Հոր և որդիների սպանության մանրամասները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ArmLur.am-ի ձեռքում է հայտնվել Արմավիրի մարզի Նորապատ գյուղում տեղի ունեցած աղմկահարույց եռակի սպանության տեսագրությունը, որը նոր հարցադրումներ է առաջացնում դեպքի պաշտոնական և ոչ պաշտոնական վարկածների շուրջ։


Հիշեցնենք, որ 2026 թվականի մայիսի 26-ին Նորապատ գյուղի գերեզմանատան տարածքում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվել էին երեք անձինք՝ 64-ամյա Սաշա Բաբայանը, 43-ամյա Մայիս Բաբայանը և 44-ամյա Խդր Բաբայանը։ Բոլորն էլ ազգությամբ եզդիներ են։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ ազգությամբ եզդի տղամարդը, իր մորը վիրավորելու վերաբերյալ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, կրակոցներ էր արձակել, ինչի հետևանքով երեք մարդ տեղում մահացել էր։ Դեպքից հետո կրակոցներ արձակած անձը ներկայացել էր ոստիկանության Արմավիրի բաժին։

Սակայն ArmLur.am-ի ձեռքում հայտնված տեսագրությունը և համագյուղացիների պատմածը մի շարք հանգամանքների վերաբերյալ կասկածներ են առաջացնում։

Մասնավորապես, տեսանյութի կադրերից երևում է, որ սկզբում դեպքի վայրում եղել է միայն առաջին զոհը։ Սպանվողը, կարծես թե, ձեռքերով աղերսում էր չսպանել իրեն, փորձում էր փախչել և թաքնվել։ Հետո, ենթադրաբար, համենայն դեպս տպավորությունն այն է, որ մայրը թաքստոցը ցույց է տալիս որդուն, ով տեղում սպանում է նրան։ Սակայն նաև երևում է, որ, ենթադրաբար, մայրը կարծես թե հարվածում է սպանվածին։

Համագյուղացիների նկարագրությամբ՝ առաջին զոհը, մինչ սպանվելը, հասցնում է զանգահարել, ենթադրաբար, հորը և օգնություն խնդրել։ Սակայն մինչ դեպքի վայր են հասել հայրը և եղբայրը, նա արդեն սպանված է եղել։ Դրանից հետո նույն անձի կողմից կրակոցների զոհ են դառնում նաև հայրն ու մյուս որդին։

Կադրերից ակնհայտ երևում է, որ կողմերը միմյանց լավ են ճանաչում, և նրանց միջև թշնամանք կա։ ArmLur.am-ի հետ զրույցներում մի շարք համագյուղացիներ, որոնք չեն ցանկացել ներկայանալ, տարակուսանք հայտնեցին այն հանգամանքի վերաբերյալ, որ դեպքը հանրային տիրույթում ներկայացվել է ինքնապաշտպանության համատեքստում՝ իբր միջադեպի պատճառը մոր նկատմամբ հարձակումն է եղել։ Նրանց դիտարկմամբ՝ տեսանյութից էլ երևում է, որ սպանված անձինք միասին չեն եղել. միայն մի որդին է եղել դեպքի վայրում, իսկ մյուս երկու տղամարդիկ հետո են եկել։ Ավելին՝ կրակոցներ արձակած անձը զինված է եղել ավտոմատ զենքով, ոչ թե որսորդական։

Գյուղում մարդիկ պատմեցին մեզ, որ նույն ընտանիքի երեք տղամարդկանց հոգեհանգստի օրը դիակների դեմքերը փակ են եղել, ինչը ենթադրել է տալիս, որ, հնարավոր է, նաև դիակապտություն է տեղի ունեցել․ կրակոցներից բացի՝ վնասվել են նաև մարմինները։

Համագյուղացիների մի մասը մտավախություն ունի, որ տեղի ունեցած մեծ ողբերգությունից հետո կարող են խորանալ հակասությունները, և չեն բացառում նաև վրեժխնդրության գործողությունների վտանգը։

դիտվել է 493 անգամ
Լրահոս
Ֆրանսիայում անտառային hրդեhի տարածքը հասել է գրեթե 2000 հեկտարի Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ Փաշինյանը մեզ կործանման է տանում․․․ հարցում (video) Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են Նիկո՛լ, դու մի պատճառով ես Արեգնազի երեխաներին զրկում մորից․ Նարե Սոսե (video) Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ 4 ամիս է Երևանից-Եղվարդ կապող ճանապարհը քանդել են ու չեն սարքել (video) Թանկացում կլինի, պատերազմ կլինի․ արցախցիները եկան Հայաստան՝ մենք ո՞ւր ենք գնալու (video) ՖԱՀՖ ՀԿ խորհուրդը դատապարտում է Ծառուկյանի հանդեպ ՀՀ իշխանությունների ապօրինի գործողությունները Նիկոլի բռնապետությունը փլուզվելու է, ես դա հաստատ եմ ասում (video) Գնացել ես Խուստուփ, որ ի՞նչ Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ (Հրապարակ) Աղվերանում գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Մի քանի վայրկյանում արտացոլված է Փաշինյանի իշխանության ամբողջ էությունը. Արթուր Խաչատրյան Միջազգային քրեական դատարանը սպառնալիք է ստեղծում ԱՄՆ ինքնիշխանության համար. Ռուբիո Շուրջ 200 միլիոն դրամ Վարդավառի համար. քաղաքապետարանի խոշոր ծախսերը. «Արմլուր» Հունգարիայի խորհրդարանը քվեարկել է նախագահին պաշտոնանկ անելու օգտին. BBC ՌԴ ԶՈւ-ն խմբային հարվածներ է հասցրել Կիևի և Օդեսայի ռազմական օբյեկտներին Դավիթ Ղազինյանի քրեական գործը՝ ավարտական փուլում․ նախաքննության ավարտ կհայտարարվի Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությունը չի դադարեցվել. ԲՀԿ խոսնակ Փաշինյանն իր խոսքը խմբագրեց, որ մարդիկ դատի տան, ասի․․․Ստեփան Դանիելյան (video) Մարգարիտա Սիմոնյանը 1 մլն ռուբլի կփոխանցի ուկրաինական ԱԹՍ-ի հարվածից զոհված փոքրիկի ընտանիքին Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am