Ըստ թուրքական Cumhuriyet-ի՝ Հայաստանը Կովկասի և Կենտրոնական Ասիայի բանալին է, և ընտրությամբ կորոշվի, թե ում ձեռքում կհայտնվի այդ բանալին

Հայաստանում ընտրությունները կդառնան Արևմուտքի և Ռուսաստանի միջև բախումների ասպարեզ։

ԱՄՆ-ն փորձում է իրականացնել Ադրբեջանը Կենտրոնական Ասիայի հետ միավորելու նախագիծ, որից կշահի նաև Թուրքիան։ Սակայն, Մոսկվայի ազդեցությունը տարածաշրջանում կարող է հեշտությամբ ուժեղանալ ամառային ընտրություններից հետո, նշում է պարբերականի վերլուծաբան Բերկտայ Դենիզը:

Իրանի շուրջ պատերազմի հենց սկզբում Բերկտայ Դենիզըը նշել էր, որ այս պատերազմը Ռուսաստանին դնում է դիլեմաների առաջ։ Դրանցից ամենակարևորը հետևյալն է. Ռուսաստանը չի ցանկանում, որ Թրամփը հաղթի պատերազմում, բայց նաև չի ցանկանում, որ ամերիկացի առաջնորդը ձախողվի և, որպես արդյունք, կորցնի ողջ քաղաքական իշխանությունը։ Որովհետև Թրամփի ձախողումը կհանգեցնի այն պառակտման վերացմանը, որը Արևմտյան աշխարհում առաջացել է Ուկրաինայի շուրջ՝ նրա իշխանության գալուց ի վեր, և Ռուսաստանին հակադրվող միասնական արևմտյան դաշինքի ի հայտ գալուն։

Չնայած ամերիկացի առաջնորդի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում կարող է ավելի բարենպաստ լինել Ռուսաստանի համար, և Վլադիմիր Պուտինին ամերիկացի առաջնորդը դիմավորեց կարմիր գորգով Ալյասկայում, Թրամփի Ամերիկայի և Ռուսաստանի շահերը բախվում են, մասնավորապես Կովկասում և Կենտրոնական Ասիայում: Մենք նախկինում գրել էինք Ռուսաստանում և Իրանում «Թրամփի միջանցք» նախագծի վերաբերյալ մտահոգությունների մասին, որը նպատակ ունի միավորել Կովկասում Ադրբեջանին և Հայաստանին:

Անցյալ շաբաթ Բաքվում կայացած Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) վարչապետների գագաթնաժողովում Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հայտարարեց, որ այս միջանցքը Բաքվի համար առաջնահերթություն է, և որ նախագիծը կկապի ոչ միայն Ադրբեջանի մայրցամաքային մասը Նախիջևանի հետ, այլև ամբողջ թյուրքական աշխարհը: Ղազախստանը և Կենտրոնական Ասիայի այլ երկրներ նույնպես հետաքրքրություն են հայտնել այս երթուղու նկատմամբ: Հաշվի առնելով, որ Կովկասի հիմնական նշանակությունը Արևմուտքի համար կայանում է Կենտրոնական Ասիա տանող ճանապարհին գտնվելու մեջ, մենք «Թրամփի միջանցքը» դիտարկում ենք որպես Ռուսաստանի ազդեցությանը մարտահրավեր ոչ միայն Կովկասում, այլև Կենտրոնական Ասիայում, նշում է թուրք վերլուծաբանը:

Շղթայի ամենաթույլ օղակը Փաշինյանն է

Ըստ թուրք վերլուծաբանի, ԱՄՆ նախագահի կողմից Կովկասում և Կենտրոնական Ասիայում կառուցվող շղթայի ամենաթույլ օղակը Հայաստանն է։ Ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանի կառավարությունը աստիճանաբար կորցնում է ժողովրդի աջակցությունը, իսկ Ռուսաստանի ազդեցությունը հասարակության վրա, չնայած ամեն ինչի, մնում է ուժեղ։ Մեծ հավանականություն կա, որ ռուսամետ ընդդիմությունը կհաղթի հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք ընտրություններում, նշում է թուրք վերլուծաբանը:

Դրա պատճառով, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գիտակցելով, որ չի կարողանա բացահայտորեն հակադրվել Ռուսաստանին ընտրություններից առաջ, ապրիլի 1-ին այցելեց Մոսկվա: Այնտեղ նա ջերմ հանդիպում ունեցավ Վլադիմիր Պուտինի հետ: Այնուամենայնիվ, Ռուսաստանի առաջնորդը հստակեցրեց, որ եթե Հայաստանը ընտրի ԵՄ անդամակցությունը, ապա ծանր գին կվճարի: Այցելությունից անմիջապես հետո փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Ռուսաստանը Հայաստանի հետ իր հարաբերություններում կդիտարկի գործողությունները, այլ ոչ թե խոսքերը:

