14 տարի, և մենք դեռ այստեղ ենք. Սիմեոնեի էմոցիոնալ պոռթկումը Բարսելոնային հաղթելուց հետո

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն չկարողացավ զսպել էմոցիաները, երբ Կլեման Տյուրպենի սուլիչն ազդարարեց խաղի ավարտն ու «Բարսելոնայի» նկատմամբ հերթական հաղթանակը։ Արգենտինացի մասնագետը, որին հազվադեպ կարելի է տեսնել ժպիտը դեմքին, այս անգամ տոնում էր իր թիմի դուրս գալը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ։ Այս մասին գրում է armsport.am-ը։

Խաղից հետո Սիմեոնեն խոստովանեց, որ թիմի տրանսֆորմացիան և մրցունակությունը 14 տարի անց էլ շարունակում են հուզել իրեն.

«Արդեն 14 տարի է՝ ես այստեղ եմ, և տեսնել, թե ինչպես է թիմը շարունակում պայքարել, ինձ մեծ ուժ է տալիս։ Մենք բազմիցս սկսել ենք զրոյից, փոխվել են ֆուտբոլիստներ, բայց մենք նորից Եվրոպայի լավագույն չորս թիմերի թվում ենք։ Դա արտակարգ զգացողություն է։ Մենք հսկայական ջանքեր գործադրեցինք 0-2 հաշվի պայմաններում, իսկ հետո խփեցինք մեր գոլը, որն ուղղակի գլուխգործոց էր»։

Սիմեոնեն նաև վերլուծել է խաղի ընթացքը՝ ընդգծելով, որ Բաենայի, Նիկոյի և Սորլոթի մուտքը դաշտ երկրորդ խաղակեսում թիմին անհրաժեշտ կայունություն հաղորդեց.

««Բարսելոնայի» դեմ խաղալու միայն մեկ տարբերակ կա՝ հարձակվել։ Եթե նրանց վրա չես հարձակվում, ապա պարտվում ես։ Նրանք գերազանց են գործում գրոհի գծում, և մենք գիտեինք, որ ստիպված ենք լինելու պաշտպանվել, բայց նաև գիտեինք, որ մեր հնարավորությունն ունենալու ենք»։

Խոսելով Կլեման Լենգլեի մասին, ով առաջին խաղակեսում սխալներ էր թույլ տվել, «Չոլոն» բարձր գնահատեց ֆուտբոլիստի հոգեբանական տոկունությունը.

«Նա արտակարգ տղա է և անհավանական ֆուտբոլիստ։ Հեշտ չէ վերականգնվել նման սխալներից հետո, բայց նա գտավ իր մեջ այդ ուժը և շարունակեց հանդիպումը բարձր մակարդակով»։

Հարցազրույցի վերջում Սիմեոնեն, վերջնականապես թոթափելով լարվածությունը, ամփոփեց.

«Լինել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում… Ի՜նչ հրաշալի է»։

դիտվել է 141 անգամ
Լրահոս
Իշխանական տագնապի դրսևորումները. իրավական կամայականությունից մինչև «շարիկովյան» բնազդներ Ես հաճախ եմ մտածում, որ ինձ էլ ոչինչ չի զարմացնի, բայց թերագնահատում եմ Փաշինյանի բարոյազրկության մակարդակը «Հայաստան» դաշինք․ իշխանությունը փորձում է ճնշումների միջոցով ապահովել վերարտադրություն Նիկոլը այսօր իր հայտնի լայվի մեջ բառացիորեն ասում է հետևյալը․․․ ԻՀՊԿ-ն կանխել է Իրան զենքի մեծ խմբաքանակի մաքսանենգության փորձը 32-ամյա վարորդը «BMW X5»-ով հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Արթուր Օսիպյանի գործով նյութերը ոստիկանությունից փոխանցվել են Քննչական կոմիտե Փրկել են երիտասարդ տղային, ով սպառնում էր նետվել կամրջից Այնթապում ճակատ ճակատի բախվել են «Լադա»-ն և «Opel Zafira»-ն․ 4 վիրավորներից մեկը անչափահաս է Թուրքիայում անհայտ անձը կրակ է բացել ռեստորանում․ կա 4 զոհ, ևս 8 մարդ վիրավորվել է. BBC Ահաբեկչական բովանդակությամբ տեսանյութը վստահաբար իշխանության կազմակերպած բեմադրությունն է․ Բեգլարյան Մոլդովայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է փոխանցել իր երկրում Ռուսաստանի դեսպանին Ինչու են ձերբակալել Փաշինյանի հետ վիճաբանության մեջ մտած Օսիպյանին «Ռոսիա մոլ»-ի ավտոկայանատեղիում հայտնաբերվել է տղամարդու մարմին Նիկոլական լոգիկա՝ եթե չես զոհվել պատերազմում, ուրեմն արդեն իսկ մեղավոր ես ու դասալիք. Կարպիս Փաշոյան Ձերբակալվել է Արթուր Օսիպյանը Երևանում 18-ամյա տղան ընկերոջ ծննդյան խնջույքից հետո ծեծի է ենթարկվել. կա վիրավոր Լիբանանի նախագահը հայտարարել է, որ կանի անհնարինն Իսրայելի հետ պատերազմը դադարեցնելու համար Ժողովրդավարությունը չի կարող լինել անվտանգության և խաղաղության երաշխավոր. Բագրատ Սրբազան Նիկոլը կռիվ է տալիս Փաշինյանի դեմ, պետք չէ վստահել ոչ Նիկոլին, ոչ էլ՝ Փաշինյանին. Շարմազանով Հրապարակվել են ԱԺ ընտրությունների քարոզչության կարգի պահպանման վերաբերյալ մշտադիտարկման արդյունքները Որքան ընտրող է ընտրողների ռեգիստրում ընդգրկված
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 19-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am