Ռուսաստանը փակում է շուկան, կառավարությունը երկարացնում է վարկերի ժամկետները․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Էկոնոմիկայի նախարարությունը շրջանառության մեջ է դրել կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում է մեղմել այն ֆինանսական բեռը, որը վերջին շաբաթներին ռուսական շուկայի սահմանափակումների հետևանքով ծանրացել է հայկական ջերմատնային տնտեսությունների վրա։


Խոսքը վերաբերում է կառավարության 2023 թվականի N 1284-Լ որոշմամբ հաստատված՝ ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրին։ Նախագծի հիմնավորումից պարզ է դառնում, որ իշխանությունները փաստացի ընդունում են, որ «Ռոսսելխոզնադզորի» սահմանափակումները լուրջ հարված են հասցրել Հայաստանի գյուղատնտեսական արտահանողներին։

Հիշեցնենք, որ մայիսի 22-ից «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակեց հայկական ծաղիկների ներմուծումը Ռուսաստան, հունիսի 2-ից սահմանափակումներ մտցրեց կենդանի ձկան և ձկնամթերքի արտահանման նկատմամբ, իսկ մայիսի 30-ից արգելեց Հայաստանից թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներմուծումը։

Ռուսական կողմը հայտարարեց, որ միայն 2026 թվականին հայկական բուսաբանական արտադրանքում արձանագրվել է 181 խախտում, հայտնաբերվել են կարանտինային օրգանիզմներ, իսկ Հայաստանի կողմից արտահանվող ապրանքների հետագծելիության համակարգը, ըստ ռուսական գերատեսչության, փաստացի չի գործում։ Բացի այդ, մի շարք հայկական ընկերություններ, ըստ ռուսական կողմի, նույնիսկ հրաժարվել են ստուգումներից։

Այս ֆոնին ուշագրավ է, որ կառավարությունն այժմ ոչ թե փորձում է վերացնել խնդիրների պատճառները, այլ արտահանողների համար լրացուցիչ վարկային արտոնություններ է նախատեսում։

Մասնավորապես, առաջարկվում է․

• վարկի մարման առավելագույն ժամկետը 8 տարուց դարձնել 9 տարի,

• գործող 12-ամսյա արտոնյալ ժամկետը երկարացնել մինչև 18 ամիս,

• փոփոխությունները տարածել նաև արդեն իսկ գործող վարկային պայմանագրերի վրա՝ հետադարձ ուժով։

Այսինքն՝ կառավարությունն ընդունում է, որ բազմաթիվ տնտեսվարողներ կարող են դժվարանալ կատարել իրենց վարկային պարտավորությունները, և նրանց անհրաժեշտ է հավելյալ ժամանակ։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ 2026 թվականի մայիսի 1-ի դրությամբ ծրագրի շրջանակում կնքվել է 20 պայմանագիր՝ 91.45 հեկտար ջերմատնային տնտեսություններ ստեղծելու համար, իսկ միայն այս տարի կնքվել է ևս մեկ պայմանագիր՝ 5.116 հեկտար նոր ջերմատուն հիմնելու նպատակով։

Մինչ կառավարությունը փորձում է վարկային արտոնություններով մեղմել ռուսական սահմանափակումների ազդեցությունը, Եվրոպական միությունը հայտարարել է Հայաստանին 50 միլիոն եվրոյի տնտեսական աջակցության փաթեթ տրամադրելու մտադրության մասին։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Ռուսաստանի սահմանափակումները բնութագրել է որպես «տնտեսական հարկադրանք» և հայտարարել, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին դրանց հետևանքների հաղթահարման գործում։

Ստացվում է, որ Հայաստանի արտահանողներն այսօր հայտնվել են երկու իրողությունների միջև․ մի կողմից՝ ռուսական շուկայի սահմանափակումներն են, որոնցից շարունակում է մեծապես կախված մնալ հայկական գյուղատնտեսությունը, մյուս կողմից՝ եվրոպական աջակցությունը, որը դեռևս չի փոխարինում կորցվող շուկաներին։

