Երկու դեռահաս կրակ են բացել Սան Դիեգոյի մզկիթում. կան զոհեր

17-ամյա և 18-ամյա երկու երիտասարդ կրակ են բացել Կալիֆոռնիայի նահանգի Սան Դիեգո քաղաքի մզկիթներից մեկում՝ սպանելով երեք մարդու։ Նրանք այնուհետև հրաձգության վայրից մի քանի թաղամաս այն կողմ ինքնասպան են եղել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

Ոստիկանությունը միջադեպը հետաքննում է որպես ատելության հողի վրա իրականացված հանցագործություն. հայտնաբերվել է երկտող, որը պարունակում էր «ընդհանուր ատելության հռետորաբանություն և ատելության խոսք»։

Հարձակումից առաջ ոստիկաններն արդեն որոնում էին դեռահասներից մեկին, քանի որ նրա մայրը դիմել էր ոստիկանություն և ասել, որ իր որդին ինքնասպանություն գործելու մտադրություն ուներ և փախել էր տնից։ Բացի այդ, որոշ զենքեր պակասում էին, կնոջ ավտոմեքենան ևս չկար։Ոստիկանությունը նաև իմացել էր, որ երիտասարդը հագել է քողարկող զինվորական համազգեստ և ծանոթներից մեկի հետ է, ինչն այնքան էլ բնորոշ չէ ինքնասպանություն գործելու մտադրություն ունեցող մարդու համար։

Ոստիկանությունը սկսել է երիտասարդների որոնումները. նրանցից մեկի նախկին դպրոցին նախազգուշացրել են հնարավոր վտանգի մասին։

Մինչ ոստիկանները հարցաքննելիս են եղել դեռահասներից մեկի մորը, մզկիթում կրակոցներ են հնչել։ Զոհվածներից մեկն անվտանգության աշխատակիցն է, որն, ըստ ոստիկանության, մեծ դերակատարում է ունեցել այն բանում, որ հարձակումն ավելի լայն մասշտաբների չի հասել։ Միջադեպը տեղի է ունեցել Սան Դիեգոյի ամենամեծ մզկիթում, որին կից գործում է նաև դպրոց։

Ոստիկանները հասել են կանչից չորս րոպե անց։ Այդ պահին մի քանի թաղամաս այն կողմ կրակոցներ են հնչել։ Հրաձիգները կրակել են այգիներ ձևավորողի վրա, որը չի վնասվել։ Այնուհետև մոտակա ճանապարհի մեջտեղում կայանված մեքենայում գտել են երկու երիտասարդների մարմինները։

դիտվել է 212 անգամ
Լրահոս
Արմեն Ղահրամանյանին ծառայողական բնակարանից վտարելը դատարանը ևս արգելեց․ Ռոման Երիցյան ՀԱԿ․ չհրաժարվել մանդատներից ԲՀԿ-ից գողացան 5 մանդատը. Մելիքյան Անվավեր են ճանաչվել 10/51 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները. ԿԸՀ նախագահ Ալեքսանդր Բույնովը ինսուլտ է ստացել «Գայի պոստի» մոտ գտնվող կամուրջը «պայթել» է․ կան վնասված ավտոմեքենաներ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհին մեծածավալ աշխատանք կկատարվի Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել. ՆԳՆ «Քո նմաններին կյանքն արդեն ապտակել ու համապատասխան տեղ է ուղարկել». Տիգրան Աբրահամյան Լիտվան զինվորականներ կուղարկի Հորմուզի նեղուց Ֆիդանը Վաշինգտոնին և Թեհրանին կոչ է անում վերադառնալ բանակցային սեղան Խաչը մեզ հիշեցնում է՝ Աստծո սերը ավելի մեծ է, քան մարդկային մեղքը. Հայր Ռուբեն Առաջիկա ժամերի ընթացքում հորդառատ անձրևներ կդիտվեն, հնարավոր է կարկուտ․ Լևոն Ազիզյան ՌԴ քաղաքացին «Ford Mustang»-ով բախվել է «Opel»-ին․ «Ford»-ը գլխիվայր շրջվել է Քուվեյթը հայտնել է իր օդային տարածք 24 ԱԹՍ-ի ներխուժման մասին Հորմուզն ուշադրության կենտրոնում Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը եղել է ոչ իրավաչափ․ փաստաբան Նիկոլի մեղքը Արցախ հանձնելն է, հերիք է «երրորդ ժամկետ»-ի թեմայից անիմաստ խոսեք․ Շարմազանով Աղբատար «Կամազ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել թիվ 6 երթուղին սպասարկող ավտոբուսին Իսպանիայի կոնգրեսի հանձնաժողովն աջակցություն է հայտնել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը նախնական կալանքի տակ է․ նա հետախուզվում է Շնորհավորում եմ, սկսեք աթար հավաքել․․․ Ռուսաստանը անցավ նոր պատժամիջոցների․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am