ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի որդու՝ Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ քրեական գործն ապրիլի 14-ին մուտքագրվել է դատարան։ Այս մասին 24News-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Վլադիմիր Գասպարյանը, 2022 թվականի մայիսի 2-ից հաշվառված լինելով ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի N զինվորական կոմիսարիատում և ենթակա լինելով զորակոչման 2025 թվականի ձմեռային զորակոչին, 2026 թվականի հունվարի 23-ին ներկայացել է զինվորական կոմիսարիատ և հայտնել, որ հրաժարվում է ներգրավվել զորակոչային միջոցառումներին՝ այդ կերպ խուսափելով հայտարարված պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ձմեռային զորակոչից՝ այդ զորակոչից տարկետում ստանալու կամ ծառայությունից ազատվելու՝ օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության դեպքում: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից խուսափելը՝ այդ զորակոչից տարկետում ստանալու կամ ծառայությունից ազատվելու՝ օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության դեպքում։ Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը։ Գործը մակագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Գարիկ Աբելյանին։
Մայիսի 19-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Մայիսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը