Տավրոս Սափեյանը ընտրողների՞ն է կաշառել․ հանցագործության մասին հաղորդմանն ընթացք է տրվել. «Փաստինֆո»

Թալինի ՔՊ-ական համայնքապետ Տավրոս Սափեյանի կողմից նախընտրական փուլում սոցիալական աջակցություն տրամադրելու դեպքի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել, դատախազությունից նշում են՝ օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել։

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ օրերս հայտնել ենք, որ Թալինում սոցիալական աջակցության անվան ներքո ՔՊ-ն լծվել է ընտրողներին «կաշառելու» գործին՝ փաստացի չարաշահելով վարչական ռեսուրսը։ Մասնավորապես, Թալինի վառ ՔՊ-ական համայնքապետ, ՔՊ-ի Թալինի տարածքային խորհրդի նախագահ Տավրոս Սափեյանն ապրիլի 27-ին ստորագրել է թիվ N 793-Ա որոշումը՝ սոցիալական աջակցություն տրամադրելու վերաբերյալ։ Որոշման համաձայն՝ «ՎԱՐԴԱՆՅԱՆՑ» ՍՊԸ-ին փոխանցվել է 370,000 ՀՀ դրամ, ինչպես նաև՝ ԼԱԵՐՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՁ-ին՝ 30,000՝ՀՀ դրամ՝ շահառուներին սնունդ ձեռք բերելու նպատակով։ Միևնույն ժամանակ 9 անձի սոցիալական աջակցություն է ցուցաբերվել՝ 30,000- 40,000 դրամից մինչև 100,000 դրամի չափով։

Միևնույն ժամանակ փոխանցվել է տարբեր քաղաքացիների սպառած էլեկտրաէներգիայի, ջրի գումարը, ինչպես նաեւ 54,160 դրամի չափով դեղորայքի գումար։ Հատկանշական է, որ համայնքապետը որոշել է սոցիալական աջակցությունը տրամադրել ընտրություններից ընդամենը մեկ ամիս առաջ, երբ արդեն հայտնի է ընտրության օրը, բարեգործության արգելքն էլ գործում է, մինչդեռ, ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է ենթադրում բարեգործության արգելքը խախտելու համար։ Մասնավորապես, հանրաքվեի կամ ընտրությունների նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև հանրաքվեի կամ ընտրությունների արդյունքների ամփոփումը (իսկ Ազգային ժողովի ընտրությունների դեպքում՝ Ազգային ժողով ընտրվելու մասին թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անդամի կողմից անձամբ կամ նրանց (այդ թվում՝ կուսակցության կամ դաշինքի) անունից կամ որևէ այլ եղանակով կամ բարեգործության անվան տակ ընտրողներին, ինչպես նաև հանրաքվեի մասնակիցներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթուղթ, ապրանք տալը (խոստանալը) կամ ծառայություններ մատուցելը (խոստանալը) պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով:

Բարձրացված աղմուկից հետո Տավրոս Սափեյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ ըստ էության հաստատելով, որ իրապես սոցիալական աջակցություն տրամադրվել է իր կողմից, սակայն մեր տեղեկության հաստատումն արել էր ՔՊ-ականին «հարիր» ոճով՝ վիրավորելով և թիրախավորելով ԶԼՄ-ներին։

Թալինի համայնքապետի գործողություններում ՀՀ ՔՕ-ով նախատեսված արարքը հայտնվել է նաև «Անկախ դիտորդի» տեսադաշտում։ Դանիել Իոաննիսյանն օրերս հայտարարություն էր արել՝ նշելով, որ «Անկախ դիտորդ» դաշինքում որոշեցին, որ Թալին հանայնքի ղեկավարի որոշմամբ համայնքապետարանի կողմից սոցիալական օգնության բաժանումը, մեր գնահատմամբ, խախտում է ՏԻՄ օրենքի վերաբերելի կարգավորումները և առերևույթ հանցակազմ է պարունակում ՀՀ Քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածով։