Ռուսական կողմից ստացված հաղորդագրությունները ցույց են տալիս, որ Փաշինյանը, Պուտինին գովաբանելով հանդերձ, չի կարողացել զրկել հայկական ընդդիմությանը Ռուսաստանի աջակցությունից։ Այնուամենայնիվ, ԵՄ ղեկավարությունը հայտարարել է, որ փորձագետներ կուղարկի Հայաստան՝ ընտրությունների ժամանակ հնարավոր «հիբրիդային սպառնալիքներին» հակազդելու համար։ Վերջին տարիներին ԵՄ-ն մեղադրել է ռուսամետ թեկնածուներին Արևելյան Եվրոպայի տարբեր երկրներում ընտրակեղծիքների մեջ։ Հետևաբար, թվում է, թե հունիսին Հայաստանում կայանալիք ընտրությունները կդառնան կատաղի բախման վայր ոչ միայն տեղական թեկնածուների, այլև Արևմուտքի և Ռուսաստանի միջև։

Հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք ընտրությունների արդյունքը վճռորոշ կլինի Ռուսաստանի ազդեցության համար Կովկասում և Կենտրոնական Ասիայում, վերջում եզրակացնում է թուրք վերլուծաբան Բերկտայ Դենիզը:

Դժվար է չհամաձայնվել թուրք վերլուծաբանի այս եզրակացության հետ, միայն ավելացնելով, որ եթե թույլ օղակ Փաշինյանը հաղթի այս ընտրություններում, ապա Հայաստանն իսկապես կհայտնվի այդ նույն՝ թույլ օղակի դերում, որից հետո նրա վերացումը կդառնա, ինչպես ասում են տեխնիկական հարց:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 360 անգամ
Լրահոս
Վաղը կհնչի ՀՀ ապագա վարչապետ Կարապետյանի` «Փոփոխության ելույթը»․ Ուժեղ Հայաստան Գևորգ Գրիգորյանն Անահիտ Ավանեսյանին հրավիրում է բանավեճի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղն Իրանի թիրախու՞մ. նավթի գների աճն ինչպես կազդի Ադրբեջանի վրա Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. 4 վիրավոր կա Շիրակի մարզում ավտովթшրի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 1 և 3 տարեկան տղաների վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ Նախընտրական ասֆալտ՝ հետընտրական ճաքերով. 5 ամիս առաջ արված ասֆալտը փլվել է. «Իշխանություն» Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման Ադրբեջանը մեծացնում է Վրաստանի հետ ցամաքային փոխադրումների քվոտաները Ինչո՞ւ է Հայաստանի դիմակայունության շեմն այնքան իջեցվել Պարզվել է այսօրվա ողբերգակական վթարի հետևանքով 6 մահացածների և վիրավորների ինքնությունը Ստեփան Դեմիրճյանը ԴՕԿ կուսակցության հետ երբևէ հանդիպում կամ քննարկում չի ունեցել․ ՀԺԿ Դավիթ Մինասյանը կմնա կալանքի տակ. դատախազությունը մերժել է պաշտպանների միջնորդությունը Տեղի ունեցած վանդալիզմի հետևանքով խեղվել ու աղճատվել է հանրապետական նշանակության հուշարձանի տեսքն ու ամբողջականությունը Ինչ է ցանկանում Ռուսաստանը Շիրակի մարզում վթարից մաhացած 6 քաղաքացիներից 5-ը մի ընտանիքից են Իրանից հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները կարող են տևել 2-3 օր Շիրակի մարզում վթարից մաhացած 6 քաղաքացիներից 5-ը մի ընտանիքից են Զելենսկու առաջարկը Դավիթ Մինասյանը կշարունակի մնալ կալանքի տակ Լևոն Տեր-Պետրոսյանի նոր գրառումը Ողբերգական վթարից տուժած 3 անչափահաս տեղափոխվել է Երևան. 1-ը Երևան է տեղափոխվում ուղղաթիռով Ավտոճանապարհներին ձնախառն անձրև է տեղում Եթե մեզանից կախված լինի իշխանափոխությունը, մենք պատրաստ ենք համագործակցության․ Ագնեսա Խամոյան Քրիստոսը ներկայացված է որպես մարդկության Փրկիչ․ Տեր Հեթում քահանա Թարվերդյանի անդրադարձը Նրանց չի հետաքրքրում գործնական խաղաղությունը, այլ միայն խաղաղության հակառակ կողմը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am