Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղի կենտրոնից հեռացնելու են արձանը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «2024-ին «Հրապարակ»-ը գրել էր, որն ԿԳՄՍՆ-ն դպրոցներին հրահանգել է՝ հեռացնել փառքի անկյունները, հուշատախտակները, որտեղ ազատամարտիկների, ազգային հերոսների, զոհված զինծառայողների նկարներն են փակցված, դրանից հետո լրատվականները բազմաթիվ ահազանգեր եւ փաստեր են հրապարակել այն մասին, որ այս կամ այն տարածքից հեռացրել են փառքի անկյունները, ազգային հերոսների լուսանկարները։

Օրինակ, նույն 2024-ին Արարատ քաղաքի կենտրոնում գտնվող պուրակից հեռացվել էին ազգային հերոսների նկարները, դրանք մինչ օրս չեն վերականգնվել, կամ որ վերջին ամենաթարմ դեպքը՝ Սարդարապատի դպրոցի տնօրեն Կարինե Սմբատյանին աշխատանքից հեռացվել էր մարզպետ Վահրամ Խաչատրյանի հրահանգը չլսելու եւ Արցախի դրոշը դպրոցից չհեռացնելու համար։

«Պարոն մարզպետ, դուք կարող եք հեռացնել ինձ պաշտոնից, բայց չեք կարող հեռացնել հայրենասիրությունն իմ սրտից», – հրաժեշտի հրապարակման մեջ գրել էր Կարինե Սմբատյանը։

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Արարատի համայնքապետարանը այս անգամ էլ որոշել է Վազգեն Սարգսյանի հայրենի՝ Արարատ գյուղի Մշակույթի տան (գյուղի կենտրոն) մոտ գտնվող 20-րդ դարի սկզբի հեղափոխական շարժման կարևոր դեմքերից մեկի՝ Ստեփան Շահումյանի արձանը հեռացնել, դրա համար առաջիկայում կազմակերպել է հանրային լսումներ։

Հիշեցնենք, որ Ստեփան Շահումյանի անունով է անվանակոչվել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը եւ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքը, եւ հենց Արցախի կենտրոնում նախկինում Ստեփան Շահումյանի արձանն է եղել եւ հրապարակը ի պատիվ նրա կոչվել է Շահումյանի հրապարակ։

Արարատի վարչական ղեկավար Էլեն Գասպարյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ Ստեփան Շահումյանի արձանը ցանկանում են տեղափոխել այգի՝ տեղում կտեղադրվի Վազգեն Սարգսյանի արձանը․ «Ժողովուրդն է այդպես ցանկացել»։

Ստորագրահավա՞ք է եղել, վարչական ղեկավարն ասաց՝ ոչ, քննարկում է եղել»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 294 անգամ
Լրահոս
Ձեզ չթվա՛՝ հենց այնպես եմ այս սարսափելի փաստերը ձեզ ներկայացնում․ Սամվել Կարապետյանը մանրամասնում է (video) Մայիսի 25-ից 28-ը կլինեն երթևեկության սահմանափակումներ․ որ փողոցներն են փակ լինելու Իրանն «ահաբեկչական կազմակերպության անդամակցելու» մեղադրանքով երկու անձի մահապատժի է ենթարկել «Բոլորին դեմ եմ» կուսակցության անդամները ռեկորդային թվով ինքնաբացարկներ են ներկայացրել Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում հնչել է «Կիլիկիան». կատարել են Արամ Ա-ն և սրբազան հայրերը Դավիթաշենում ժամերի ընթացքում գողը կամ գողերը նույն թաղամասում թալանել են 12 ավտոմեքենաներ «Հիմա ուշադիր լսի՛ր, այ սոված թալանչի, էլ չես կարողանալու թռնես»․ Սարգսյանի կոշտ խոսքը(video) Նիկոլը մինչև վերջ կզել է Ալիևի առաջ․ մենք առանց պատերազմ հետ ենք բերելու այդ հողերը․ Քոչարյան (video) Եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով վթարվել են Հրազդան 110 կՎ և Առինջ 110 կՎ օդային գծերը Իրանը չի հանդուրժելու․ այդ սահմանը հանձնելուց հետո մեծ խնդիրների առաջ ենք կանգնելու․ Ռոբերտ Քոչարյան (video) Այն, ինչ հիմա անում են արցախցիների դեմ, անելու են նաև մյուսների դեմ․ Զաքարյան Ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում. բախվել են 2 «Mercedes Sprinter»-ը. վարորդներից մեկը մահացել է Քաղաքական մրցակիցներին թուլացնելու ճանապարհին իշխող ուժի պարագլուխը գնում է բիզնես խլելու ճանապարհով Ռիսկեր ու հակասություններ՝ հավասարակշռության բացակայության ֆոնին. «Փաստ» Կհստակեցվի կենսաթոշակը լիազորագրով վճարելու ընթացակարգը. «Փաստ» Հունիսի 7-ով ընտրական գործընթացները չեն ավարտվելու. «Հրապարակ» Մերժվածության համը. «Փաստ» Ռուսաստանում լուրջ են տրամադրված Հայաստանից ստացվող տեղեկություններին. «Հրապարակ» Արթուր Օսիպյանը կալանավորվեց․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Նիկոլ Փաշինյանի անհավասարակշիռ պահվածքի պատճառը ընդդիմության ռեյտինգի աճն է. «Հրապարակ» Ի՞նչ է թաքնված աղմուկի և ագրեսիվության տակ. «Փաստ» Հակաիրավական «բեսպրեդելն» ու արևմտյան փարիսեցիությունն՝ ընդդեմ հայ ժողովրդի. «Փաստ» Իշխանությունների թիրախում են ակտիվ արցախցիները. «Հրապարակ» ՔՊ-ում մտահոգված են Փաշինյանի պահվածքից. «Հրապարակ» ՔՊ-ի հարյուրավոր միլիոնների նվիրատվություններն ու պետական ֆինանսավորումը. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 21-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Մայիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Մայիսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյան Մայիսի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյան Մայիսի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 19-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am