«Հին Երևան»-ից` Եվրոպական դատարան. Ջեյմս Թուֆենկյանն ընդդեմ Հայաստանի. «Հետք»

Ամերիկահայ գործարար Ջեյմս Թուֆենկյանն ընդդեմ Հայաստանի գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Գանգատի առարկան Բուզանդի 32 հասցեի գույքն է, որը դեռևս 2000-ականների սկզբին ներառվել է «Հին Երևան» նախագծում, սակայն ցայսօր որևէ գործողություն չի կատարվել: Ջեյմս Թուֆենկյանը 25 տարի է` չի կարողանում սկսել իր հյուրանոցային բիզնեսն այդտեղ, գրում է «Հետքը»։

«Թուֆենկյան Թրանս Կավկազուս» ՍՊԸ-ն (ընկերության իրավահաջորդն այժմ «Ջեյ Էֆ Թի» ՍՊԸ-ն է, որի բաժնետերերը Ջեյմս Թուֆենկյանը (10%) և «Թուֆենկյան հոլդինգս» ՍՊԸ-ն են (90%), 2023թ. փետրվարին դիմել էր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետության (ի դեմս Ֆինանսների նախարարության): Խնդրել էր հաստատել Կառավարության որոշումների, գործողությունների և անգործության հետևանքով Բուզանդի 32 հասցեի սեփականատեր «Թուֆենկյան Թրանս Կավկազուս» ՍՊԸ-ի հիմնարար իրավունքի խախտման փաստը, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետությունից հօգուտ «Թուֆենկյան Թրանս Կավկազուս» ՍՊԸ-ի բռնագանձել 2 մլն դրամ գումար` որպես ընկերության սեփականության հիմնարար իրավունքի խախտման և դրա հետ կապված հոգեկան տառապանքի հետևանքով առաջացած ոչ նյութական վնասի հատուցում:

2025թ. մարտի 25-ին դատարանը մերժել էր «Թուֆենկյան Թրանս Կավկազուս» ՍՊԸ-ի հայցադիմումը, ինչից հետո ընկերությունը դիմել էր Վերաքննիչ դատարան: Վերաքննիչը բավարարել էր հայցը և դիմումն ուղարկել ստորադաս ատյան` ողջ ծավալով նոր քննության:

Ընկերությունը միաժամանակ դիմել էր Վարչական դատարան` վիճարկելով Կառավարության 2022թ. նոյեմբերի 24-ի որոշումը, որով «Հին Երևան» նախագծի իրականացման ժամկետը երկարաձգվել էր ևս մեկ տարով՝ մինչև 2023թ․։ Այս դատական գործում վիճարկում էին հենց ժամկետի երկարացման իրավաչափությունը, քանզի, ըստ ընկերության ներկայացուցիչ, փաստաբան Միքայել Դանիելյանի, այն հիմնավորված չէ:

Դատական երեք ատյաններն ապարդյուն անցնելուց հետո «Թուֆենկյան Թրանս Կավկազուս» ՍՊԸ-ն 2025թ. ապրիլին դիմել էր Սահմանադրական դատարան: ՍԴ-ում ընկերությունը վիճարկում էր «Հանրության գերակա շահի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքը, ինչպես նաև՝ Կառավարության 2018 և 2022 թվականների որոշումները, որոնցով երկարացվել են ժամկետները:

ՍԴ-ն 2025թ. դեկտմեբերին այս գործի վարույթը կարճել էր` անհիմն լինելու հիմնավորմամբ:

Ներպետական ատյանները սպառելուց հետո Թուֆենկյանի ներկայացուցիչները 2026-ի փետրվարի 26-ին դիմել են ՄԻԵԴ: Խնդրել են ճանաչել կոնվենցիոն իրավունքների, այս դեպքում` սեփականության, արդար դատաքննության, իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի և խտրականության բացառման իրավունքների խախտումները:

Հիշեցնենք` գործարար Թուֆենկյանին պատկանող «Թուֆենկյան թրանս Կավկազուս» ՍՊԸ-ն այդ տարածքը ձեռք էր բերել դեռ 2000 թվականին: Երկու տարի անց Կառավարության որոշմամբ գերակա շահ ճանաչված հասցեների ցանկում ընդգրկվել է նաև Բուզանդի 32-ը, և գույքի վրա արգելանք է դրվել: Այն ընդգրկվել է Երևանի գլխավոր պողոտայի՝ Աբովյան-Փավստոս Բուզանդ, Եզնիկ Կողբացի և Արամի փողոցներով պարփակված տարածքների մեջ, որտեղ պետք է կառուցվեր «Հին Երևան» նախագիծը։ Այդպիսով ընկերությունն այլևս որևէ գործունեություն իրականացնելու հնարավորություն չի ունեցել: Հետագայում հաջորդել են գերակա շահ ճանաչելու մյուս որոշումները, և գույքի վրա մշտապես պահպանվել է արգելանքը, իսկ «Հին Երևանն» այդպես էլ չի կառուցվել:

Թուֆենկյանի փաստաբան Միքայել Դանիելյանը նշում է, որ ընկերությունը պատրաստ էր, այսօր էլ դեմ չէ խելամիտ փոխհատուցման դիմաց գույքը հանձնել կառուցապատողին: Իսկ կառուցապատողը, հիշեցնենք, Մարսելում ՀՀ նախկին պատվավոր հյուպատոս, ժամացույցներ արտադրող շվեյցարական «Ֆրանկ Մյուլլեր» բրենդի համահիմնադիր, «Արմսվիսբանկի» և «Արցախբանկի» խոշոր բաժնետեր, գործարար Վարտան Սրմակեսի «Օլդ Սիթի» ՓԲԸ-ն է:

