Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի հետ անում է այն, ինչ արեց Արցախի հետ 2022թ․ հոկտեմբերի 6–ին Պրահայում՝ Արցախը դավաճանաբար հանձնելով Ադրբեջանին ու նպաստելով 120 հազար հայերի էթնիկ զտմանը։

Հիմա նույնն արվում է Հայաստանի մասով։ Ու կրկին, ինչպես 2022–ին, հայերին Արևմուտք–Ռուսաստան բախման մանրադրամ դարձնելու հովանավորը Ֆրանսիայի տխրահռչակ նախագահ Մակրոնն է։ Այն Մակրոնը, որին Ֆրանսիայում պատրաստվում են վռնդել իշխանությունից։

Նիկոլ Փաշինյանը, հանուն աթոռի պահպանման ու կաշվի փրկության, համաձայնել է Հայաստանը դարձնել աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ ու միացել է հակառուսական կոալիցիային։ Եվրոպացիք եկել են նրան աջակցելու, բայց գները բարձրացրել են․ ինչպես որ Արցախից հեռացրեցին ռուսական զորքերին, այնպես էլ Հայաստանից են ուզում հեռացնել ու պահանջում են, որպեսզի Հայաստանը Մոլդովայի և Ուկրաինայի ղեկավարների պես զոհաբերի սեփական երկրի ինքնիշխանությունը՝ հանուն հակառուսական պայքարի։ Նիկոլը համաձայնել է դրան, ինչը մեր դեպքում նշանակում է Թուրքիայի ու Ադրբեջանի օրակարգերի սպասարկում, քանզի մեր տարածաշրջանում Արևմուտքի հակառուսական օրակարգի գլխավոր մոդերատորը Թուրքիան է, իսկ շահառուն՝ Ադրբեջանը։

Հայաստանն այս օրերին բառիս բուն իմաստով բախումների թատերաբեմ է դարձել։ Այդ բեմի վրա խաղացվում են երկու խամաճիկներ՝ Փաշինյանն ու Զելենսկին։ Երկուսն էլ իրենց երկրներն ու ժողովուրդներին դրել են դրսի ուժերի շահերի սպասարկման համար անհրաժեշտ զոհասեղանին։

Ինքնիշխանությունից, հիբրիդային պատերազմների անթույլատրելիությունից, խաղաղությունից խոսող փաշինյանական իշխանությունը Հայաստանի ինքնիշխանությունն իջեցրել է պատմական նվազագույնի մակարդակի, մակրոնների միջոցով հիբրիդային պատերազմ է վարում մեր երկրի դեմ և նպաստում է հերթական պատերազմին ու պարտությանը։

Անվտանգության զրո երաշխիքներ ապահովող Մակրոնը հոխորտում է ՀՀ–ում ռուսական ռազմաբազայի հեռացման օգտին։

Արցախը Ադրբեջանին հանձնած Մակրոնը Երևանում խոստանում է, որ Բաքվի հետ կխոսի հայ գերիների մասին, իսկ Նիկոլն ու իր եվրոպացի հյուրերն այդ ընթացքում ծափահարում են Ալիևի ելույթին։ Ելույթ, որի ժամանակ արցախցիները որակվեցին որպես սեպարատիստներ, հայ գերիները՝ հանցագործներ։

Նիկոլին ու Զելենսկուն մակրոններն օգտագործում են ընդդեմ Ռուսաստանի։ Իրենց չի հետաքրքրում, որ արանքում Ուկրաինան ավերակների է վերածվել, Արցախում հայ չկա, իսկ Հայաստանը հայտնվել է մատաղացու գառան կարգավիճակում։ Իսկ ինչո՞ւ պետք է մակրոններին հետաքրքրի այլ երկրների ճակատագրերը, եթե այդ երկրների ղեկավարներին նույն այդ ճակատագրերը չեն հետաքրքրում։

