Նախկին ՔՊ-ականը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իրենից պահանջել են 480 հազար դոլար գումար

Մայիսի 26-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Տավուշի մարզային վարչություն է զանգահարել Տավուշի մարզի բնակիչ 36-ամյա Թաթուլ Ասիլյանը և հայտնել, որ ոմն Համիկ Ղազարյանը սպառնացել և 480 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումար է պանաջել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը Տավուշի մարզային քրեական վարչություն է հրավիրվել Թ․Ասիլյանը և հայտնել, որ 2023թ․ իր մտերիմ Գևորգ Գևորգյանի միջնորդությամբ գործարքի մեջ է մտել Աշտարակ քաղաքի բնակիչ ոմն Գիեռոի հետ վերջինիս համար հողային հարցեր լուծելու նպատակով։Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Թ․ Ասիլյանը ոստիկաններին հայտնել է, որ Գիեռոն իրեն կանխավճար է տվել 60 հազար ԱՄՆ դոլար, սակայն նշված գործարքը չի կարողացել ավարտին հասցնել և այդ օրը իրեն է զանգահարել իր ծանոթ, Երևանի բնակիչ 50-ամյա Հմայակ Ղ․-ն և հայտնել, որ Գիեռոի պարտքը պիտի ստանա ինքը, պահանջել է 480 հազար ԱՄՆ դոլար և սպառնացել, որ եթե չտա այդ գումարը, իրենով են զբաղվելու, որից Թ, Ասիլյանը զգացել է կյանքի և առողջությանը սպառնացող իրական վտանգ։

Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք Թ․Ասիլյանի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն։Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Թ․ Ասիլյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին անդամ է եղել, ով հեռացվել է կուսակցությունից։

դիտվել է 342 անգամ
Լրահոս
Միկա Բադալյանին կալանավորելու որոշում է կայացվել Հրազդան գետը ափերից դուրս է եկել Ո՞ւր են կորել թիվ 11 ընտրատեղամասի անվավեր քվեաթերթիկները Հորմուզի նեղուցում միջադեպը կարող է նոր լարվածություն առաջացնել․ Ոսկանյան Խաչի 5րդ օրը հիշեցին ինչ որ «օրենք»․ Սիրուշո 2-ամյա աղջնակին «թունավորում» ախտորոշմամբ հոսպիտալացրել են Արցախի հարցը փակված չէ և չի կարող փակված համարվել. հայտարարություն Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր քննվել են հայ գերիների բողոքները նրանց նկատմամբ կայացրած վճիռների վերաբերյալ Ադրբեջանի քաղաքացիներին խորհուրդ է տրվում արտերկիր մեկնելուց առաջ գնահատել անվտանգության իրավիճակը Վարչական դատարանն արգելեց ՀՀ ՊՆ-ին վտարել արցախցի զինծառայողներին իրենց բնակարաններից․ փաստաբան Միջուկային էներգիայի հարցում Թուրքիան նոր փուլ է մտնում 20-ամյա պայմանագրի հիման վրա կներկրվի 500 մլն մ³ գազ. Կոբախիձե 1/15 ընտրատեղամասում վերահաշվարկի արդյունքում 19 քվեաթերթիկներից 7-ը ճանաչվել է վավեր Ինչո՞ւ են պահանջում «Պռեգոմեշի» ցուցափեղկից հեռացնել խաչը 23/17 տեղամասում «Ուժեղ Հայաստան»-ը ստացել է 105 ձայն, ԿԸՀ-ն արձանագրել է 10․ Մամիկոն Ասլանյան Քրեական հետապնդում են հարուցել Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ Առաջիկա ժամերին Վանաձորում սպասվում են հորդառատ անձրևներ, ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ «ՎԱԶ-2107»-ը Ծաղկաձորում բախվել է կայանված «Toyota Land Cruiser»-ին. «07»-ի վարորդը մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են Արթուր Օսիպյանը հացադուլի 22-րդ օրը հրաժարվում է բժշկական զննությունից․ «Հետք» Հիմարությու՛ն է մանդատները չվերցնելը․ Անժելա Թովմասյան (video) ԳՇ պետը ճիշտ չի ասում. Զինծառայողները Սոթքում էլ են ժամը 20։00-ին քվեարկության գնացել (video) 3 պատճառ՝ ինչու պետք է չհրաժարվել մանդատներից... (video) Ասեմ՝ ինչու են հենց Զվարթնոցում նկարել Ծառուկյանի դեմ այս խայտառակ ապօրինությունը․ Սուրեն Սուրենյանց (video) Կատաստրոֆիկ է․ Ռուսաստանը հենց չճանաչի ՀՀ ընտրության արդյունքները, ուրեմն․․․ Սուրեն Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am