Ավարտվել է ԱԺ ընտրությունների քվեաթերթիկների տպագրությունը. տպագրվել է ավելի քան 47 մլն քվեաթերթիկ

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է, որ «Տիգրան Մեծ» տպարանում ավարտվել է Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի քվեաթերթիկների տպագրությունը:

ԿԸՀ մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանի փոխանցմամբ՝ ընդհանուր տպագրվել է 47 միլիոն 310 հազար 768 քվեաթերթիկ՝ բոլոր մասնակից կուսակցությունների և դաշինքների համար։ Յուրաքանչյուր քաղաքական ուժի համար տպագրվել է 2 մլն 628 հազար 376 քվեաթերթիկ։ Այս քանակը հաշվարկվել է՝ հիմք ընդունելով ընտրողների ընդհանուր թիվը (ոստիկանության տվյալներով՝ 2 մլն 505 հազար 102), որին ավելացվել է մինչև 5 տոկոս պահուստային քանակ։

ԿԸՀ-ն ընտրողներին հիշեցնում է քվեարկության կարևոր կանոնները.
Ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ (16 կուսակցություն և 2 դաշինք)։

Ընտրատեղամասում քաղաքացին պարտադիր կերպով ստանալու է 18 քվեաթերթիկ (մեկական՝ յուրաքանչյուր ուժի համար)։

Քվեարկության խցիկում ընտրողը պետք է ընտրի միայն մեկ քվեաթերթիկ, այն առանց ծալելու կամ նշում անելու դնի քվեարկության ծրարի մեջ, իսկ մնացած 17 քվեաթերթիկները գցի խցիկում տեղադրված հատուկ արկղի մեջ։

Խցիկից դուրս գալուց հետո ծրարը պետք է մոտեցնել հանձնաժողովի համապատասխան անդամին, ով ծրարի վրա կփակցնի ինքնասոսնձվող դրոշմանիշը, որից հետո միայն ընտրողն այն կգցի քվեատուփի մեջ։

ԿԸՀ-ն ընդգծում է, որ քվեարկության գաղտնիությունը ոչ միայն իրավունք է, այլև պարտականություն։ Ընտրողն իրավունք չունի խցիկից դուրս գալուց հետո բացահայտել, թե որ ուժի օգտին է քվեարկել։

դիտվել է 187 անգամ
Լրահոս
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել Ոչ uթափ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված դեսպանատան ավտոբուսի մեջ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. կա 5 տուժած Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, կարկուտ 40-ամյա վարորդը, ոչ uթափ վիճակում, «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին Կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Հայաստանը մտնում է ավելի բարդ ու հյուծող ժամանակաշրջան. Արտակ Զաքարյան Գագիկ Սուրենյանը նոր մանրամասներ է հայտնում սպասվող եղանակից Սա պայքար է արդարության համար, ոչ թե մեկ կուսակցության շահի, սա պայքար է մեր բոլորի վաղվա օրվա համար. Բարգավաճ Հայաստան Դատարանը մերժել է ԲՀԿ-ի հայցերը. Հրապարակ Փոխարենը ընտրվեց այլ ճանապարհ... իրավապահ մարմինները դա պարտավոր էին ճշտած լինեին Խոշոր հրդեհ Բաղրամյան գյուղում ԱՄՆ-ի աճող հետաքրքրությունը Հարավային Կովկասի նկատմամբ և ՆԱՏՕ-ի ծրագրերը․ Վահե Դավթյան Առաջարկում եմ օգնել արմաշցի ընդդիմադիրներին, մյուսները թող գնան Նիկոլի հետևից Ծառուկյանը Գեյջիին թանկարժեք նվեր է խոստացել Թոփուրիային հաղթելու դեպքում Սելիմի լեռնանցքի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Կամազ»-ը․ 3 անչափահասներ տեղափոխվել են ԲԿ Ադրբեջանը մեզ կվերավաճառի ռուսական գազ՝ աստղաբաշխական գներով. Արման Աբովյան 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը Փաստաբանները քարը քարի վրա չթողեցին ԿԸՀ-ի և ՔՊ ներկայացուցչի դիրքորոշումից․ Արման Աբովյան Պայքարը պետք է տեղափոխել բողոքարկման և դիմադրության բոլոր հարթակներ․ Փոստանջյան Պուտինը պնդել է, թե ՌԴ բանակն առաջ է շարժվում ռազմաճակատի բոլոր ուղղություններով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am