Փաշինյանը թիմում միայնակ է. չկա կողքին մեկը, որ հարվածն իր վրա վերցնի․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավը գնալով ավելի քիչ է հիշեցնում քաղաքական ծրագրերի, գաղափարների ու հաշվետվության ներկայացում և ավելի շատ վերածվում է ընդդիմախոսներին և ընդդիմադիր էլեկտորատին վիրավորելու, վարկաբեկելու և սպառնալու գործընթացի։ Հանրային հարթակներում ու քաղաքացիների հետ շփումներում ձևավորվում է մի խայտառակ պատկեր․ իշխանության ղեկավարը, փոխանակ խոսի երկրի խնդիրների, ծրագրերի և պատասխանատվության մասին, հաճախ ափերից դուրս է գալիս, անձնավորում քաղաքական պայքարը և այն տեղափոխում վիրավորական բառապաշարի դաշտ։


Տպավորությունն այնպիսին է, որ ՔՊ քարոզչության ամբողջ հրապարակային ծանրությունը Փաշինյանն անձամբ է վերցրել իր վրա։ Մինչդեռ շտաբներում, ըստ քաղաքական դաշտից մեզ հասնող տեղեկությունների, ակտիվ գործում են ընտրական նախկին գործընթացներից հայտնի «տասովշիկները», իսկ քաղաքական թիմի զգալի մասը հիմնականում ապահովում է զանգվածային ներկայություն՝ գլխաքանակ։

Այս ֆոնին առավել քան տարակուսելի էր ՔՊ բարձրաստիճան ներկայացուցիչների՝ Ալեն Սիմոնյանի, Տիգրան Ավինյանի, Անահիտ Ավանեսյանի և մյուսների պահվածքը Փաշինյանի վերջին միջադեպերի ժամանակ։ Փոխանակ փորձեին զսպել նյարդայնացած վարչապետին, հանգստացնել իրավիճակը և քաղաքական գործընթացը պահել արժանապատիվ դաշտում, նրանք փաստացի լուռ հետևում էին, թե ինչպես է երկրի ղեկավարն ընտրողների հետ շփման ժամանակ անցնում բոլոր սահմանները։ Փաշինյանի կողքին կանգնած պաշտոնյաները հռճվում էին՝ չգիտակցելով, որ վարչապետի պաշտոն զբաղեցնող անձը չի կարող քարոզարշավը վերածել անձնական հաշվեհարդարի։

Մեկ այլ դրվագում էլ Ալեն Սիմոնյանը Փաշինյանին ցույց է տալիս Արթուր Օսիկյանի գրառումը, ինչից հետո վարչապետն առավել է նյարդայնանում և հնչեցնում նոր, ավելի կոշտ ու անթույլատրելի ձևակերպումներ։ Օսիկյանն այս պահին ձերբակալված է, և փորձում են կալանավորել նրան։

Բայց չպետք է մոռանալ, որ երբ խոսքը վերաբերում է Արցախից տեղահանվածներին, պատերազմին, զոհերին և հանրային ծանր վերքերին, չի կարելի խոցել դրանք։

Անգամ իշխանության կողմից առաջադրված Մարդու իրավունքների պաշտպանը, թեև բավականին անատամ և հասցեականությունից զուրկ ձևակերպումներով, այնուամենայնիվ անդրադարձավ նման վարքագծի անթույլատրելիությանը։ Ավելին՝ Փաշինյանի պահվածքը քննադատեցին նաև արևմտյան ֆինանսավորմամբ հասարակական կազմակերպություններ, որոնք սովորաբար զգուշավոր են իշխանության հասցեին ուղիղ գնահատականներ տալու հարցում։

 

 

դիտվել է 261 անգամ
Լրահոս
Ի՞նչ անհեթեթություն եք խոսում, որ մանդատները չվերցնեն, հիմա մի անելիք ունի ընդդիմությունը․ Հովհաննես Իշխանյան (video) Եվրահանձնաժողովը կընդլայնի պաշտպանական և թվային դեպարտամենտների հաստիքակազմը․ Politico «Եվրոպական եռյակի» երկրները կօգնեն ուժեղացնել հակահրթիռային պաշտպանությունը․ Զելենսկի «Հրապարակ»․ Ստեփանավանը «մաստեր կլաս» է ցույց տվել Այս ընտրությունները չեն անցել ազատ ու արդար, արդյունքները պետք է վիճարկվեն․ «ՀայաՔվե» «Հրապարակ»․ Կիրանցում ՔՊ-ն չի հաղթել, քվեարկել են սահմանապահները «Հրապարակ»․ Ռուսաստանցի երիտասարդին ձերբակալել են ընտրելու համար ԱՄՆ-ը կձգտի Իրանի հետ գործարքի՝ անկախ Իսրայելի դիրքորոշումից. Վենս Գագիկ Ծառուկյանը մերժել է Փաշինյանին (video) ՇՏԱՊ․ Հենց այդ պահին հայտարարություն կանենք․ Նարեկ Կարապետյան (video) Իսրայելը դադարեցրել է hարվածները Իրանին, բայց կպատասխանի նրա ցանկացած նոր hարձակման. Նեթանյահու Հորմուզի շրջանում ամերիկյան մшրտական ուղղաթիռ է կnրծանվել ՇՏԱՊ․ գաղտնի ցուցակներ են եղել․ 18 հազար ձայնը պետք է բացահայտվի․ Հովհաննես Իշխանյան (video) Ձայնագողերը․ Մի ֆոկուսի մասին (video) Ինչու եւ ինչպես եղավ Ներքին Հանդի, «ողբ կապողների» ու օկուպացիան թաքցնողների մասին․ Դավիթ Գալստյան Փորձում ենք ընտրություններին ապօրինի միջամտությունների արձանագրված հատվածների հետևանքները չեղարկել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Լիբանանը հայտնել է իսրայելական հարձակումների հետևանքով 3637 զոհի մասին «Հրապարակ». Ինչու են ուրախացել ՔՊ-ի ծպտյալ ռուսամետները «Փաստ». Այդ ինչպես չկա արտագաղթ, եթե մոտ 100 հազարով նվազել է ընտրողների թիվը «Հրապարակ». Պարտված 3 ուժ 5 տարի բյուջեից փող կստանա «Ժողովուրդ». Գաբրիել Չեմբերջյանը ինչու է դատի տվել «ԱՄԻՕ ԲԱՆԿ»-ին «Հրապարակ». Ոստիկանության նորաստեղծ գվարդիային ինչու է «համար 1» պատրաստություն հայտարարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am