Եկեղեցու վրա ճնշումներ գործադրելու հարցում արտաքին գործոնը շատ կարևոր դեր է կատարում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. 2026 թվականի մարտի 11-ին ելույթ ունենալով Եվրախորհրդարանում (ԵԽ)՝ Նիկոլ Փաշինյանը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականներին մեղադրել էր Կրեմլի հետ կապեր ունենալու մեջ, ինչն արժանացել էր ԵԽ պատգամավորների բուռն ծափահարություններին։ Ուշագրավ է, որ նման բովանդակությամբ ելույթը հնչել է 2026 թվականի ամռանը Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններից առաջ, երբ ակնհայտ է, որ բարձրաստիճան հոգևորականների աջակցությունն ու վստահությունը վայելող քաղաքական ընդդիմադիր որոշ խմբավորումների կողմից ՔՊ կուսակցությունը բախվելու է լրջագույն դիմադրության։

Իր հերթին՝ Եվրախորհրդարանը բացահայտորեն աջակցում է Փաշինյանի հակաեկեղեցական քաղաքականությանը, որովհետև այնտեղ համոզմունք կա, որ ուղղափառությունն ընդհանրապես և Հայոց եկեղեցին մասնավորապես լրջորեն խոչընդոտում են եվրոպական քաղաքական համակարգի մեջ հայ հասարակության ինտեգրմանը։ Դա մի համակարգ է, որը ավանդական ու ազգային արժեքները փորձում է փոխարինել ազատամտությամբ ու հանդուրժողականությամբ։ Նախընտրական շրջանում ՀՀ իշխանությունների և Եկեղեցու միջև ընթացող հակամարտությունը ընտրազանգվածի հետ աշխատելու յուրահատուկ գործիք է դառնում, որով իրականացվում են քարոզչական կեղտոտ հնարքներ ու տեղեկատվական հարձակումներ։

Մինչև Փաշինյանի՝ Եվրախորհրդարան (Ստրասբուրգ) գնալը Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը շատ անորոշ մի հայտարարություն էր տարածել, որում նշված էր Հայաստանում սպասվող ընտրական գործընթացներում հնարավոր արտաքին միջամտության մասին։ Նորաստեղծ այդ ծառայության հայտարարությունից, սակայն, հասկանալի է դառնում, թե հատկապես ում են հասցեագրված այդ նախազգուշացումները։

Իսկ արդեն դրան հաջորդած՝ Եվրախորհրդարանի ելույթում Փաշինյանն ասաց, որ իր գլխավորած կառավարության նպատակն է Հայաստանում չեզոքացնել ավանդական կրոնական ինստիտուտների ազդեցությունը հայ հասարակության աշխարհայացքի ձևավորման վրա։ Նա մասնավորապես նշել էր հետևյալը. «Որոշ հոգևորականներ ցինիկ կերպով խախտել են հոգևոր բարեվարքության բոլոր կանոնները, այդպիսով իրենք իրենց խոցելի դարձրել օտարերկրյա հատուկ ծառայությունների համար»։ Ավելի հստակեցնելով իր ասածը՝ կառավարության ղեկավարը հոգևորականներին մեղադրել էր ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի հետ համագործակցելու մեջ՝ վկայակոչելով խորհրդային հին փաստաթղթերը, որոնց իսկությունը խիստ կասկածելի է։ Փաշինյանի խոսքերով, հոգևորականների այդ խումբը Հայաստանի նախկին ղեկավարների հետ ստանձնել է, այսպես կոչված, պատերազմի կուսակցության առաջնորդությունը, և փորձում են Հայաստանի անկախությունը զոհաբերել երրորդ երկրների աշխարհաքաղաքական շահերին։

ՀՀ իշխանությունների և Եկեղեցու քաղաքական դիմակայությունը նոր երևույթ չէ։ Գործնականում այն սկսվել է դեռևս 2018 թվականին՝ Փաշինյանի իշխանության գալուց անմիջապես հետո և աստիճանաբար ավելի ու ավելի է սրվել, ավելին, ինչպես տեսնում ենք, շարունակում է սրվել։ Հակաեկեղեցական գործողություններն սկսեցին համակարգային բնույթ կրել 2025 թվականի գարնանից սկսած, երբ կառավարությունը սկսեց հարձակումները Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և անձամբ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հեղինակության վրա։ Հարձակումների գլխավոր պատճառը այն կեղծ փաստաթղթերն էին, որոնցով իբր բացահայտվում էր մի շարք հոգևորականների՝ խորհրդային անվտանգային կառույցների հետ համագործակցությունը։ Սակայն այդ տեղեկությունները բազմիցս հերքվել են եկեղեցական կառույցների կողմից՝ բնութագրելով դրանք որպես կեղծ փաստաթղթեր։

Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Անդրեյ Լուգովոյի կարծիքով, ՀՀ իշխանությունների կողմից սանձազերծված հակաեկեղեցական արշավի մոտիվացիան իրականում ոչ թե այդ փաստաթղթերն են, այլ Հայ եկեղեցու և հայկական ազգային արժեքների ազդեցության թուլացումն է հայ հասարակական կյանքում ընդհանրապես։ Լուգովոյի խոսքով, Փաշինյանի ռեյտինգն այժմ կրիտիկական ցածր մակարդակի վրա է, այն կազմում է մոտ 11 տոկոս, և հենց դա է պատճառը, որ նա փորձում է պայմաններ ստեղծել ընտրական գործընթացները իշխող ուժի կողմից առավել կառավարելի դարձնելու համար։

