«Սրանից դաժան ցավ չկա, բայց ավագ որդի ունենք, հանուն նրա պետք է ապրենք». Շոթա Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Շեխերում

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շոթան շատ աշխույժ երեխա էր։ 14-15 տարեկանում առաջ էր ընկնում, շրջապատում բոլորին օգնում, ինչպես ժողովուրդն է ասում՝ բոլորին օգնության ձեռք էր մեկնում։ Բանակում ծառայելիս էլ նույն կերպ օգնության ձեռք է մեկնել բոլոր-բոլորին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Արմենակը՝ Շոթայի հայրիկը։

Շոթան ծնունդով Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղից է, որտեղ նրա մանկությունն ու պատանեկությունն են անցել, հաճախել է գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցը։ Դպրոցական տարիների մասին խոսելիս հայրիկը նշում է՝ ավագ որդին երեք կարմիր դիպլոմ ունի, իսկ ահա Շոթայի դեպքում չի կարող ասել, որ գերազանց առաջադիմություն է ունեցել։ «Սիրելի առարկան եղել է «Մաթեմատիկան»։ Դպրոցն ավարտելուց հետո եղբայրն ուզում էր, որ նա մեքենայի դիագնոստիկայի հետ կապված նրբությունները սովորեր, բայց Շոթան գնաց վարորդական դասընթացների։ Արդյունքում այնպես ստացվեց, որ որոշեց ծառայությունից վերադառնալուց հետո զբաղվել կրթությունը շարունակելու գործով»։

Ավտոէլեկտրիկի մասնագիտացումը սովորելու և այգեգործությամբ զբաղվելու մտադրություն ուներ։ «Մենք հողատարածք ունենք, ասում էր. «Կգամ, տարբեր տեսակի ծառեր կտնկեմ, կզբաղվեմ այգեգործությամբ»։ Երբեք միտք չի ունեցել գյուղից տեղափոխվելու։ Այնքան կապված էր մայրիկի հետ։ Հասուն տղա էր, դպրոցից դուրս էր գալիս, զանգահարում էր մայրիկին, նրա հետ խոսելով՝ հասնում էր տուն»։

2019 թվականի հուլիսի 17-ին Շոթան զորակոչվում է ժամկետային զինծառայության։ Ծառայում էր Ջրականում։ «Շոթաս շատ սիրով է մեկնել ծառայության։ Եվ միշտ ասում էր, որ Հայաստանի ամենահեռու կետում պետք է ծառայի։ Այդպես էլ եղավ։ Երբեք դժգոհություններ չի ունեցել ծառայությունից, սիրով էր ծառայում»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Զանգահարում էր, զրուցում էինք, բայց շատ գաղտնապահ էր, մեզ ոչինչ չէր ասում։ Երեք օր էր անցել պատերազմի սկզբից, ինձ հետ զրույցում ասաց՝ պապա՛, Բաքվից ի՞նչ բերենք։ Բայց հետո, երբ իրեն հարցեր էի տալիս, միայն ասում էր՝ ամեն ինչ լավ է։ 31 օր կռիվ է տվել։ Ջրականից հասել է Հադրութ, այնտեղից Շեխերով կռվելով՝ հասել է Կարմիր շուկա և այդպես շարունակ»։

Շոթայի մարտական ուղին փաստում է, որ ավագ հրաձիգ, շարքային Շոթա Արմենակի Գևորգյանը ծառայության ընթացքում իրեն դրսևորել է միայն դրական կողմերով. «Շարքային Գևորգյանը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ստորաբաժանման կազմով դիրքավորվել է թիկունքի ապահովման կետի շրջանում: Մարտը շարունակվել է մինչև 2020 թվականի սեպտեմբերի 28-ը՝ «300» հրամանատարական դիտարկման կետի շրջանում, որտեղ շարքային Գևորգյանն ակտիվ մասնակցություն է ունեցել՝ հակառակորդին հասցնելով կենդանի ուժի կորուստներ: 2020 թվականի սեպտեմբերի 30-ին ստորաբաժանման կազմում հակագրոհի ժամանակ ստացել է բեկորային վնասվածքներ՝ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ ցանկություն է հայտնել վերադառնալ և շարունակել մասնակցել մարտական գործողություններին: Ստորաբաժանման կազմով 2020 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 7-ը թեժ մարտեր են մղել, որից հետո նահանջել են և անցել պաշտպանության «Արա Լեռ» տեղամասում տեղակայված զորամասի շրջանում։ 2020թ. հոկտեմբերի 7-ին ստորաբաժանման կազմով տեղակայվել են Հադրութի դպրոցում՝ վերախմբավորման համար։ Հաջորդ օրը՝ հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցումը կանխելու համար, ստորաբաժանումը տեղակայվել է «Չռիկներ» կոչվող տարածքում: 2020 թվականի հոկտեմբերի 8-ից հոկտեմբերի 28-ը շարքային Գևորգյանն ակտիվ մասնակցել է Նորաշենի, Հադրութի, Թութակի, Շեխերի ուղղությամբ մղված մարտական գործողություններին, դասակի կազմով հետ են մղել հակառակորդին՝ զգալի կորուստներ պատճառելով նրանց»: Զինակից ընկերների հավաստմամբ, Շոթան օգնել է վիրավորներին, տարհանել նրանց մարտի դաշտից:

