Երբ համապատասխան կառույցները տարիներ շարունակ զբաղված են «աչքփակոցիով». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Երեկ SHAMSHYAN.com-ը տեղեկություն էր հաղորդել, որ օրեր առաջ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժին է զանգահարել Ղազախստանի քաղաքացի 40-ամյա Ալեքսանդրա Պ.-ն և հայտնել, որ նույն օրը Բաղրամյան պողոտայի 25 հասցեում գտնվող «Շառլոտ» գիշերային ակումբի տնօրենն իրեն առաջարկել է 150 հազար ՀՀ դրամ գումարի դիմաց սեռական հարաբերություններ ունենալ տարբեր անձանց հետ: Ալեքսանդրա Պ.-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքը հրաժարվել է, ինչի արդյունքում տնօրենը իրեն հեռացրել է աշխատանքից՝ չվճարելով այս տարվա փետրվարի 10-ից մինչ մարտի 30-ը աշխատած 320 հազար ՀՀ դրամ գումարը։

Հիշեցնենք, որ սա նույն գիշերային ակումբն է, որի հետ կապված «Փաստը» ոչ մեկ անգամ ահազանգեր է հնչեցրել՝ տեղեկացնելով, որ այդ ակումբը գործում է բացահայտ խախտումներով։ Մասնավորաբար, Երևանի ավագանու թիվ 188-Ն որոշումը հստակ ասում է, որ նման օբյեկտը չի կարող գտնվել բնակելի շենքերից 100 մետրից պակաս հեռավորության վրա, այնինչ «Շառլոտ կաբարեն» այս պահանջը խախտում է տարիներով և շարունակում է աշխատել՝ առանց որևէ իրական հետևանքի։ Բնակիչների գիշերային հանգիստը խաթարվում է մշտապես. աղմուկ, ալկոհոլի ազդեցության տակ գտնվող խմբեր, վեճեր: Տեղի է ունենում հանրային կարգի խախտում՝ ո՛չ մեկ օր, ո՛չ մեկ ամիս, այլ տարիներ շարունակ։ Եվ այս ամենը՝ Երևանի կենտրոնում, պետական կառույցների անմիջական վերահսկողության գոտում։ Մի խոսքով, այն վերածվել է անօրինականության յուրատեսակ «որջի»: Սակայն տարիներ շարունակ իրավապահ մարմինները աչք են փակել այս ամենի վրա:


Հարգելով յուրաքանչյուրի անմեղության կանխավարկածը, այդուամենայնիվ, պետք է նշել, որ այս ամենի ֆոնին հազիվ թե պատահական է վերոնշյալ տեղեկությունը:


Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 09․ 04․ 26

դիտվել է 372 անգամ
Լրահոս
Ախուրյանի ՔՊ-ական համայնքապետն աշխատանքից ազատել է ԲՀԿ-ական տեղակալին Գիտությունը պետք է զարգանա տնտեսության և արդյունաբերության հետ մեկտեղ. Ռոբերտ Քոչարյան «Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին Շղթայական ավտովթար՝ Արագածոտնի մարզում Երուսաղեմում ճրագալույցի պատարագին կմասնակցեն նաև հավատացյալներ՝ սահմանափակ թվով․ «Փաստինֆո» Արտակարգ դեպք Աղվերան-Արզական ճանապարհին․ հողազանգվածը սարից թափվել է և ճանապարհը դարձրել անանցանելի Վաղը կհնչի ՀՀ ապագա վարչապետ Կարապետյանի` «Փոփոխության ելույթը»․ Ուժեղ Հայաստան Եգիպտոսի փոստային ծառայությունը նամականիշ-գեղաթերթիկ է թողարկել՝ հայազգի դիվանագետի դիմանկարով Անհայտ անձինք հրաձգություն են բացել Աֆղանստանում. զոհվել է 7 մարդ Տղաների վիճակը ծայրահեղ ծանր է Գևորգ Գրիգորյանն Անահիտ Ավանեսյանին հրավիրում է բանավեճի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղն Իրանի թիրախու՞մ. նավթի գների աճն ինչպես կազդի Ադրբեջանի վրա Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. 4 վիրավոր կա Շիրակի մարզում ավտովթшրի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 1 և 3 տարեկան տղաների վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ Նախընտրական ասֆալտ՝ հետընտրական ճաքերով. 5 ամիս առաջ արված ասֆալտը փլվել է. «Իշխանություն» Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման Ադրբեջանը մեծացնում է Վրաստանի հետ ցամաքային փոխադրումների քվոտաները Ինչո՞ւ է Հայաստանի դիմակայունության շեմն այնքան իջեցվել Պարզվել է այսօրվա ողբերգակական վթարի հետևանքով 6 մահացածների և վիրավորների ինքնությունը Ստեփան Դեմիրճյանը ԴՕԿ կուսակցության հետ երբևէ հանդիպում կամ քննարկում չի ունեցել․ ՀԺԿ Դավիթ Մինասյանը կմնա կալանքի տակ. դատախազությունը մերժել է պաշտպանների միջնորդությունը Տեղի ունեցած վանդալիզմի հետևանքով խեղվել ու աղճատվել է հանրապետական նշանակության հուշարձանի տեսքն ու ամբողջականությունը Ինչ է ցանկանում Ռուսաստանը Շիրակի մարզում վթարից մաhացած 6 քաղաքացիներից 5-ը մի ընտանիքից են Իրանից հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները կարող են տևել 2-3 օր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am