Հայաստանում ոչ թե եվրոպական անմեղ միջոցառումներ են տեղի ունենում, այլ մեր երկրի հաշվին հակառուսական հիբրիդային պատերազմ է մղվում։ Դրանից մենք միայն տուժելու ենք։ Վրաստանն այդ դերից հրաժարվեց Սահակաշվիլուն վռնդելուց հետո։ Հայաստանը նման հնարավորություն կունենա Փաշինյանին սահակաշվիլիացնելով։

Պրահա–2 թույլ չտալու համար պետք է հունիսի 7–ին անպայման գնալ ընտրատեղամաս ու մերժել այս իշխանությանը։ Հակառակ դեպքում Արցախի ճակատագիրը կրկնվելու է Հայաստանի համար, բայց ավելի վատ տարբերակով։

Միացի՛ր, որ փոխենք։

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 431 անգամ
Լրահոս
«Բոլորին դեմ եմ» կուսակցության անդամները ռեկորդային թվով ինքնաբացարկներ են ներկայացրել Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում հնչել է «Կիլիկիան». կատարել են Արամ Ա-ն և սրբազան հայրերը Դավիթաշենում ժամերի ընթացքում գողը կամ գողերը նույն թաղամասում թալանել են 12 ավտոմեքենաներ «Հիմա ուշադիր լսի՛ր, այ սոված թալանչի, էլ չես կարողանալու թռնես»․ Սարգսյանի կոշտ խոսքը(video) Նիկոլը մինչև վերջ կզել է Ալիևի առաջ․ մենք առանց պատերազմ հետ ենք բերելու այդ հողերը․ Քոչարյան (video) Եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով վթարվել են Հրազդան 110 կՎ և Առինջ 110 կՎ օդային գծերը Իրանը չի հանդուրժելու․ այդ սահմանը հանձնելուց հետո մեծ խնդիրների առաջ ենք կանգնելու․ Ռոբերտ Քոչարյան (video) Այն, ինչ հիմա անում են արցախցիների դեմ, անելու են նաև մյուսների դեմ․ Զաքարյան Ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում. բախվել են 2 «Mercedes Sprinter»-ը. վարորդներից մեկը մահացել է Քաղաքական մրցակիցներին թուլացնելու ճանապարհին իշխող ուժի պարագլուխը գնում է բիզնես խլելու ճանապարհով Ռիսկեր ու հակասություններ՝ հավասարակշռության բացակայության ֆոնին. «Փաստ» Կհստակեցվի կենսաթոշակը լիազորագրով վճարելու ընթացակարգը. «Փաստ» Հունիսի 7-ով ընտրական գործընթացները չեն ավարտվելու. «Հրապարակ» Մերժվածության համը. «Փաստ» Ռուսաստանում լուրջ են տրամադրված Հայաստանից ստացվող տեղեկություններին. «Հրապարակ» Արթուր Օսիպյանը կալանավորվեց․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Նիկոլ Փաշինյանի անհավասարակշիռ պահվածքի պատճառը ընդդիմության ռեյտինգի աճն է. «Հրապարակ» Ի՞նչ է թաքնված աղմուկի և ագրեսիվության տակ. «Փաստ» Հակաիրավական «բեսպրեդելն» ու արևմտյան փարիսեցիությունն՝ ընդդեմ հայ ժողովրդի. «Փաստ» Իշխանությունների թիրախում են ակտիվ արցախցիները. «Հրապարակ» ՔՊ-ում մտահոգված են Փաշինյանի պահվածքից. «Հրապարակ» ՔՊ-ի հարյուրավոր միլիոնների նվիրատվություններն ու պետական ֆինանսավորումը. «Ժողովուրդ» Գազի գնի բարձրացում է սպասվում. Կառավարությանը փոխանցվել է տեղեկությունը. «Ժողովուրդ» Ի՞նչ է սպասվում հանցագործություն կոծկողներին իշխանափոխությունից հետո. «Փաստ» Մակրոնի այցի օրերին «Վեոլիա Ջուր»-ի անարդյունավետ աշխատանքի հարցը չի քննարկվել. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 21-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Մայիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Մայիսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյան Մայիսի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյան Մայիսի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 19-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am