Շոթայի հետ վերջին զրույցը եղել է հոկտեմբերի 28-ին։ «Այդ օրը՝ ժամը մոտավորապես երեքի կողմերը, խոսել է մայրիկի հետ։ Ինձ հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 27-ին։ Այդ օրը նաև բոլոր հարազատներին էր զանգահարել։ Հոկտեմբերի 28-ից հետո իր կապ չենք ունեցել։ Հետո մեզ ասացին, որ իրեն տեղափոխել են Լաչին, դրա համար կապ չկա։ Բայց կարծում եմ՝ իրենք արդեն գիտեին, որ Շոթան զոհվել է, բայց մեզ ճիշտը չէին ասում»։

Շոթան անմահացել է հոկտեմբերի 28-ին Շեխերում՝ հակառակորդի գերակշիռ ուժերի դեմ պայքարում։ «Տղայիս զոհվելու լուրը մեզ հասավ օրեր անց, բայց իրեն գտել ենք դեկտեմբերի 1-ին։ Մեկ ամսվա մեջ իրեն փնտրել եմ հնարավոր բոլոր տեղերում։ Դեմքն, իհարկե, փոխվել էր, բայց տղայիս մարմինն ամբողջական էր, ճանաչելի, իր շղթան վզին էր, նաև ճանաչելի նշաններ ուներ»։

Ապրելու ուժի մասին։ «Մեր Շոթան միշտ մեզ հետ է, իրեն երբեք չենք մոռանում, ամեն օր այցելում ենք տղայիս։ Չեմ ցանկանա, որ որևէ ծնող իր ձեռքով իր երեխային հողին հանձնի։ Դրանից դաժան բան աշխարհում չկա, բայց որևէ բան փոխել չենք կարող։ Պետք է ամուր լինենք, ավագ որդի ունենք։ Մեր որդուն՝ Շիրակին պետք է ամուսնացնենք, նրա կողքին լինենք»։

Հ. Գ. - Շոթա Գևորգյանը ծառայության ժամանակ պարգևատրվել է «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշանով։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի մեդալներով։ Պարգևատրվել է նաև ՀԿ-ի կողմից։ Շոթան հետմահու պարգևատրվել է նաև մի շարք պատվոգրերով։ Հուղարկավորված է Ներքին Գետաշենի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

դիտվել է 114 անգամ
Լրահոս
Երուսաղեմում ճրագալույցի պատարագին կմասնակցեն նաև հավատացյալներ՝ սահմանափակ թվով․ «Փաստինֆո» Արտակարգ դեպք Աղվերան-Արզական ճանապարհին․ հողազանգվածը սարից թափվել է և ճանապարհը դարձրել անանցանելի Վաղը կհնչի ՀՀ ապագա վարչապետ Կարապետյանի` «Փոփոխության ելույթը»․ Ուժեղ Հայաստան Եգիպտոսի փոստային ծառայությունը նամականիշ-գեղաթերթիկ է թողարկել՝ հայազգի դիվանագետի դիմանկարով Անհայտ անձինք հրաձգություն են բացել Աֆղանստանում. զոհվել է 7 մարդ Գևորգ Գրիգորյանն Անահիտ Ավանեսյանին հրավիրում է բանավեճի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղն Իրանի թիրախու՞մ. նավթի գների աճն ինչպես կազդի Ադրբեջանի վրա Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. 4 վիրավոր կա Շիրակի մարզում ավտովթшրի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 1 և 3 տարեկան տղաների վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ Նախընտրական ասֆալտ՝ հետընտրական ճաքերով. 5 ամիս առաջ արված ասֆալտը փլվել է. «Իշխանություն» Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման Ադրբեջանը մեծացնում է Վրաստանի հետ ցամաքային փոխադրումների քվոտաները Ինչո՞ւ է Հայաստանի դիմակայունության շեմն այնքան իջեցվել Պարզվել է այսօրվա ողբերգակական վթարի հետևանքով 6 մահացածների և վիրավորների ինքնությունը Ստեփան Դեմիրճյանը ԴՕԿ կուսակցության հետ երբևէ հանդիպում կամ քննարկում չի ունեցել․ ՀԺԿ Դավիթ Մինասյանը կմնա կալանքի տակ. դատախազությունը մերժել է պաշտպանների միջնորդությունը Տեղի ունեցած վանդալիզմի հետևանքով խեղվել ու աղճատվել է հանրապետական նշանակության հուշարձանի տեսքն ու ամբողջականությունը Ինչ է ցանկանում Ռուսաստանը Շիրակի մարզում վթարից մաhացած 6 քաղաքացիներից 5-ը մի ընտանիքից են Իրանից հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները կարող են տևել 2-3 օր Շիրակի մարզում վթարից մաhացած 6 քաղաքացիներից 5-ը մի ընտանիքից են Զելենսկու առաջարկը Դավիթ Մինասյանը կշարունակի մնալ կալանքի տակ Լևոն Տեր-Պետրոսյանի նոր գրառումը Ողբերգական վթարից տուժած 3 անչափահաս տեղափոխվել է Երևան. 1-ը Երևան է տեղափոխվում ուղղաթիռով
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am