«Մասնավորապես, ՏԻՄ օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասի 1-ին կետը սահմանում է, որ համայնքապետարանի կողմից, որպես սոցիալական աջակցություն, չի կարող դրամական (հենց գունարի տեսքով) օգնություն տրվել։ Իսկ ՔՕ 221-րդ հոդվածն էլ սահմանում է, որ կուսակցության անդամի կողմից կամ նրա անունից այս փուլում գումար բաժանելն արգելված է։ Ըստ էության, Թալինի համայնքապետի որոշումները չեն բխում իր ինստիտուցիոնալ գործունեությունից, քանի որ առերևույթ խախտում են ՏԻՄ օրենքով նշված արգելքը, հետևապես, մեր գնահատմամբ, պետք է դիտարկվեն ՔՕ 221-րդ հոդվածի կոնտեքստում»,- նշել էր Իոաննիսյանը՝ հայտնելով, որ հաղորդում կներկայացվի։

ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ հաղորդումը ստացել են, օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել։

դիտվել է 200 անգամ
Լրահոս
ԵԱՏՄ-ից դուրս գալու ռիսկերն ու Հայաստանի տնտեսական կախվածությունները Փաշինյանի հետ վիճաբանած արցախցուն տանում են կալանավորման Սպերցյանը խոսել է Մարսելի հետաքրքրության և Եվրոպա տեղափոխվելու հավանականության մասին Վլադիմիր Պուտինը ժամանել է Չինաստան, սպասվում է Սի Ծինփինի հետ թեյախմություն Փաշինյանի աջակիցը դատապարտվել է 4 տարի ազատազրկման․ սպասում է վերաքննիչի որոշմանը. «Հրապարակ» ՀԱՊԿ․ միասին՝ հանուն միջազգային խաղաղության և կայունության ամրապնդում Ընդդիմության լիդերներին զգուշացնում եմ՝ ստիպված եք լինելու 200-250 միլիարդ գումար հայթայթել. Բագրատյան Չսխալվեք, 16-ին չդիպչեք, արյունոտ քվեաթերթիկ է. Ռոբերտ Քոչարյան Հայրենիքը սակարկության առարկա դարձրածները վայելում են իշխանությունը և նոր պարտություն նախապատրաստում Գերմանիան թույլատրել է ռшզմական գործողությունները Հորմուզի նեղուցում․ Մերց Գաղտնիք ասեմ, ФСБ-ի եֆրեյտոր Փաշինյանն է, շուտով սերժանտ կդառնա, շան տեղ մի դրեք էդ լուրերին․ Սամվել Կարապետյանը՝ The Insider-ի հրապարակման մասին Այստեղի սարերն էլ է ձնոտ, զգույշ եղեք, ձնոտ սար, որ տեսնում է, հանձնում է. Իշխան Սաղաթելյանը՝ Աշոցքում Եվրոպայի «ունիտազներն» ավելի մաքուր են, քան սրանց բերանի խոսույթը. Ռոբերտ Քոչարյան Անթույլատրելի և դատապարտելի ենք նկատում հանուն քաղաքական սեփական նկրտումների՝ Եկեղեցու և եկեղեցականության թիրախավորման քայլերը․ Գերագույն հոգևոր խորհուրդ ՀՀ-ից զենքի արտահանումն առաջին անգամ 10 տարի առաջ էր․ Ավետիք Քերոբյան 24 ժամ ջուր չի լինի Շղթայական ավտովթար է տեղի ունեցել, վիրավորների մեջ երեխաներ կան Մինչ այս պահը Փաշինյանի հետ վիճած երիտասարդը զրկված է իր պաշտպաններին տեսակցելու հնարավորությունից․ Ռոման Երիցյան Վայոց ձորում բախվել են «Nissan Rogue»-ն ու «ՎԱԶ-2107»-ը. կան վիրավորներ Երբ ղեկավարը հիստերիայի մեջ է, դա վատ նշան է. Խաչիկյան 69 միլիոն դրամ՝ ասֆալտապատման ու տուֆապատման աշխատանքների համար. ի՞նչ պայմանագրեր է կնքել Դիլիջանի համայնքապետարանը Բոլորիդ կուտեմ․․․ Մենք չէինք ուզում, բայց ի՞նչ կարող էինք անել` ժողովուրդը որոշեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը չի սպառնում որևէ երկրի Արամ Ա-ն Վատիկանին կոչ է արել օգնել հայ գերիների ազատ արձակման հարցում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյան Մայիսի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյան Մայիսի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 19-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am