«Ժողովուրդ». Գաբրիել Չեմբերջյանը ինչու է դատի տվել «ԱՄԻՕ ԲԱՆԿ»-ին

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ սիրիահայ գործարար Գաբրիել Չեմբերջյանը դատական կարգով վիճարկում է «ԱՄԻՕ ԲԱՆԿ»-ի (նախկին «Հայբիզնեսբանկ») գործողությունները՝ պնդելով, որ բանկը իր ավանդային միջոցներից 288 մլն 300 հազար դրամ է փոխանցել մեկ այլ անձի՝ Կարինե Ավդալյանի սնանկության գործով հատուկ հաշվին։ Դատարանում քննվող գործի շրջանակում Չեմբերջյանը պահանջում է անվավեր ճանաչել դեռևս 2016 թվականին կնքված «Երրորդ անձի իրավունքի գրավի պայմանագիրը», որը, ըստ էության, դարձել է վիճահարույց փոխանցման հիմքը։

Նախ հիշեցնենք, որ Չեմբերջյանն այն գործարարն է, որը Աննա Հակոբյանի հիմնադրամին շռայլ նվիրատվություններ է անում։ Նա «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի նախագահն է։

Համաձայն մամուլի հրապարակումների՝ Գաբրիել Չեմբերջյանի մասնակցությամբ ընկերությունը 300 մլն դրամի վնաս է պատճառել պետությանը, և այժմ կա քրեական վարույթ։ «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ընկերության հիմնադիրների բնակարաններում, այդ թվում՝ Գաբրիել Չեմբերջյանի, կատարել էին խուզարկություններ։

Հաշվի առնելով գործի հանրային հետաքրքրությունը՝ «Ժողովուրդ» օրաթերթը մի շարք հարցեր էր ուղղել «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ին՝ պարզելու, թե ինչ հիմքերով է կնքվել վիճարկվող պայմանագիրը, ինչպես է իրականացվել հարյուրավոր միլիոնների փոխանցումը, և արդյոք հաշվի տերերը նախապես տեղեկացվել են իրենց միջոցների դուրսգրման մասին։

Բանկից ի պատասխան նշել են, որ որոշ տեղեկություններ հանդիսանում են բանկային գաղտնիք, սակայն մի շարք պարզաբանումներ են ներկայացրել։

Մասնավորապես, բանկը հայտնել է, որ 2016 թվականի օգոստոսի 12-ին Կարինե Ավդալյանի հետ կնքվել է վարկային պայմանագիր, որի ապահովման միջոց է հանդիսացել երրորդ անձի՝ Գաբրիել Չեմբերջյանի բանկային ավանդի պահանջի իրավունքի գրավը։

«Նման ապահովման մեխանիզմները լայնորեն կիրառվում են բանկային պրակտիկայում և հանդիսանում են գործող օրենսդրությամբ թույլատրելի գործիքներ»,- նշել են բանկից։

ԱՄԻՕ Բանկը նաև վստահեցրել է, որ յուրաքանչյուր գործարքի դեպքում իրականացվում է իրավական և ֆինանսական ռիսկերի գնահատում՝ ներքին կանոնակարգերի և օրենսդրության պահանջների համաձայն։

Ինչ վերաբերում է ամենաշատ հարցեր առաջացրած՝ 288,3 միլիոն դրամի փոխանցմանը, ապա բանկը այն կապում է Կարինե Ավդալյանի սնանկության վարույթի հետ։ Ըստ բանկի պարզաբանման՝ Ավդալյանը դեռևս 2019 թվականի օգոստոսի 19-ին դատարանի որոշմամբ ճանաչվել է սնանկ, իսկ հետագա գործընթացները շարունակվել են սնանկության գործի շրջանակում։

«Բանկի լիազոր մարմնի որոշմամբ, ինչպես նաև «Սնանկության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան, սնանկության գործընթացի շրջանակում կայացված համապատասխան որոշումների հիման վրա իրականացվել է պարտավորության մասնակի մարում՝ 288,300,000 ՀՀ դրամի չափով, որը փոխանցվել է սնանկության գործով հատուկ հաշվին»,- ասված է բանկի պատասխանում։

Միևնույն ժամանակ, բանկը չի պատասխանել այն հարցին, թե արդյոք հաշվետերերը նախապես ծանուցվել են իրենց հաշվից նման խոշոր գումարի դուրսգրման մասին՝ հղում անելով բանկային գաղտնիքի պահանջներին։

Ինչ վերաբերում է դատարանում վիճարկվող պայմանագրի իրավաչափությանը, ապա բանկը հրաժարվել է հրապարակային դիրքորոշում հայտնել՝ նշելով, որ իր փաստարկները կներկայացնի բացառապես դատական գործընթացի շրջանակում։

«Հաշվի առնելով, որ նշված հարցադրումը վերաբերում է Բանկի դեմ ներկայացված և ներկայումս դատարանում քննվող գործին, Բանկն իր դիրքորոշումը կներկայացնի բացառապես տվյալ դատական գործի շրջանակում»,- նշել են ԱՄԻՕ Բանկից։

Բանկը նաև ձեռնպահ է մնացել մեկնաբանել, թե ինչ քայլեր կձեռնարկի, եթե դատարանը հետագայում վիճարկվող պայմանագիրը ճանաչի անվավեր՝ ընդգծելով, որ առայժմ չկա օրինական ուժի մեջ մտած վերջնական դատական ակտ։

Այսպիսով, բանկը հաստատում է, որ 288,3 միլիոն դրամի փոխանցումն իրականացվել է սնանկության վարույթի շրջանակում, սակայն մի շարք առանցքային հարցեր, այդ թվում՝ ավանդատուի տեղեկացվածության, փոխանցման իրավական հիմքերի ամբողջական բովանդակության և վիճարկվող պայմանագրի հնարավոր հետևանքների վերաբերյալ, դեռևս շարունակում են մնալ դատական քննության տիրույթում»։

դիտվել է 764 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am