֆի» ձևակերպումները ընդդիմադիր առաջնորդների կամ, ընդհանրապես, ընդդիմության հասցեին: Դե, ցուցակում տեղ գրավելու, ապա և պաշտոններ ստանալու խնդիր կար: Բայց, դե, պաշտոններն էլ անսահմանափակ չեն: Հա, ՍԴ-ն էլ միայն այսօր է որոշում կայացնելու»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 230 անգամ
Լրահոս
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները Առաջին կարգի նախազգուշացում Ոստիկանություն տեղափոխված «Tesla»-ում հայտնաբերվել է Ձեր արձագանքը կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը ՔՊ-ական Արեն Մկրտչյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել Արեգնազ Մանուկյանին աջակցության հայտարարությամբ Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Վահագն Արսենյանը հրաժարական է տվել Մալաթիա–Սեբաստիայի թաղապետը հրաժարական է տվել Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել․ 4 մարտական հաշվարկ է մեկնել Կեղծ աճուրդով տիրացել են 1.3 հեկտար հողատարածքի. Գագիկ Խաչատրյանի կինը՝ մեղադրյալի աթոռին Գետին «տապալվում» էր ոչ միայն Ծառուկյանը Կհիշե՞ք Հայաստանում վերջին անգամ երբ է խոշոր զորավարժություն անցկացվել. Արթուր Խաչատրյան Ոստիկանները հայտնաբերել են Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան իր զորակցությունն է հայտնել Գագիկ Ծառուկյանին Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը Գետահովիտ բնակավայրի Խաչաղբյուր գետից 19-ամյա պայմանագրային զինծառայողի մարմին է դուրս բերվել ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում «Ես հելա, տղե՛րք»․ երեք պատճառ՝ ինչու՞ գնաց Ալենը, բայց թող լա՛վ իմանա․ Արմինե Ադիբեկյան (video) «Փաշինյանն անդունդի եզրին է»․ ի՞նչ է եղել իրականում Գագիկ Ծառուկյանի տանը․ Սուրենյանց (video) Ալիևի ու Նիկոլի նմանությունը․ մի տարբերություն՝ Ալիևը «թրիք մաքրող կոլխոզնիկ չի»․ Ադիբեկյան (video) Մբապեն ԱԱ-ների պատմության մեջ երկու բացառիկ ռեկորդ է սահմանել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am