Հանրային քննարկման ներկայացված նախագծի վերաբերյալ արդեն հնչել է նաև առաջարկ։ Քաղաքացի Լևոն Աղաջանյանը առաջարկել է ծրագրում ներառել դրույթ, որով շահառուները հնարավորություն կունենան մեկ անգամ վերաֆինանսավորել իրենց վարկերը՝ դրանք տեղափոխելով մեկ բանկից կամ ֆինանսական կազմակերպությունից մյուսը՝ պահպանելով պետական սուբսիդավորումը։ Այս առաջարկի վերաբերյալ առայժմ պաշտոնական դիրքորոշում չի հրապարակվել։

Նախագիծը հանրային քննարկման փուլում է մինչև հունիսի 16-ը։ Սակայն փաստը մնում է փաստ․ կառավարությունը ստիպված է վերանայել իր իսկ աջակցության ծրագրի պայմանները, քանի որ Հայաստանի գյուղատնտեսական արտահանումների նկատմամբ կիրառված սահմանափակումներն արդեն իսկ սկսել են հարվածել տնտեսվարողների ֆինանսական կայունությանը։»։

դիտվել է 301 անգամ
Լրահոս
Նիկոլի բռնապետությունը փլուզվելու է, ես դա հաստատ եմ ասում (video) Գնացել ես Խուստուփ, որ ի՞նչ Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ (Հրապարակ) Աղվերանում գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Մի քանի վայրկյանում արտացոլված է Փաշինյանի իշխանության ամբողջ էությունը. Արթուր Խաչատրյան Միջազգային քրեական դատարանը սպառնալիք է ստեղծում ԱՄՆ ինքնիշխանության համար. Ռուբիո Շուրջ 200 միլիոն դրամ Վարդավառի համար. քաղաքապետարանի խոշոր ծախսերը. «Արմլուր» Հունգարիայի խորհրդարանը քվեարկել է նախագահին պաշտոնանկ անելու օգտին. BBC ՌԴ ԶՈւ-ն խմբային հարվածներ է հասցրել Կիևի և Օդեսայի ռազմական օբյեկտներին Դավիթ Ղազինյանի քրեական գործը՝ ավարտական փուլում․ նախաքննության ավարտ կհայտարարվի Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությունը չի դադարեցվել. ԲՀԿ խոսնակ Փաշինյանն իր խոսքը խմբագրեց, որ մարդիկ դատի տան, ասի․․․Ստեփան Դանիելյան (video) Մարգարիտա Սիմոնյանը 1 մլն ռուբլի կփոխանցի ուկրաինական ԱԹՍ-ի հարվածից զոհված փոքրիկի ընտանիքին Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը Անձնական վրեժխնդրություն է իրականացվում Ծառուկյանի հանդեպ. հանկարծ հասկացան՝ կենդանիներն ապօրինի են պահվում. Էլինար Վարդանյան Հնդկաստանը Իրանին բnղոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավերի վրա hարձակnւմներից հետո Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով Գագիկ Ծառուկյանի պաշտպանները կդիմեն այդ կարևոր քայլին․ Էլինար Վարդանյան (video) Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է Կանգնած ենք պարոն Ծառուկյանի կողքին․ մինչև վերջ պայքարելու ենք․ «Մուլտի սթոուն»-ի աշխատակից (video) Ինչ եք ուզում․ ի՞նչ է լինելու էս մարդկանց, էս երկրի վիճակը․ «Մուլտի սթոուն»-ի աշխատակից (video) Ծառուկյանին պատկանող բիզնեսներին խոչընդոտելը բացառապես քաղաքական հետապնդման դրսևորում է․ Առաքելյան Ալիևը հույս է հայտնել, որ Բաքուն և Փարիզը կշարունակեն համատեղ աշխատանքը տարբեր ոլորտներում Լարված խոսակցություն ոստիկանի և «Մուլտի սթոուն»-ի աշխատակցի միջև (video) Ժողովրդին հրահրում են փողոց փակել․ գնանք Կառավարության մո՞տ․ «Մուլտի Սթոուն»-ի աշխատակիցներ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am