Պետական համակարգ, ի պաշտոնե լռողներ, մտածեք... Երկրի լուծարման պարագայում ի՞նչ անձնական շահ

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, քաղաքական վերլուծաբան Վահե Հովհաննիսյանը գրում է․


Երկրի լուծարման պարագայում ի՞նչ անձնական շահ։

«Ժողովրդի մի մասը ընտրելու է նոր իշխանություն, ժողովրդի մի այլ մաս՝ Հայաստանի լուծարային հանձնաժողով։
Մինչև հունիսի 7 մեր հավաքական խնդիրը ճիշտ համամասնություն ստանալն է։
Սա ավելին է, քան նախընտրական խնդիրը. սա պատմական առաքելություն է։ Հետո լինելու է ուշ, ինչպես ուշ եղավ 2021-ի սխալ ընտրությունից հետո՝ Արցախի կորստով։

Մի´ հոգնեք, մի´ զլացեք, խոսե´ք, համոզե´ք, բացատրե´ք չկողմնորոշվածներին, չքվեարկողներին, «քաղաքականությամբ չզբաղվողներին»։

Աշխատել է պետք նաև «ՔՊ-ական բարբառով» խոսողների հետ։ Իհարկե, նրանց մեջ կա անհույս սուբկուլտուրա։ Բայց կան մարդիկ, ովքեր այնուհանդերձ ունեն խիղճ և մտածելու ունակություն։ Նրանց պետք է բացատրել, որ իրենց մոտիվացիան, իրենց շահը չեն իրականանալու ընդհանուր պարտության դեպքում։ Սուտ է, թե այս իշխանության վերարտադրման դեպքում դուք շարունակելու եք ձեր անձնական շահն առաջ տանել։ Չի լինելու։ Չի լինելու, որովհետև այս իշխանությունը սրընթաց սկսելու է Հայաստանի լուծարման՝ հանձն առած գործը։ Չի թաքցնում, որ տալու է, զիջելու է, ընդունելու է, ինչ ասեն անելու է։ Բա դո՞ւք ինչ եք անելու։ Ձեր գծած բոլոր անձնական ծրագրերը նույնպես ձախողվելու են ընդհանուրի հետ։ Արցախում նույնպես որոշ մարդիկ «անձնական շահ» էին առաջ տանում։ Ի՞նչ եղավ հետո։

Երեկվա նրա վարքագծից հետո ո՞նց կարող է իրեն հարգող մարդը քվեարկել նրա օգտին։ Բնականաբար, մի քանի հարյուր հազարը քվեարկելու է։ Սա է իրականությունը, բան չունեմ ասելու, բայց անձնապես մի´ եղեք դրա մեջ։ Պետական համակարգ, ի պաշտոնե լռողներ և այլք, նորմալ մարդիկ, մտածեք, թե ինչի´ն եք մասնակից լինում ձեր քվեարկությամբ։

Հունիսի 8-ին, երբ պարզ դառնա որ ձևավորվում է նոր սոլիդ իշխանություն, ՔՊ-ի օգտին քվեարկած մարդ չեք տեսնելու։ Չի լինելու մեկ մարդ, որ կասի «ես քվեարկել եմ նրա օգտին»։ Քվեարկածների 99 տոկոսը ընտրություններից հետո հանկարծ անհետանալու են։ Մարդիկ կեղծելու են իրենք իրենց։ Սա է, ցավոք, Հայաստանը։ Շատ ավելի ազնիվ կլինի ի սկզբանե չքվեարկել»։

դիտվել է 216 անգամ
Լրահոս
Արմեն Ղահրամանյանին ծառայողական բնակարանից վտարելը դատարանը ևս արգելեց․ Ռոման Երիցյան ՀԱԿ․ չհրաժարվել մանդատներից ԲՀԿ-ից գողացան 5 մանդատը. Մելիքյան Անվավեր են ճանաչվել 10/51 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները. ԿԸՀ նախագահ Ալեքսանդր Բույնովը ինսուլտ է ստացել «Գայի պոստի» մոտ գտնվող կամուրջը «պայթել» է․ կան վնասված ավտոմեքենաներ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհին մեծածավալ աշխատանք կկատարվի Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել. ՆԳՆ «Քո նմաններին կյանքն արդեն ապտակել ու համապատասխան տեղ է ուղարկել». Տիգրան Աբրահամյան Լիտվան զինվորականներ կուղարկի Հորմուզի նեղուց Ֆիդանը Վաշինգտոնին և Թեհրանին կոչ է անում վերադառնալ բանակցային սեղան Խաչը մեզ հիշեցնում է՝ Աստծո սերը ավելի մեծ է, քան մարդկային մեղքը. Հայր Ռուբեն Առաջիկա ժամերի ընթացքում հորդառատ անձրևներ կդիտվեն, հնարավոր է կարկուտ․ Լևոն Ազիզյան ՌԴ քաղաքացին «Ford Mustang»-ով բախվել է «Opel»-ին․ «Ford»-ը գլխիվայր շրջվել է Քուվեյթը հայտնել է իր օդային տարածք 24 ԱԹՍ-ի ներխուժման մասին Հորմուզն ուշադրության կենտրոնում Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը եղել է ոչ իրավաչափ․ փաստաբան Նիկոլի մեղքը Արցախ հանձնելն է, հերիք է «երրորդ ժամկետ»-ի թեմայից անիմաստ խոսեք․ Շարմազանով Աղբատար «Կամազ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել թիվ 6 երթուղին սպասարկող ավտոբուսին Իսպանիայի կոնգրեսի հանձնաժողովն աջակցություն է հայտնել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը նախնական կալանքի տակ է․ նա հետախուզվում է Շնորհավորում եմ, սկսեք աթար հավաքել․․․ Ռուսաստանը անցավ նոր պատժամիջոցների․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am