Վերացվել է Արծրուն Մարգարյանի սպանության գործով 1999–ի որոշումները. նախկին թիկնապահները կրկին մեղադրյալ են

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2026 թվականի մայիսի 27-ին վերացրել է ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության փոխնախարար Արծրուն Մարգարյանի թիկնապահներ Արսեն Խաչատրյանի և Արմեն Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու և Արծրուն Մարգարյանի սպանության մասով քրեական գործի վարույթը կարճելու մասին 1999 թվականի սեպտեմբերի 20-ի որոշումները։ Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է Դատախազությունից։

Որոշումները վերացվել են նոր ի հայտ եկած հանգամանքների հիմքով Քննչական կոմիտեում իրականացված վարույթի արդյունքներով։

Հիշեցնենք, որ 1999 թվականին նախաքննության ընթացքում ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության փոխնախարար Արծրուն Մարգարյանի թիկնապահներ Արսեն և Արմեն Խաչատրյաններին մեղադրանք էր առաջադրվել Արծրուն Մարգարյանի սպանության համար։ Հետագայում, սակայն, նախաքննության մարմինը հանգել էր այն եզրակացության, որ նրանք որևէ հանցանք չեն կատարել, իսկ Արծրուն Մարգարյանը, ըստ նախկին քննության վարկածի, իր թիկնապահների նկատմամբ մահափորձ կատարելուց հետո ինքնասպանություն է գործել։ Այդ հիմքով քրեական հետապնդումը դադարեցվել էր, իսկ սպանության մասով քրեական գործի վարույթը՝ կարճվել։

2025 թվականին նախաձեռնված նոր քրեական վարույթի շրջանակում ուսումնասիրվել են քրեական գործի նյութերը, իրականացվել են լրացուցիչ քննչական գործողություններ և նշանակվել է դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն։

2026 թվականի մարտի 31-ին ստացված նոր դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ արձանագրվել է, որ Արծրուն Մարգարյանի կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային ծանր վնասվածքի հետևանքով նրա շարժունակությունը կտրուկ սահմանափակված կլիներ, և նա կարճ ժամանակ անց գործնականում չէր կարողանա կատարել որևէ նպատակային ու համակարգված գործողություն։ Փորձաքննության եզրակացության համաձայն՝ այդպիսի վնասվածքի պայմաններում գործնականում անհավանական է եղել, որ Արծրուն Մարգարյանը կարողանար ինքնուրույն զենքն ուղղել գլխին և արձակել մահացու կրակոց։

Հաշվի առնելով, որ նոր ի հայտ եկած հանգամանքների ուսումնասիրությամբ ձեռք են բերվել տվյալներ, ըստ որոնց՝ Արծրուն Մարգարյանը կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վնասվածքից հետո չէր կարող կատարել այնպիսի գործողություններ, որոնք անհրաժեշտ կլինեին ինքնասպանության համար, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վերացրել է 1999 թվականի սեպտեմբերի 20-ի համապատասխան որոշումները։

Քրեական վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է:

դիտվել է 247 անգամ
Լրահոս
Ընդդիմադիր ուժերի միջև արդեն քննարկումներ կան. Լևոն Քոչարյանը փակագծեր բացեց (video) «Փաշինյանը շա՛տ լավ գիտի՝ ով է Անդրանիկ Թևանյանը, դրա համար էլ շատ արագ կալանավորեց նրան»․Մանուկյան (video) Ի՞նչ է ասել Ավետիք Չալաբյանը ձերբակալվելուց առաջ․․․․ Մանվելյան (video) Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն ՀՀ-Ադրբեջան ինտերնետ-տրանզիտ․ ինչ են ցույց տալիս անվտանգային ռիսկերի մասին պնդումները․ Civilnet Երիտասարդի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր մոտ 7 գրամ քաշով չորս փաթեթ թմրանյութ Տարադրամի փոխարժեքները հունիսի 24-ին ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան․ «Պատերազմն անխուսափելի է, որովհետև․․․» (video) Մի կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» տերմինը, դա չի արտացոլում շատ վտանգավոր զավթողական հայեցակարգը Ինչ է զգուշացնում Հայաստանին Ռուսաստանի նախկին գլխավոր պետական սանիտարական բժիշկը (video) «Դուք ձեզ հարուստի թուլե՛քի տեղ եք դրել․ որտեղ բռնեմ, կզցնելու եմ»․ Դավիթ Մկրտչյան (video) Հովհաննես Իշխանյանը Արցախի դրոշը պարզեց՝ Ավինյանի «քերթող» ելույթի ժամանակ (video) ԵՄ-ն մինչև հուլիսի 1-ը երկարաձգել է թռիչքների սահմանափակումները Մերձավոր Արևելքի երկնքում Լավրով․ Մենք ակնկալում ենք, որ Հորմուզի նեղուցով ազատ նավագնացության վերսկսումն օգտակար կլինի Չալաբյանի և մյուսների դեմ այս շինծու գործերը ջարդվելու են․ Մենուա Սողոմոնյան (video) Ազիզ Ալեքբերլիի հայտարարությունը փաստում է, որ գործող իշխանությունը թաքցնում է իրականությունը Ավետիք Չալաբյանի կինը՝ Դանիել Իոաննիսյանի՝ Չալաբյանին ձերբակալելու գործի հետ կապ ունենալու մասին (video) Սարսափելի վտանգի առաջ ենք․ Օսկանյանը՝ ադրբեջանցիների վերադարձի՝ Բաքվի ծրագրի մասին (video) Թուրքիայում նշանադրության ժամանակ հրավառությունը պայթել է հյուրերի ուղղությամբ «Շարժումը սկսելու ենք ավելի մեծ թափով, սրանց դեմ տանք ու գիտե՞ք ինչ ասենք»․ Դավիթ Մկրտչյան (video) Նոր Կյանք գյուղում բախվել են «ՎԱԶ-2106»-ը և «Suzuki»-ն․ կա 5 վիրավոր Գործադիրը հակասություն է տեսել Կարեն Ֆարխոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել Սրանք լա՛վ գիտեն՝ օգոստոսին ինչ վիճակում են լինելու, դրա համար էլ․․․ Մալխասյան (video) «Այ իբր քերթողնե՛ր, ձեզ գիտե՞ք՝ ոնց ենք շպրտելու»․ Անաստաս Իսրայելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am