Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Քուվեյթը Պարսից ծոցում «ապօրինաբար հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու»։
«Մենք պահանջում ենք մեր քաղաքացիների անհապաղ ազատ արձակումը և վերապահում ենք պատասխան քայլերի իրավունքը», — նշել է Արաղչին։
