Ռուսաստանից կախվածությունը խորանում է․ ԵՄ-ն հնգապատկել է միջուկային վառելիքի ներմուծումը

Eurostat-ի տվյալներով՝ 2026 թվականի առաջին չորս ամիսներին Եվրամիության երկրների կողմից Ռուսաստանից միջուկային վառելիքի ներմուծումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ավելի քան հինգ անգամ։

2026 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ԵՄ երկրները ռուսական միջուկային վառելիք են գնել 172,6 միլիոն եվրոյի չափով, մինչդեռ մեկ տարի առաջ այդ ցուցանիշը կազմել էր 31,9 միլիոն եվրո։ Ֆիզիկական ծավալներով մատակարարումները նույն ժամանակահատվածում աճել են՝ 253,2 տոննայից հասնելով 280,9 տոննայի։

Ընդհանուր առմամբ, 2025 թվականին ռուսական միջուկային վառելիքի, այդ թվում՝ ուրանի, պլուտոնիումի և դրանց միացությունների ներմուծումը ԵՄ կազմել է 347,9 միլիոն եվրո։ Գլխավոր գնորդներն են Նիդեռլանդներն ու Ֆրանսիան, որոնց բաժին է ընկնում գնումների ավելի քան 90 տոկոսը։

Հունվարին Financial Times-ը հայտնել էր, որ Urenco և Orano էներգետիկ ընկերությունների ղեկավարները Եվրամիությանը կոչ են արել մշակել Ռուսաստանից հարստացված ուրանի ներմուծումից փուլային հրաժարվելու ծրագիր՝ նշելով, որ մատակարարումների շարունակումը երկարաժամկետ կախվածություն է ստեղծում Մոսկվայից։ Թերթը նաև ընդգծել էր, որ Ռուսաստանը շարունակում է ապահովել Եվրոպայի հարստացված ուրանի պահանջարկի գրեթե մեկ քառորդը, իսկ ռուսական վառելիքի համեմատաբար ցածր գինը պահպանում է դրա նկատմամբ պահանջարկը։

Ավելի վաղ Եվրոպական հանձնաժողովը հայտնել էր ռուսական միջուկային վառելիքի և տեխնոլոգիաների նկատմամբ արգելք սահմանելու առաջարկ ներկայացնելու մտադրության մասին, սակայն որոշման ընդունումը հետաձգվել է։ Միևնույն ժամանակ, ԵՄ մի շարք երկրներ շարունակում են ներմուծել ռուսական վառելիք, իսկ Հունգարիան նոր ատոմակայաններ է կառուցում «Ռոսատոմի» նախագծով։

Համաշխարհային միջուկային ասոցիացիայի տվյալներով՝ «Ռոսատոմը» վերահսկում է աշխարհում ուրանի հարստացման կարողությունների մոտ 44%-ը։

դիտվել է 334 անգամ
Լրահոս
Գագիկ Ծառուկյանին կրկին ձեռնաշղթաներ հագցրած բերեցին քննչական (video) Երևանում սպանվածը Ինդոնեզիայի քաղաքացի էր. մեղադրյալները նրա հայրենակիցներն են Ընտրել են Փաշինյանին և բերքը թափել․ արդա՞ր է (video) Պենտագոնը հայտարարել է, որ Իրանի «քթի տակ» գաղտնի տեղափոխել է մինչև 500 միլիոն բարել նավթ Չինաստանը և Ռուսաստանն աջակցում են Իրանին ռազմական հակամարտությունում. Պենտագոնի ղեկավար Իրանի հետ պատերազմի գնահատված արժեքը ներկայում կազմում է 37,5 միլիարդ դոլար. Հեգսեթ Ողջ ընթացքում առերեսում է տեղի ունեցել Գագիկ Ծառուկյանի և Իրանի քաղաքացու միջև. փաստաբան ԱՄԷ-ն ծրագրում է ամբողջությամբ հրաժարվել նավթի արտահանման համար Հորմուզի նեղուցի օգտագործումից Ահա Նիկոլ Փաշինյանի ստեղծած իրականությունը... Աղոթում ենք Հայաստանի և Ամենայն հայոց կաթողիկոսի համար․ մետրոպոլիտ Անտոնիոս Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը Գարիկ Սարգսյանը լքում է Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնը Թրամփը կարգադրել է թույլատրել ԱՄՆ-ից դեպի Լիբանան ուղիղ ավիաչվերթները ԿԸՀ-ն քննում է իր կողմից գրանցված պատգամավորի նկատմամբ հետապնդում հարուցելուն համաձայնություն տալը Հաժեշտ է տալիս. Սկանդալներն ու ունեցվածքի շարժը՝ պաշտոնավարման ընթացքում. «Ժողովուրդ» ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ» ՏԿԵ նախարարությունում կադրային փոփոխությունները շարունակվում են. «Ժողովուրդ» 5 տարի անց վերաբացվել է Մհեր Սեդրակյանի՝ «Թոխմախի Մհերի» դեմ հարուցված քրեական գործը. «Ժողովուրդ» Ժամանակն է հեռանալու. նա կnրծանում է ֆուտբոլը. Տեբասը՝ Ինֆանտինոյի մասին Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից Հրդեհ է բռնկվել Նազարբեկյան թաղամասում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել է Ավտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Շեմրոկ Ռովերսին» Զինծառայող է մահացել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հուլիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանի անդամ Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ավրցյանը, Արցախ Հուլիսի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am