Քանի որ մինչեւ 2022 թվականը կառուցապատողը որևէ բանակցային գործընթաց չի նախաձեռնել գույքն օտարելու նպատակով, Թուֆենկյանը որոշել է իրավական գործընթաց սկսել:

2023 թվականի ապրիլին ընկերությունն, ի վերջո, գրավոր առաջարկ է ստացել կառուցապատողից 642 մլն դրամով գույքն իրացնելու վերաբերյալ (ներառյալ՝ օրենքով սահմանված 15 % հավելումն ու հարկերը):

Փոքր Կենտրոնում Բուզանդի 32 հասցեն 693 քմ տարածք է զբաղեցնում: Փաստաբան Դանիելյանն ասում է՝ բացառվում է, որ այն գնահատվի 1 քմ-ը 4000 դոլարից ցածր արժեքով: Դեռևս 2019-ին ընկերությունը գնահատում է պատվիրել լիցենզավորված «Էքսպերտ Օցենկա» ՍՊԸ-ին, որը գույքն ամբողջությամբ գնահատել է 834 մլն դրամ: Դրան գումարելով «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքի սահմանած 15 % հավելումն ու հարկերը՝ փոխհատուցման արժեքը դառնում է 1 մլրդ 350 մլն դրամ:

Նոր գնահատում` նոր արժեք

Այս տարվա փետրվարին Թուֆենկյանը նոր գնահատում է պատվիրել։ «Քրեագետ դատական և անկախ փորձաքննությունների կենտրոն» ՍՊԸ-ի նոր եզրակացությամբ ամրագրվել է, որ Բուզանդի 32 հասցեում գտնվող անշարժ գույքի շուկայական արժեքը փետրվարի 20-ի դրությամբ 1 մլրդ 77 մլն 500 հազար դրամ է: Դրան ավելանում է գերակա շահի վերաբերյալ օրենքի 15% հավելումը, և գումարը դառնում է 1 մլրդ 239 մլն դրամ: Ավելացված արժեքի հարկը 247 մլն 825 հազար դրամ է, ևս 233 մլն դրամ` շահութահարկը: Այդպիսով, նոր գնահատմամբ՝ գույքի արժեքն էականորեն տարբերվում է կառուցապատողի առաջարկից:

Կառուցապատող «Օլդ Սիթի» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Հայկ Դավթյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ Թուֆենկյանն իր գույքը գնահատել է որպես գործող համալիր, այդ պատճառով գնահատումները տարբեր են։ Սակայն, մեզ տրամադրված եզրակացությամբ՝ այն գնահատվել է որպես առկա գույք` հողամասով և 4-րդ կարգի վթարային շինությամբ:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

դիտվել է 517 անգամ
Լրահոս
Փաշինյանի հետ այսօր նոր միջադեպ է եղել. այո՛, դու ամեն տեղ մարդ ես սպա*ել. Քրիստինե Վարդանյան (video) Փաշինյանի երեսին էլ չեմ նայի, թե չէ․․․ քաղաքացիներ (video) Մհեր Գրիգորյա՛ն, դու «թաթալոշ ես» ուտելու․ Սուրեն Սուրենյանց (video) Հիմա ասեմ՝ ինչից է երեկ Նիկոլը սարսափել․ սրան քաղաքական չափալախ է հասնում․ Անդրանիկ Թևանյան (video) Սամվել Կարապետյանը քննարկում է մետրոյի 9 նոր կայարանի կառուցման անհրաժեշտությունը Քննարկման են ներկայացվել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման փաստաթղթերի ուղեցույցները #ՈՒՂԻՂ․ «Տո արի ու մի ասա՝ անաս*նը դու ես»․ Ռուբեն Հակոբյան (video) Նախարարությունը զգուշացնում է Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է Իսրայելի հարվածների հետևանքով 3000 զոհի մասին «Դավաճան, կապիտուլյանտ, մարդաս**ն»․ Արմեն Աշոտյանի արձագանքը՝ Նիկոլի սպառնալիքներին (video) Երկրի ղեկավարը ի՞նչ հիմքով չի բացառում, որ մեր տղաներին թիկունքից կրակող է եղել. Ռուբեն Մխիթարյան Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում լարվածությունը չի մարում․ դասախոսները՝ թիրախում Թրամփը սպառնում է Իրանին նոր պատերազմով, Նիկոլը սպառնում է ընդդիմությանը՝ նոր ռեպրեսիաներով Զրո ապրումակցում, զրո պատասխանատվություն, զրո խիղճ. հայ մարդն անկարևոր է այս իշխանության համար «Սա պետք է Նիկոլի ճակատին դնել»․ Հրանտ Բագրատյան (video) Պարտության հոտը. «Փաստ» Քրեական ոստիկանության աշխատողները հերթապահում են Իջեւանում ընդդիմադիր քաղաքական ուժերի շտաբների մոտ Հիստերի՛կ, դե լսիր՝ ինչ ես դու արել, այ․․․ արցախցու կոշտ խոսքը՝ Փաշինյանին (video) Քարոզչությանը խոչընդոտելու դեպքով 6 անձ կալանավորվել է, 4-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք Ի՞նչ էին փնտրում գյումրեցի ուսանողները Քաջարանում (video) Պետական համակարգ, ի պաշտոնե լռողներ, մտածեք... Երկրի լուծարման պարագայում ի՞նչ անձնական շահ Երկու դեռահաս կրակ են բացել Սան Դիեգոյի մզկիթում. կան զոհեր Օդի ջերմաստիճանը կնվազի Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած ոստիկանության մայորի պատիժը «Փաշինյանը փսիխոյի թեստը պրավալ տվեց․․․» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 19-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am