Վերլուծելով հայաստանյան ներքաղաքական իրավիճակը՝ գաղաքագետ Հրանտ Միքայել յանը նկատել էր, որ իշխանությունների կողմից Եկեղեցու վրա իրագործվող ճնշումներին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին շատ զուսպ է արձագանքում։ Բացահայտ և ակտիվ պայքարի տրամաբանությունից հրաժարվելով՝ Եկեղեցին գերադասում է ստվերում մնալ՝ հույս ունենալով ժողովրդական աջակցության վրա։ Այդպիսի ռազմավարությունը, ըստ քաղաքագետի, թեև բացասաբար է ազդում պայքարի արդյունավետության վրա, սակայն բավականին նվազեցնում է Եկեղեցու և անձամբ Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նոր բռնաճնշումների էսկալացիայի ռիսկերը։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ու նրա Գահակալի վրա ճնշումներ գործադրելու հարցում արտաքին գործոնը շատ կարևոր դեր է կատարում։ Ներքաղաքական խաղերին զուգահեռ՝ արտաքին խաղացողները, ինչպիսիք են Ադրբեջանն ու Եվրոպական միությունը, շատ լուրջ ազդեցություն են գործում Եկեղեցու շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վրա։ Դրա մասին են վկայում նաև Փաշինյանի՝ Ստրասբուրգում տեղի ունեցած ելույթից հետո, մի շարք ադրբեջանական քաղաքական գործիչների սինխրոն հայտարարությունները, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ այդ տեղեկատվական կեղտոտ արշավում ձեռք բերված են եղել երկկողմանի պայմանավորվածություններ։

Դիտարկելով այս ամենը՝ ես լիովին համամիտ եմ բազմաթիվ այն վերլուծաբանների հետ, որոնք գտնում են, որ ՀՀ իշխանությունների կողմից ներկայումս տարվող թե՛ ներքին և թե՛ արտաքին քաղաքականությունը միտված է խզելու հայ ժողովրդի կապը իր պատմական անցյալի ու իր ազգային ինքնության հետ, ինչը միանշանակորեն կհանգեցնի Հայաստանում արտաքին ուժերին ենթարկվող քաղաքական լանդշաֆտի ձևավորմանը։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 193 անգամ
Լրահոս
«Գժական գնացող հիստերիկը. պացիենտի նկատմամբ կարեկցանք չի՛ լինելու»․ Քոչարյանը՝ Փաշինյանի մասին (video) Նիկոլը երեկ սարսափի մեջ բացահայտեց իր խայտառակ ծրագիրը․ Իշխան Սաղաթելյան (video) Փաշինյանի հետ այսօր նոր միջադեպ է եղել. այո՛, դու ամեն տեղ մարդ ես սպա*ել. Քրիստինե Վարդանյան (video) Փաշինյանի երեսին էլ չեմ նայի, թե չէ․․․ քաղաքացիներ (video) Մհեր Գրիգորյա՛ն, դու «թաթալոշ ես» ուտելու․ Սուրեն Սուրենյանց (video) Հիմա ասեմ՝ ինչից է երեկ Նիկոլը սարսափել․ սրան քաղաքական չափալախ է հասնում․ Անդրանիկ Թևանյան (video) Սամվել Կարապետյանը քննարկում է մետրոյի 9 նոր կայարանի կառուցման անհրաժեշտությունը Քննարկման են ներկայացվել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման փաստաթղթերի ուղեցույցները #ՈՒՂԻՂ․ «Տո արի ու մի ասա՝ անաս*նը դու ես»․ Ռուբեն Հակոբյան (video) Նախարարությունը զգուշացնում է Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է Իսրայելի հարվածների հետևանքով 3000 զոհի մասին «Դավաճան, կապիտուլյանտ, մարդաս**ն»․ Արմեն Աշոտյանի արձագանքը՝ Նիկոլի սպառնալիքներին (video) Երկրի ղեկավարը ի՞նչ հիմքով չի բացառում, որ մեր տղաներին թիկունքից կրակող է եղել. Ռուբեն Մխիթարյան Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում լարվածությունը չի մարում․ դասախոսները՝ թիրախում Թրամփը սպառնում է Իրանին նոր պատերազմով, Նիկոլը սպառնում է ընդդիմությանը՝ նոր ռեպրեսիաներով Զրո ապրումակցում, զրո պատասխանատվություն, զրո խիղճ. հայ մարդն անկարևոր է այս իշխանության համար «Սա պետք է Նիկոլի ճակատին դնել»․ Հրանտ Բագրատյան (video) Պարտության հոտը. «Փաստ» Քրեական ոստիկանության աշխատողները հերթապահում են Իջեւանում ընդդիմադիր քաղաքական ուժերի շտաբների մոտ Հիստերի՛կ, դե լսիր՝ ինչ ես դու արել, այ․․․ արցախցու կոշտ խոսքը՝ Փաշինյանին (video) Քարոզչությանը խոչընդոտելու դեպքով 6 անձ կալանավորվել է, 4-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք Ի՞նչ էին փնտրում գյումրեցի ուսանողները Քաջարանում (video) Պետական համակարգ, ի պաշտոնե լռողներ, մտածեք... Երկրի լուծարման պարագայում ի՞նչ անձնական շահ Երկու դեռահաս կրակ են բացել Սան Դիեգոյի մզկիթում. կան զոհեր Օդի ջերմաստիճանը կնվազի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 19-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am